Հայ-վրացական անհասկանալի բաներ

Վերջապես, վերջապես լուծվեց Վրաստանում Հայաստանի դեսպանի տիեզերական մասշտաբի թնջուկը։ Ինքին այս լուծումը հաճելի է ընթերցել, ի վերջո գոնե դեսպան ունեցավ Հայաստանը հարևան երկրում, բայց այ դեսպանի անձը փոքր ինչ խնդրահարույց է։ Վրաստանում դեսպան է նշանակվել Ռուբեն Սադոյանը։ Որևէ մեկին այս անունը որևէ բան չի ասում։ Սադոյանը եղել է 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Պատկանում է այն երեսփոխանների թվին, ովքեր համոզվածաբար լռել են և 5 տարվա գործունեության ընթացքում հանդես չեն եկել որևէ հարցով կամ ելույթով։

Բայց սա էլ  մի կողմ, քանի որ բազմաթիվ հարցերով ու ելույթներով հանդես եկած ոչ բոլոր պատգամավորներն են զբաղված իրենց գործառույթներով։ Ռուբեն Սադոյանի անունը հոլովվում էր նաև Երևանում թափառական շների վնասազերծման հետ՝ քանի որ ներկայիս դեսպանի ու նախկին պատգամավորի ընկերությունը դրանով էր զբաղվում։ բայց դե սա էլ մի կողմ, ի վերջո հանրօգուտ գործ է, որը մեկն ու մեկը պետք է աներ։

Ամենտարօրինակն այստեղ նրա նշանակումն էր դեսպան։ Սադոյանը դիվանագետ չէ, չունի նման կրթություն և փորձառություն, տնտեսագետ է, տարբեր տարիներ աշխատել է հաշվապահ, ձեռնարկության տնօրեն և այլն։ Դե մի 5 տարի էլ պատգամավոր է եղել։ Քավ լիցի, իր գործն է, իր որոշումը, բայց երբ հարցը վերաբերում է միջազգային հարթությանը, այստեղ արդեն խնդիր է առաջանում, թե ինչու է Հայաստանը հարևան երկրում դեսպան նշանակում մի գործչի, ով ընդհանրապես կապ չի ունեցել դիվանագիտության հետ։

Չէ որ հենց այս նշանակումով Հայաստանը գնահատում է Վրաստանի հետ հարաբերությունների վիճակը՝ առավել ևս, որ  նախկին դեսպանը նույնպես կապ չի ունեցել դիվանագիտական ու ընդհանրապես քաղաքական գործունեության հետ։

Հասկանալի, գուցե Սադոյանը ունի հովանավորներ, որոնք «լավություն են անում», բայց դա արդյունքում է դառնում է լրջագույն խնդիր։ Ի վերջո Վրաստանի հետ մեր հարաբերությունների ներկայիս մակարդակը դժվար է բավարար համարել՝ հաշվի առնելով մի շարք տարածաշրջանային խորքային իրղություններ։ Թթվում էր, թե նման պայմաններում կղմերը պետք է շահագրգռված լինեն ակտիվ, դիվանագետ և ժողովրդական լեզվով ասած գործից գլուխ հանող գործչի որոնման գործում։

Ի վերջո Վրաստանում առկա է հայկական զգալի բնակչություն, որը երբեմն նաև խնդիրներ է ունենում վրացական իշխանության հետ։ Արդյոք միայն սա բավարար չէր, որպեսզի գոնե դիվանագիտական փորձառություն ւնեցող մեկը նշանակվեր դեսպան, որը գոնե կկարողանար փոքր ինչ այլ ուղում մեջ դնել հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները։

Մի խոսքով անհասկանալի բաներ են կատարվում։

Ա․Մարգարյան

Վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մում որո­շա­կի լար­վա­ծու­թյուն կա Ակնարկները հրաժարականից մեկ տարի անց․ «Ժողովուրդ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում «Իրատես». Փաշինյանի եւ Վանեցյանի հարաբերությունները հարթ չեն. Վարչապետը պայման է դրել, եթե չկատարի՝ կզրկվի պաշտոնից Գ.Ծառուկյանը կմեկնի Վիետնամ. ի՞նչ են քննարկել ԲՀԿ նախագահն ու Խոանգ Բին Կուանը Ընկերներ ունեմ՝ մարիխուանա օգտագործում են. Նիկոլայ Բաղդասարյան Ուսումնասիրվե՞լ են թրաֆիքինգի իրական ծավալները. Միքայել Մելքումյան (տեսանյութ) Մեզ մի ուղղորդեք՝ ինչը որտեղ է, ձեզնից լավ գիտենք. Բագրատյանը՝ փոխնախարարին Մայիսին 11 օր ոչ աշխատանքային կլինի Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյան vs Ֆրանսիսկո Վալյեխո Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Մեկնարկել է ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Այսօր մեռելոց է, օրն՝ աշխատանքային Մարդիկ խենթանում են այս բաղադրատոմսի համար, որը բուժում է ծունկը, անցկացնում ոսկորների և հոդերի ցավերը Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից․ ՀՔԾ-ն հաստատում է
Ամենաընթերցված
ԲՀԿ-ն ի դեմս Գ. Ծառուկյանի պաշտպանում է 1500-ից ավ... Բոլոր նրանց համար, ովքեր չեն հասկացել. Աշխատավոր ժ... Մանե Թանդիլյանի՝ իշխանություններին հաճոյանալու էժա... Մեր 9 կետանոց հարցապնդմանը տրվել է գրավոր խայտառակ... Քաղաքական առումով «բոբիկ» Վահագն Հովակիմյանը մոռաց... Դատարկ սափորն ավելի ուժեղ է զրնգում... ԲՀԿ-ի առաջնորդի հերթական պետականամետ նախաձեռնությո... Խոստումը կատարված է․ Փաշինյանը՝ աշխատավարձերի բարձ... Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հաջոր... Պրովոկատորները չեն դադարում «իջնել բեմից», բայց իր... Ակցիայի մասնակիցների շրջանում կան մարդիկ, ովքեր կա... Իոաննիսյանից ավել բան ակնկալելն անիմաստ է, քանզի ն... Նախկին 3 ռուբլիանոց լացողներին, փոխարինելու են եկե... Շուկայական առողջ մրցակցային պայմանների ապահովումը՝... Արարատցեմնտի աշխատակիցների բողոքի ակցիան սադրող «ա... Տեղական արտադորողին շուկայում մրցակցային պայմաններ... Տեղական արտադրանքը, ամենից առաջ, պետության ոչ կախյ... Ցեմենտի արտադրության ոլորտում տեղական արտադրողին խ... «Օրենքի առաջ բոլորն են հավասար» հայտարարությունն ա... Տոտալ դժգոհությունների վրա աչք փակելով, ՊԵԿ-ը փորձ...
website by Sargssyan