Ամերիկահայ պարողը Հայաստանը կներկայացնի Նյու Յորքի բալետի արտիստների մրցույթում

Բալետի արտիստ Էմանուել Մարտիրոսյանը չի բացառում, որ ապագայում ելույթ կունենա հայ հանդիսատեսի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկահայ արտիստ, New Jersey Ballet Company-ի պարող Էմանուել Մարտիրոսյանը Հայաստանը կներկայացնի Վալենտինա Կոզլովայի բալետի արտիստների հեղինակավոր մրցույթում, որին կմասնակցեն ավելի քան 25 երկրի բալետի արտիստներ։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց Էմանուելը, նա սկսել է բալետով զբաղվել Երևանի պարարվեստի քոլեջում։

«Արդեն 12 տարի է՝ պարում եմ։ Վերջին երկու տարիներին համագործակցում եմ New Jersey Ballet Company-ի հետ, 18 տարեկանում պայմանագիր եմ կնքել։ Վալենտինա Կոզլովայի ամենամյա միջազգային մրցույթում, որը տեղի է ունենում 2011թ-ից, ելույթ կունենամ հայկական դրոշի ներքո։ Անցած տարի ներկա եմ եղել մրցույթին որպես հանդիսատես, որպեսզի հոգեբանորեն նախապատրաստվեմ։ Այդ ժամանակ հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչը», — ասաց նա։

Էմանուելի խոսքով՝ New Jersey Ballet Company-ում բազմաթիվ մենապարերով է հանդես եկել, սակայն հատկապես հաճելի և ուրախալի է եղել այն պահը, երբ նրան խաղաշրջանի բացման ժամանակ Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետում առաջարկել են արքայազնի դերը։

Артист балета Эммануэль Мартиросян

ԷՄանուելը խոստովանում է, որ իր սիրելի դերը «Դոն Կիխոտ» բալետից Բազիլի դերն է։

«Սիրում եմ այդ կերպարը, քանի որ դրա մեջ տեսնում եմ իմ բնավորությունը և ինքս ինձ», — ասաց նա։

Էմանուելը նշեց, որ ռուսական բալետի դպրոցը, որտեղ ինքն է սովորել, շատ ուժեղ է։

«Ամերիկյան դպրոցը և ոճը տարբերվում են ռուսականից։ Բայց ամերիկացիները հարգում և ընդունում են նրանց, ովքեր անցել են ռուսական դպրոցը։ Չէ՞ որ բալետի աշխարհում բոլորը գիտեն, որ այն լավագույնն է և ուժեղագույնը։ Ես շատ ուրախ եմ, որ մեր հայրենիքում հենց ռուսական տեխնիկա են սովորեցնում», — ասաց պարողը։

Նա հավելեց, որ սերտ կապ է պահում հայրենիքի հետ, քանի որ այստեղ ընտանիք և ընկերներ ունի։ Էմանուելը չբացառեց, որ ապագայում ելույթ կունենա հայ հանդիսատեսի համար։

Վալենտինա Կոզլովայի բալետի արտիստների միջազգային մրցույթը տեղի կունենա մարտի 25-30-ին։

Պրոֆեսիոնալ դիմահարդար Մանե Սահակյանը Master Class էր կազմակերպել (տեսանյութ) Տավուշի մարզի նոր ոստիկանապետ է նշանակվել Մեկնարկել են Երեւան-Սեւան-Իջեւան-հայ-ադրբեջանական սահման հատվածի միջին նորոգման աշխատանքները Փաշինյանն ուկրաիներենով շնորհավորել է Զելենսկիին Ինչու է Հայաստանը Վրաստանից քիչ օգնություն ստանում ԵՄ-ից. Սվիտալսկու պարզաբանումը Խոշոր ավտովթար Երեւանում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր (ֆոտո) Նիկոլ Փաշինյանը այսօրվանից գնում է արձակուրդ. Կվերադառնա օգոստոսին Արցախում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու հրդեհվել. Այն վերածվել է մոխրակույտի (ֆոտո) «Մեխի վրա եմ նստել». գերեզմանոցում 18-ամյա տղան դանակահարել է 16-ամյա պատանուն Հանրությունը դեռ թմբիրի մեջ է, չեն գիտակցում՝ ինչ է կատարվում. ֆրանսահայ փաստաբանը՝ Քոչարյանի գործի մասին Խորենացու փողոցի վրա այրվում է բնակելի տուն Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի. մեզ ահա այդպիսի խաղաղություն է հարկավոր. Փաշինյան «Գ.Ծառուկյան» հիմնադրամն օգնել է Գեղարքունիքի մարզի երեխաներին ռուսերենի անվճար դասընթացներ անցնել Տավուշի մարզպետը խնդրում է տավուշցիներին ուշադիր լինել անտառների նկատմամբ (տեսանյութ) Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին
Ամենաընթերցված
Արցախում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու հր... Նուբարաշենի գերեզմանատանը ինչ-որ սատանայական ծեսեր... ՀԷՑ-ի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տ... Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի մասնակցել Սեւանա լճի թեմ... Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզ... Զով եղանակը կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում. Գ... Թեթև վթարի մեջ եղել եմ, երբ աչքերս ոչ թե դիմացս էր... Աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով ... Կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ին... «Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք... Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզե... Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի եւ ... Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողու... Սառնասրտությունդ կհաղթի ամեն պատերազմ. Ռուզաննա Խա... Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյան Քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը,... «Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե...
website by Sargssyan