Պապարացիները Քիմ Քարդաշյանին «բռնացրել» են նորածին դստեր հետ Լոս Անջելեսում զբոսնելիս
PhotoԱղբյուրը՝ Intermedia24.ru
Լրատվամիջոցները հրապարակել են ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի լուսանկարը, որում նա նորածին դստեր՝ Չիկագոյի հետ է։ Կադրերում երևում է՝ ինչպես է 37-ամյա հեռուստաաստղը մանկասայլակով ման տալիս դստերը Լոս Անջելեսում։
Չիկագո Ուեսթը լույս աշխարհ է եկել հունվարի 15-ին, փոխնակ մոր միջոցով: Աղջկան Չիկագո են անվանել՝ ի պատիվ այն քաղաքի, որտեղ մեծացել է նրա հայրը՝ ռեփեր Քանյե Ուեսթը:
Օրերս աստղային հայուհին պատմել էր, որ դիմել է փոխնակ մոր օգնությանը, քանի որ լուրջ առողջական խնդիրներ ունի և հղիանալու դեպքում վտանգի տակ կդներ ոչ միայն իր, այլև նորածնի կյանքը: Այնուհետև նա իր երախտագիտությունն էր հայտնել փոխնակ մորը, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաներին, որոնց շնորհիվ նման բան է տեղի ունեցել:
«Փոխնակ մայրը տվեց մեզ երբևէ ստացած ամենամեծ նվերը: Նա կյանքի կոչեց մեր՝ մեծ ընտանիք ունենալու երազանքը»,-ասել էր Քարդաշյանը: