Հաղթանակ բերող ավանդույթ

Ալբանիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական մրցաշարն ըստ էության կարելի է անվանել հայկական առաջնություն։ Հայ երիտասարդ ծանորորդները երկիր բերեցին 32 մեդալ, որից 6-ը ոսկի։ Նման հաջողություն հայկական սպորտը վաղուց չէր ունեցել։ Այս հաջողւթյունները մանավանդ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջերս արձանագրած մի շարք խայտառակ պարտությունների ֆոնին, փոքր ինչ փոխում են հայկական սպորտի շուրջ ձևավորված մեղմ ասած տխուր տրամադրությունները։Թերևս սա այն դեպքերից է, երբ ուղղակիորեն կարող ենք պարզապես շնորհակալություն հայտնել մեր ծանրորդներին։

Սակայն միաժամանակ պետք է նաև նշել, որ այս հաղթանակներն ու հաջողությունները բնականաբար դեպքերի կամ հանգամանքների դասավորվածություն չէին, այլ անձնվեր ու տքնաջան աշխատանքի արդյունք։ Այս մասին նշեց նաև ՀԱՕԿ նախագահ գագիկ Ծառուկյանը, ով ավանդույթի համաձայն օդանավակայանում առաջինը դիմավորեց և շնորհավորեց չեմպիոններին։

Անշուշտ, կասկածից վեր է, որ այս հաջողության գործում շատ դժվար է գերագնահատել ՀԱՕԿ-ի և հենց Գագիկ Ծառուկյանի ավանդը և հետևողական աշխատանքը։ ՀԱՕԿ ղեկավարի աշխատանքի և ճիշտ ռազմավարության արդյունքում արդեն որերորդ անգամ հայ մարզիկները միջազգային տարբեր հարթակներում բարձրացնում է Հայաստանի դրոշը։

Այստեղ պետք է նշել նաև, որ Ծառուկյանի ավանդույթը հենց օդանավակայանւմ դիվամրել և շնորհավորել մեր մարզիկներին, յուրովի գնահատական է նրանց հաջողությանը։ Իդեպ այս մասին նշում են նաև մարզիկները, քանի որ երբեմն բարոյական աջակցությունն ու արածի գնահատականը հավասարապես նպաստում  են հետագա հաղթանակներին։

Սա նաև ցուցյ է տալիս այն պարզ փաստը, որ մեր մարզիկները թե հաղթանակի, թե պարտության դեպքում նույնիսկ մնում են մեր երկրի ներկայացուցիչները և այս տեսանկյունից Ծառուկյանի ընդհնարական շնորհավորանքը կարելի է ասել օրինակելի պետք է դառնա։ Եվ այստեղ ուզենք թե չուզենք, կրկին պետք է հիշենք հայկական ֆուտբոլում գրանցված անհաջողությունները և գուցե թե կոչ անենք, որպեսզի ֆուտբլում նույնպես ձևավորվեն այն ավանդույթները, որոնք գործում են օլիմպիական մյուս մարզաձևերում։

 

 

Արբակ Ավետիսյան

Հայկ Մարությանը պարգևատրել է բուժաշխատողներին Հայաստանի Ազգային ժողովի նախագահն ընդունել է Վիետնամի խորհրդարանական պատվիրակությանը Էմիլ Եղիազարյանը տեղափոխվեց Գանձասար-Կապան Ամսական աճի տեմպերը նվազել են, Բագրատյան Ստեփան Շաքարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, հուղարկավորությունը Երեւանի քաղաքային պանթեոնում ԵԱ. Լյովա Գեւորգյանը՝ ոսկե մեդալակիր Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյան ՈՒՂԻՂ. ՎԵՏՕ–ի բողոքի ակցիան՝ ՍԴ–ի դիմաց ՈՒՂԻՂ. Վերաքննիչում հրապարակվում է Քոչարյանի գործով որոշումը Քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը, ռուս գործընկերների հետ ոչ մի խնդիր չկա. Ռուբինյան «Իմ ճաշակով չէ». Թրամփը պատասխանել է բռնաբարության մեղադրանքին «Ադալժենի» չենք անում ձեզ․ իմքայլականը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ) Դուք սրանով ուզում եք կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տունը. Անի Սամսոնյանը՝ Արարատ Միրզոյանին ՈՒՂԻՂ. Ընթանում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստը «Գ. Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ հարյուրավոր զինծառայողների ծնողներ մեկնել են Արցախ
Ամենաընթերցված
Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյան Քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը,... «Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե... «Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ». Արմեն Աշոտյան Հարուստներին «մորթելով»՝ սոցիալապես առավել վատ ապր... Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջա՛ն... Սահմանադրական դատարանը անհրաժեշտ է գտնում լրացուցի... Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք. Էդուարդ... «Էս ինչ շտուրմովիկ համբալներ են». պատգամավորը՝ ակց... Պահանջում ենք պարզել «ահազանգ» տվողի ինքնությունը ... Որքան հասկանում եմ, միայն ես ու Շմայսը չենք մեկնաբ... ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը երեխաների պ... Այսօրվա հավաքը կասկածելի է. ինչպես է մեկնաբանում Վ... Նիկոլն այլևս քաղաքական դիակ է. Մենուա Հարությունյա... ՀՀ դեսպանատունը միակն էր, որ հիվանդանոցի տնօրենի հ... Փարթին շարունակվում է․ Նիկոլ Փաշինյան
website by Sargssyan