Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


«Ժամանակ». Համանախագահների դեմարշն Ալիեւին. սաստիկ լռություն

Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախօրեին տարբեր առիթներով, բայց ղարաբաղյան հակամարտության թեմային են անդրադարձել Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսը՝ ԱՄՆ ու Ռուսաստանը:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը դրական է որակել Ժնեւում հանդիպումները շարունակելու մասով Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը եւ խոսել արտգործնախարարների առաջիկա հանդիպում նախապատրաստելու մասին՝ ասելով, որ պետք է իրականացվեն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Խնդրին անդադարձել է նաեւ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, որ արվում են քայլեր բանակցությունները շարունակելու համար, բայց նաեւ անհրաժեշտ են լարվածությունը թուլացնելու քայլեր: Զախարովան չի խոսել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի մասին: Բայց հատկանշական է, որ թե՛ ռուսաստանյան, թե՛ ամերիկյան կողմի ներկայացուցիչները խոսել են հանդիպումները շարունակելու եւ լարվածությունը թուլացնելու քայլերի մասին:

Մեկ այլ հատկանշականություն է այն, որ նրանք, ըստ էության, կոնկրետ անդրադարձ չեն կատարել հենց Ժնեւից հետո լարվածությունը մեծացրած ադրբեջանական քայլերին: Մի կողմից սա տարօրինակ է հանդիպումները շարունակելու մասին նրանց հայտարարությունների ֆոնին, որովհետեւ Ադրբեջանի քայլերը, ըստ էության, հենց հանդիպումների շարունակությունն անիմաստ դարձնող քայլեր են՝ ինչ հանդիպում, եթե դրանից առաջ էլ, հետո էլ Ադրբեջանը կրակելու է: Եվ ուրեմն՝ տրամաբանությունը հուշում է, որ Ժնեւից հետո լարվածության աճը պետք է լիներ առանձին անդրադարձի ու գնահատականի առարկա: Բայց ոչ միայն Շեֆերը եւ Զախարովան, այլ նաեւ Մինսկի խմբի համանախագահությունն ընդհանրապես չարեց որեւէ հայտարարություն այդ թեմայով: Մյուս կողմից՝ դա էլ յուրօրինակ վերաբերմունք եւ դիրքորոշում է, որը տողատակում կարող է պարունակել բավականին ուշագրավ իմաստ:

Բանն այն է, որ ադրբեջանական խախտումներին չանդրադառնալով՝ Մինսկի խմբի համանախագահությունը կազմող եռյակը, ըստ էության, յուրօրինակ «դեմարշ» արեց Բաքվի հանդեպ: Ժնեւից հետո հայտարարվեց հանդիպումները շարունակելու եւ լարվածությունը թուլացնելու համաձայնության մասին, որից հետո, սակայն, Բաքուն սկսեց լարել վիճակը: Համանախագահները, թվում է, պետք է խոսեին, բայց նրանք լռեցին: Թվում է, թե Բաքուն քարտ-բլանշ ստացավ, սակայն ամբողջ հարցն այն էր, թե ինչ էին պայմանավորվել Ժնեւում, որովհետեւ եթե Վիեննայից եւ Սանկտ Պետերբուրգից հետո հայտնվել են էլի ինչ-որ կիսատեղեկություններ բովանդակության մասին՝ մնացյալը թողնելով հասարակությունների եւ փորձագետների կռահմանը, ապա Ժնեւից հետո գրեթե ոչինչ չի ասվել, ընդհանրապես ոչինչ չի ասվել: Եվ Ժնեւում գուցե եղել է այնպիսի խոսակցություն, որի պարագայում լռությունն Ալիեւի համար, թերեւս, ավելի ազդեցիկ կարող էր լինել, ավելի ճնշող, քան որեւէ հայտարարություն, անգամ հասցեական դատապարտումով:

Այդ լռությունից հետո Ադրբեջանին մնում է կա՛մ ինքն էլ լռի եւ պատրաստվի նախարարների հաջորդ հանդիպման, կա՛մ ավելի ուժգնացնել լարվածության ձայնը: Բայց հենց այստեղ է, որ առկա է Ժնեւի վերաբերյալ խորհրդավոր լռությունը: Եվ ահա այդ իրավիճակում, ամերիկացի համանախագահն ու ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարում են, որ հանդիպումները պետք է շարունակվեն, եւ լավ էր, որ կողմերը պատրաստ են դրան: Այսինքն՝ չեն նկատում, չնկատելու են տալիս Ադրբեջանի սադրանքները եւ հստակ հաղորդագրություն հղում, որ Ադրբեջանի այդ ջանքերն ավելորդ են, եւ Բաքուն պետք է ներկայանա հաջորդ հանդիպմանն ու շարունակի այն, ինչի մասին խոսել են Ժնեւում եւ լռում են Ժնեւից հետո:

Ըստ էության, միջնորդները մի կողմից հասցեական չեն թիրախավորում Ալիեւին՝ պահելով նրան սեփական հանրության մոտ, մյուս կողմից էլ ցույց են տալիս, որ Ալիեւը Ժնեւից հետո սադրանքով չի կարող փոխել իրենց պլանները եւ օրակարգ կամ վարք թելադրել: Ալիեւը կրկի՞ն կփորձի, այս անգամ ավելի մեծ տրամաչափով, թե՞ կփորձի հավաքել ճամպրուկները, թեկուզ առայժմ միայն Մամեդյարովի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված