Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


«Անտակտ» և անհարկի շահարկումներ

Քաղաքականություն

Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումից հետո հայկական կողմը սահմանում կրկին զոհ ունեցավ։ Սա բավական էր, որպեսզի հայաստանյան լրատվամիջոցները սահմանային իրավիճակը ներկայացնեն լարված։ Անշուշտ, ցանկացած զոհ՝ անկախ նրանից , թե ինչ հանդիպումից առաջ է կամ հետո, ինքնին ողբերգություն է, սա աներկբա է։ Հասկանալի է նաև, որ ժնևյան հանդիպումից հետո սրացումները սահմանում բոլորովին այլ արձագանք են առաջացնում, քանի որ համաձայն Սերժ Սարգսյանի հայտարարությունների Ժնևում քննարկվել են սահմանային լարվածության թուլացման հարցեր։ Բնական է նաև որ, այս հայտարարությունների համադրությունը սահմանում զոհ ունենալու փաստի հետ բերելու էր առնվազն լրատվամիջոցների կողմից տարատեսակ հարցերի և աղմուկի բարձրացման։

Սակայն մյուս կողմից տպավորություն է ստեղծվում, որ լրատվական դաշտի մի բավական լայն հատված փորձում է շահարկել այս իրողությունները։ Սա երևում է պաշտպանության նախարարի դեմ այսպես ասած հարձակումներից։ Արդեն երկու օր է յուրքանչյուր պարապ փորձում է ցեխ շպրտել Վիգեն Սարգսյանի ուղղությամբ՝ ձեռքի հետ էլ ակնարկելով, թե սահմանում առկա է մեծ լարվածություն, ինչի մասին նախարարը չի խոստովանում։ Ըստ էության թերևս թողնենք մի կողմ նախարարի գնահատականը որոշ լրագրողների, և ընդհանրապես այդ լրագրողների վարքագիծը։ Չենք բացառում նաև, որ նախարարը նույնիսկ մեղմ գնահատական տվեց այդ վարքագծին։ Անդրադառնանք միայն այն մակերեսայնությանը, որն առկա է սահմանային զարգացումների շուրջ։

Թերևս ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ սահմանում լարվածությունը մշտապես էլ առկա է ավել կամ չափով, կրակոցներ կան, ցավոք լինում են նաև զոհեր։ Բայց արդյոք լրատվամիջոցները կամ դրանց մի մասը ադեկվատ կերպով է ընկալում այս իրողությունները։ Փորձը կարծես թե ցույց է տալիս, որ բոլորովին էլ ոչ։ Բանն այն է, որ եթե մի շարք գործիչներ կամ թեկուզ լրագրողներ փորձեին պատկերացնել իրավիճակը, ապա կտեսնեին, որ սահմանային լարվածությունը ժնևյան հանդիպումից հետո հեղինակված է Բաքվում։ Սա առավել քան տրամաբանական է Բաքվի պարագայում, քանի որ ժնևյան հանդիպումներից հետո հնչած հայտարարություններից հետո Ալիևը պետք է մի բանով կերակրեր իր հասարակությանը։

Իսկ ադրբեջանական հասարակությունը կերակրվում է ռազմատենչ քարոզչությամբ։ Այսպես եղել է տարիներ շարունակ և այստեղ որևէ փոփոխություն չէր կարող լինել մեկ նախագահական հանդիպւմից հետ։ Ալիևյան ավտորիտար վարչակարգը պարզապես չի կարող թույլ տալ, որպեսզի արցախյան սահմանից ւ պատերազմից զատ այլ քննարկման թեմա լինի երկրի ներսում, այլապես այդ վարչակարգը պարզապես կարղ է փլուզվել։ Սա ցանկացած ավտորիտար վարչակարգի հատուկ գործելաոճ է։

Սակայն այս պարզ ճշմարտության ու պարզ վերլուծւթյան փոխարեն, հայաստանյան լրատվամիջոցները սկսեցին թիրախավորել Վիգեն Սարգսյանին ու Սերժ Սարգսյանին։

Քավ լիցի, վերջիններս պաշտպանությամբ թերևս հանդես գան նրանց մամլո խոսնակներն ու քարտուղարները, նման բեռ մեր վրա չենք վերցնի, բայց մյուս կողմից, չենք կարող նաև անտարբեր լինել այն փաստի նկատմամբ, որ ցավալիորեն իրական տպավորությամբ առնվազն որոշ լրատվամիջոցների համար, անգամ զոհը դառնում է շահարկման, պաշտպանության նախարարությանն ու նախարարին ցեխոտելու թեմա։

Սա արդեն իսկ վկայում է երկու բանի մասին՝ կամ կան օղակներ, որոնք պարզապես առիթ են փնտրում կամ հենց իրենք են առիթ ստեղծում ՊՆ-ին վարկաբեկելու համար, կամ էլ պարզապես ի դժբախտություն իրենց, իրականում չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում, Ադրբեջանում և սահմանում։ Երկու դեպքում էլ մենք ցավոք գործ ունենք երևույթի հետ, որին անտակտ գնահատականը առավել քան մեղմ է։

Ի դեպ պետք է ասել, որ եթե ուղղակի հետևենք Սարգսյան-Ալիև բոլոր հանդիպւմներին նախորդած և հաջորդած սահմանային զարգացումներին, ապա պարզապես կտեսնենք, որ ժնևյան հանդիպումը որևէ բանով չի առանձնանում, քանի որ ադրբեջանական կողմը այս հանդիպումներևի շրջանում մշտապես գնացել է սրացումների։

Սակայն այս սրացումները,  պետք է պարզապես գիտակցել, որ սանձազերծվում են զուտ ադրբեջանական ներքին այսպես ասած լսարանի համար, ընդամենը այսքանը, հավելենք նաև, դրանք լինելու են շարւնակական համենայնդեպս երևացող ապագայում, ցավալի է, բայց դա է իրականությունը։

Ա․Մարգարյան

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված