Նորայր Սարգսյան. «Դուռը» պատմվածքը

Նորայր Սարգսյանը սկսել է ստեղծագործել դեռևս 15 տարեկանից.

Ձոզ ենք ներկայացնում նրա  «Դուռը»  պատմվածքը

Քաղաքը այսօր արդեն ընդունել էր իր հոգեմետ դեղերը: Նրա հնությունից բան չէր մնացել, բացի փտած հոտից ու մի քանի հին շենքից: Այսօրվա քաղաքի ընդունած մորֆին ոչ մի կապ չուներ ռոքնռոլլի հետ: Այն ավելի շուտ հիշեցնում էր մահամերձ մարդուն ներարկած թմրանյութ, ցավ չզգալու և ուրախ մեռնելու համար: Ընդհանուր թմրությունը երևում էր ամեն ինչում: ՈՒ քանի որ ոչ ոք չէր մտածում բացի ինձնից, ու քանի որ ոչ ոք չէր ապրում բացի ինձնից, ես դարձա միանձնյա ու ընտրյալ արքա: Ականջներիս մեջ գոռում էր Մորիսոնը.
” Կապույտ ավտոբուսը կանչում է մեզ (The blue bus is callin us):
” Երբևէ ապրած կա՞ս:
” Այսի՞նքն:
” Երբևէ տեսել ե՞ս քեզ հայելու մեջ ու ջարդել այն, իսկ հետո տեղադրել քեզ այնտեղ, որտեղ դու չպետք է լիներիր:
” Իսկ դա պարտադի՞ր է ապրելու համար:
” Դու այսքան տարի եղել ես, բայց փաստորեն չես ապրել: Դու չես հասկացել քեզ, դու չես կարողացել բացահայտել մարդուն, որը կա քո մեջ:
Այսպես ինքս իմ հետ խոսելով որոշեցի գնալ այնտեղ, ուր պիտի գնայի: Իսկ ես պիտի գնայի դեպի Դուռը: Կոնկրետ դեպի որ Դուռը` չգիտեի, բայց ինձ թվում էր, որ անպայման պիտի ճանաչեի այն, ինչպես պիտի ճանաչես մարդասպանին, կամ հիվանդությունը, որ քեզ պիտի սպանի հետո: Կամ այնպես, ինչպես վերջին ֆոտոն, այն ֆոտոն, որը հետո զարդարելու է քո չգոյությունը քո իսկ բնակարանում, քեզ սիրող մարդկանց համար: Այդպիսի բաները պետք է զգաս ու վերջ: Չգիտեմ ինչպե՞ս գնացի ու ու՞ր գնացի, բայց մի տեղ հասա: Ձեռնափայտով մի կիսածերուկ հայտնվեց կարծես ոչ մի տեղից, և ընդհանրապես` եթե հայտնվում են, ուրեմն ինչ-որ տեղից չեն կարող անել դա, եթե տեղը կա, ուրեմն չեն հայտնվում, քայլելով գալիս են, եթե հասկանալի է թե ինչից եմ հիմա խոսում:
” 15 քայլ ուղիղ գնա, աջ թեքվի, 5 քայլ էլ գնա ու կհասնես Դռանը:
” Շնորհակալություն:
50-ին մոտ կույր մարդը քայլեց դեպի ելքը ու հեռացավ, կարծես դեպի ելքը քայլելով կարելի է ուրիշ բան էլ անել: Որոշեցի ստուգել նրա ասածը: Փակեցի աչքերս ու սկսեցի քայլել: 13-րդ քայլին տաք շունչ զգացի ուղիղ դեմքիս, հաստատ տղամարդ էր, ինձնից բարձրահասակ: Հանգիստ քայլեցի կողքով, ինքս իմ հանգստության վրա զարմանալով: Վերջում չդիմացա ու բացեցի աչքերս, միշտ այնքան կամքի ուժ չեմ ունեցել` չվախենալու անհայտությունից: Պտտվեցի, մարդը արդեն չքացել էր: Եթե չքացել էր, ուրեմն հայտնվել էր մի տեղ, եթե հայտնվել էր մի տեղ, ուրեմն այստեղ չէր էլ եղել:
Մի քանի քայլ այնկողմ տեսա Դուռը: Այն բավականին բարձր էր, հին սիստեմով բարձր: Դուռը ինձ հուշեց, որ ներսում ծխել չի կարելի հաստատ: Թեպետ 2 րոպե առաջ էի ծխել, բայց նորից վառեցի: Անհամբերությունից այնքան արագ ծխեցի, որ գլուխս պտտվեց ու աչքերիս դիմաց պատկերը խառնվեց, գունային գամմայի ամբողջական կորուստ: Առաջին սիգարետի էֆեկտ, որ վաղուց չէի զգացել:
Սենյակը ավելի փոքր էր և անշուք, քան Դուռը, միշտ այդպես է լինում: Ներսում կամ ընդհանրապես մարդ չկար, կամ այնքան շատ էին, որ ամբոխ էին դարձել ու մարդ որպես այդպիսին չէր երևում: Համենայնդեպս, լիքը ձայն կար ներսում: Չասեմ վախեցնող, բայց ոչ դուրեկան էր այդ ամենը:
” Անալգին դիմիդրոլով փորձել ե՞ս:- Ձայնը կոնկրետ ինձ էր ուղղված, ես դա զգացի և մեջս ցանկություն առաջացավ անպայման պատաս­խանելու: Ինչպես մեկ-մեկ ուզում ես տաք ինչ-որ բան լցնել գլխիդ կամ պոկել շրթունքիդ կաշին, մազոխիստական էր այդ ցանկությունը:
” Ոչ:
” Փորձիր, օգնում է:
” Բայց ինչի՞ն:
” Հարցիդ հարցով պատասխանեմ, որովհետև ոչ մի հարց էլ կոնկրետ պատասխան չունի: Հարցի պատասխանը հարցն է: Իսկ դու ինչու՞ ես այստեղ:
” Ինձ տանջում է անքնությունը:
” Սխալ է, ասում եմ հարցին հարցով են պատասխանում, հո դու հիմար չե՞ս:
” Ոչ:
” Չէ, դու հաստատ հիմար ես:
” Ձայնդ կտրիր:
” Ինչպես ձայնս կտրեմ, եթե ես ընդամենը ձայն եմ:
Որոշեցի չխոսել այլևս, դա երևի խելացիության նշան է, այդ չխոսելը: Արագ սկսեցի քայլել սենյակով աջ ու ձախ: Հետո խորացա այն մտքի վրա, որ մարդ չի կարող աջ կամ ձախ քայլել, որովհետև երբ թեքվում ես աջ կամ ձախ միևնույնն է նորից սկսում ես ուղիղ քայլել: Թե աջ ու ձախ քայլես` տեղումդ կմնաս: Փաստորեն կարևորը կուրս ընտրելն է, ընթացքը նույնն է, ինչ էլ ընտրես: Այս մտքերից հետո ինձ թվաց, թե հարբած եմ: Հետո հասկացա, որ եթե ինձ թվաց, որ ես հարբած եմ, ուրեմն ես չափից դուրս սթափ եմ: Հենց նոր հորինածս այս թեզը ստուգելու համար ոչ մի ապացույց չգտա ու հանգիստ շունչ քաշեցի` հասկանալով, որ եթե թեզը ապացույց չունի ուրեմն դրա կարիքն էլ չկա: Դա ուղղակի դառնում է աքսիոմա: Սենյակը լցված էր հազարավոր այսպիսի հակասական մտքերով, որոնք կամաց-կամաց սևացնում էին պատերը: Ես վազեցի դեպի Դուռը, բայց սենյակը դարձել էր քառակուսի ու ոչ մի դուռ էլ չուներ: Երևի դռան մոտ էլ էին ամբոխվել մտքեր ու սևացրել նրան: Ու քանի որ սենյակում ոչ կահույք կար, ոչ պատուհան, ոչ մի կերպ չէի կարող հասկանալ, թե որտեղ է նախկին Դուռը: Մտքերս անընդհատ շատանում էին, սենյակում դառնալով ստվերներ ու ձայներ: Սենյակը մտքերից սևանում էր, բայց չէր մթնում, լուսավոր սև էին մտքերս: Իսկ եթե նրանք չլինեին սենյակում ամենինչ ավելի վախեցնող կլիներ, սպիտակ կլիներ, բայց ոչ լուսատու սպիտակ, այլ խամրած, հեռացող սպիտակ: Մտքերս սև էին, լուսավոր սև, ինչպես ես:
” Այստեղ ծխել կարելի՞ է, ” լսվեց մի ձայն:
” Իսկ դու ծխող ե՞ս, ” ասաց մյուսը:
” Քեզ ի՞նչ, ” ջղայնացած ասաց առաջին ձայնը:
” Իսկ քեզ ի՞նչ, թե ինձ ինչ:
” Աաաաա ես կխելագարվեմ, ” բարձր բղավեցի ես ու հասկացա, որ չէի մտածել դրա մասին գոռալուց առաջ, թե չէ այն առանձին կբղավեր: Սա արդեն ինձ դուր չէր գալիս, դրա համար էլ բոլոր մտքերս տանում էին դեպի Դուռը: Որտե՞ղ է այդ Դուռը, ինչու՞ է այդ Դուռը, ինչպիսի՞ն էր այդ դուռը և ընդհանրապես ի՞նչ է դուռը: Հանկարծ այդ սև պատերից մեկը բացվեց ու տեսա բարձրահասակ մի մարդու:
” Ձեր մտածելու ժամանակն ավարտված է:
” Այն կույր մարդն էլ էր այստեղ մտածու՞մ:
” Ի՞նչ կույր մարդ:
” Այն, որ այստեղից դուրս եկավ:
” Չէ դու հաստատ հիմար ես, հարցին հարցով, դու պատահմամբ ես երևի այստեղ, քեզ սխալ են ընտրել: 

Քաղաքացին տպարանում 10 հազար դրամանոց թղթադրամներ է պատվիրել և իրացրել. ԱԱԾ (տեսանյութ) Բագրատաշենի մաքսային անցակետում մեծ կուտակումներ են «Ռեալ»-ը գլխավորում է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցանկը 151.4 մլն դրամ՝ Շիրակում կարկուտից տուժած 960 ընտանիքի Մանվել Գրիգորյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը գլխավորում է Առողջապահության փոխնախարարը Մահացել է ՆԱՍԱ-ի տիեզերական առաքելության թռիչքների առաջին ղեկավարը Նոր Հայաստանի նոր իշխանությունը կիրառում է նախկին մեթոդները սփյուռքի հետ հարաբերություններում Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի հաջող եույթները իսպանական մրցաշարերում Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Գնդեվազի նախկին ղեկավարը պետությանը պատճառել է 50 մլն դրամի վնաս Ռոզա Ծառուկյանի ղեկավարած ընկերությունը տասնամյակներ շարունակ օրինակելի տնտեսություն է համարվել գյուղատնտեսության ու մեղվաբուծության զարգացման գործում իրականացրած ահռելի գործունեության առումով «Յուվենտուս»-ը ցանկանում է ձեռք բերել Նեյմարին Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Մուլտի Ագրո»-ն աշխատատեղեր է ապահովում 100-ավոր վարդենիսցիների համար Բացառիկ փաստեր Պարազյանների մասին. Նորիկ Դավթյանը պատրաստ է նոր տվյալներ ներկայացնել ՌԴ և ՀՀ իրավապահներին Գիտության փառատոն Հայաստանում
Ամենաընթերցված
Արցախում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու հր... Նուբարաշենի գերեզմանատանը ինչ-որ սատանայական ծեսեր... ՀԷՑ-ի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տ... Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի մասնակցել Սեւանա լճի թեմ... Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզ... Զով եղանակը կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում. Գ... Թեթև վթարի մեջ եղել եմ, երբ աչքերս ոչ թե դիմացս էր... Աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով ... Կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ին... «Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք... Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզե... Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի եւ ... Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողու... Սառնասրտությունդ կհաղթի ամեն պատերազմ. Ռուզաննա Խա... Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյան Քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը,... «Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե...
website by Sargssyan