Չկա օրակարգ՝ կարելի է ճոռոմաբանել
ՎերլուծությունՎիգեն Սարգսյան –Ելք փոխհրաձգության վերջնական վերջնական գնահատականում գերակշող կարծիքը հետևյալն էր՝ Պաշտպանության նախարարը «Ելքին տեղը դրեց»՝ սա մեղմ և կոռեկտ ասած, քանի որ իրականությունն ավելի դաժան էր։ Ինչ կատարվեց իրականում բավական ակնհայտ է։ Վիգեն Սարգսյանն ուղղակիորեն նշեց, որ օրինագծի քննարկման, հանդիպումների և առաջարկությունների շուրջ Ելք-ն ասելիք չունի և չի էլ չի էլ ունեցել, ավելին նույնիսկ դիրքորոշում չի ունեցել մինչ լիագումար նիստը։ Թերևս Սարգսյանի ելույթում սա հենց առանցքային կետը, մնացալ արտահայտությունները արդեն երկրորդական են։ Երկրորդական են պատվոգիր ստանալ-չստանալու, ծառայել չծառայելու և նմանատիպ հարցերը։ Վերջիններս ընդամենը արտահայտում էին այն մակարդակը, որը դրսևորվեց Ելք-ի ելույթներում։
Իսկ թե ինչու էր Ելքը մինչ լիագումար նիստը խորը լռություն պահպանւմ դժվար է ասել։ Միգուցե ամբղջ իրականությունն այն է, որ համապատասխան խողովակներից հրահանգ կար անակնկալ և կատաղի կերպվ ջարդուխուրդ անել Վիգեն Սարգսյանին։ Սա բոլորովին էլ չի բացառվում, քանի որ ակնհայտ տպավորությամբ քննադատության թիրախ էր ընտրված նախարարի անձը և ոչ թե օրինագիծը։ Ինքին սա պարզապես նշանակում է, որ օրինագիծն ու ընդհանրապես ծառայել չծառայելը երկրորդական են։ Թերևս նաև այս պատճառով երկրոդական հարցերը Ելքը բերեց օրակարգ՝ հենց ինքն էլ ընկնելով իր փորած փոսի մեջ, քանի որ երբ համապարփակ օրինագծի քննարկւմը կամ քննադատությունը վերածում ես բանակւմ չծառայած հանրապետականներին հիշատակելւ անշնորհակալ գործի, ապա կամ պարզապես բովանդակային ու փաստարկված ասելիք չունես, կամ տղայական մակարդակի պատկերացումներ ունես քաղաքականության ու խորհրդարանական գործունեության մասին։
Վերջնական արդյունքում ընդամենը կարող ենք ասել, որ այդպես էլ հնարավոր չեղավ որևէ կողմից՝ այդ թվում նաև Ելքից ստանալ կես փաստարկ այն մասին, թե ինչու պետք էչէ նման օրինագիծ։ Սա հերթական անգամ ցույց տվեց, որ հերթական խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանում չունի օրակարգ և ընդդիմադիր քաղաքական գործունեությունը պատկերացնում է պոռոտախոս լոլոներով, հռետորական ճոռոմոբանությամբ և դատարկ օդի մեջ արված փսևդոքննադատությամբ։
Ա․Մ․