Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում


Անցած տոնի տխուր պատկերներ

Վերլուծություն

1968 թվականից ի վեր յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին Երևանում տոն է։ Քաղաքը նշում է  Էրեբունի-Երևանի հերթական հոբելյանը։ Ամեն տարի կազմակերպվող այս միջոցառման միջոցով երևանցիներն ու թերևս բոլոր հայաստանցիները հպարտություն և յուօրինակ հուզմունք են ապրում՝  վերստին հիշելով քաղաքի բազմադարյա պատմությունը։ Երևանին  ձոնված նորանոր երգեր ու ստեղծագործություններ են իհայտ գալիս, որոնցից շատերը դառնում մայրաքաղաքի յուօրինակ հիմնը։ Այս բոլոր գործերում առկա է և սեր, և հիացմունք և հպարտություն։

Սակայն Երևանը միայն  նրան նվիրված երգերը չեն, միայն քաղաքի շուրջ երեք հազարամյա պատմությունը, քաղաքի ճարտարապետական կոթողներն ու շենքերը չեն։ Երևանը մենք բոլորս ենք, քանի որ քաղաքը դառնում է այդպիսին նախ և առաջ իր բնակիչներով ու միջավայրով։

Մենք հաճախ սիրում ենք ասել, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է  և գուցե իրականում էլ դա այդպես է, սակայն արդյոք միայն պաշտոնապես մայրաքաղաք կոչվելով Երևանը դառնում է այդպիսին։ Խորհրդային տարիների բազմաթիվ երգերում գովերգվող վարդագույն քաղաքն այսօր փոխվել է, գուցե ոչ անճանաչելիորեն, սակայն այդուհանդերձ այն ինչ կատարվեց վերջին երեք  տասնամյակում, զգալիորեն փոխեց քաղաքի և ճարտարապետական, և մշակութային և ընդհանրապես միջավայրային դիմագիծը։

Արդյունքում Երևանն այսօր ներկայանում է որպես կտրուկ և չափազանց հակասական կոնտրաստների քաղաք, որտեղ կողք կողքի ոչ թե միմյանց լրացնելով, այլ լիովին հակասելով վեր են խոյանում գավառականության, քաղքենիության ցոփության և պատմական ու մշակութային արժեքների խորհրդանիշերը։ Այս խորհրդանիշերն ի դեպ միայն շենքերը, թաղամասերն ու առանձնատները չեն, այլ այն փոփոխությունները, որոնք մտել են քաղաքի կյանքի ռիթմի մեջ։ Այս փոփոխությունների ֆիզիկական արտահայտություններն են հարյուրավոր նորակառույց և այսպես կոչված էլիտար շենքերը, որոնք մեծապես աղճատել են քաղաքի, որպես առանձին կենդանի օրգանիզմի դիմագիծը, ընդ որում ոչ միայն  ճարտարապետական առումով, այլև հոգեբանական տարանանջատող գծեր տանելով քաղաքային հանրության  տարբեր շերտերի և օղակների միջև։

Էլիտար շենքեր անվանումն սկսեց շրջանառվեց վերջին տարիներին՝ բազմաբնակարան նորակառույցների նկատմամբ, սակայն այս անվանումի մեջ այդպես էլ տեղ չգտավ այն, որ շենքը էլիտար դառնում է իր բնակիչներով և ոչ թե երեսպատման սալիկներով կամ ավտոկայանտեղիներով։ Արդյոք մեր էլիտար կոչված շենքերում իսկապես էլ ապրում է հասարակության էլիտան դժվար է ասել։ Շատ ավելի դժվար է արձանագրել, թե ինչի կորուստների հաշվին կառուցվեցին այդ էլիտարները, կորուստներ, որոնք անդառնալի են։ Խոսքը գնում է Երևանի պատմության լուռ վկաների մասին, որոնք վերջին տարիներին մեկը-մյուսի ետևից քանդվեցին և փոխարինվեցին տարատեսակ ռեստորան հյուրանոցներով ու տարբեր նշանակության շենքերով։ Այս տեսանկյունից ամենածանր Երևանի կենտրոնի փոփոխությունն էր։

Ներկայումս երևանում կա 4835 բնակելի շենք, որից 170-ը կառուցվել է անկախության տարիներին՝ ըստ Երևանի քաղաքապետարանի տվյալների։ Այս 170-ից 126 շենքը բաժին է ընկնում Երևանի կենտրոնին՝ 126 շենք։

Այս թվերից ակնհայտ երևում է , որ կառուցապատողների համար Կենտրոնը շատ ավելի գրավիչ է եղել, սակայն հենց այս գրավչության արդյունքում Երևանի կենտրոնի ճարտարապետական դիմագիծը խաթարվել է, խախտվել է նաև մայրաքաղաքային կենտրոնի միջավայրը, քանի որ վեր խոյացող բետոնի հսկայական զանգվածները շատ քիչ ընդհանարությունններ ունեն Թամանյանական Երևանի հետ։

2000-ականների սկզբին, Երևանի հենց սրտում մեկնարկեց Հյուսիսային  պողոտայի շինարարությունը, որի արդյունքում կառուցվեցին քաղաքի ընդհանուր միջավայրին հակասող կառույցներ և շենքեր։ Այստեղ սակայն հակասությունը միայն  ճարտարապետական ձևերի և հորինվածքների մեջ չէր, այլ այն միջավայրի և մթնոլորտի փոփոխությունը որն իր հետ բերեց Հյուսիսային պողոտան։ Վերջինիս կառուցման արդյունքում հազարավոր բնակիչներ զրկվեցին իրենց բնակարաններից, փոխարենը նրցան տների տեղում աստղաբաշխական գներով տներ ձեռք բերեցին այսպես կոչված էլիտարները։

 

Ըստ էության այստեղ խնդիրը բոլորվին էլ բանակարանի կամ տարածքի գների մեջ չէ և ոչ էլ դրանք ձեռք բերողների, այլ այն հոգեբանության փոփոխության, որը տեղ գտավ երևան յան հանուրթյան ներսում։ Պատկերացնենք մի իրավիճակ, երբ հյուսիսային պողոտայի նախկին բնակիչը քայլում է այստեղով, հիշում իր տունը և տեսնում դրա փոխարեն վեր խոյացած բազմահարկը։ Կարող է արդյոք նա զգալ իրեն որպես լիարժեք քաղաքացի, որպես իր քաղաքի տեր ու տիրական։

Չէ որ վերջիվերջո Երևանի իսկական տերերը այստեղ ապրողներն՝ անկախ նրանից, թե ինչպիսի ֆինանսական կարողությունների են տիրապետում, համենայնդեպս այդպես պետք է լիներ։ Սա թերևս ամենամեծ խնդիրն է, որ շատ ավելի խորքային է քան քաղաքային տրանսպորտը կամ աղբահանությունը։ Խնդիր որը խորը արմատներ է գցել, որի արդյունքում երևանցին կամ Երևանի բնակիչը չի կարողանում զգալ իրեն որպես քաղաքի տեր, ավելին  ամեն անգամ անցնելով էլիտար շենքի, անտրամաբանական ճոխության առանձնատների կամ պայմանականորեն ասած հարուստների թաղամասերի մոտով օտարություն է զգում համայն հայության մայրաքաղաքում։

Ի դեպ այս խնդիրը չի նշանակում, թե բոլոր երևանցիները պետք է լինեն հավասարապես հարուստ կամ հավասարապես աղքատ, քանի որ փողը կամ կարողությունը չէ որ պետք է բերեն քաղաքացի լինելու գիտակցությունը։ Ավելին Երևանն ունի հնամենի թաղամասեր՝ Կոնդը, սարի թաղը, որտեղ բնակվում են այսպես կոչված բնիկ երևանցիները։ Այս ձևակերպումն ինքնին տարօրինակ է դառնում այն  դեպքում, երբ խոսքը գնում է երկրի, պետության մայրաքաղաքի մասին։ Արդյոք այստեղից հետևում է, որ գյումրեցում կամ դիլիջանցու համար Երևանն օտար քաղաք է, արդյոք Հայաստանի որևէ անկյունում ապրող հայաստանի քաղաքացին ավելի քիչ պետք է իրենց զգա Երևանի տեր ու տիրական, քան Երևանի բնակիչը։ Այս հարցի պատասխանը կարծես թե միանշանակ է՝ Երևանը մենք բոլորս ենք՝ քանի որ Երևանը մեր երկրի դեմքն է, պետության խտացված մանրակերտն՝ իր բոլոր դրսևորումներով։

Հենց այս գիտակցությունն է, որ պետք է սերմանել ցանկացած հայաստանցու մոտ հենց այս գիտակցությունից է սկսվում ոչ միայն մայրաքաղաքի, այլև պետության քաղաքացի լինելու հայեցակարգը։

Երևանը դա Սարի թաղն ու կոնդն են իրար վրա շարված տներով, նեղլիկ փողոցներով, Էլիտար շենքերով ու առանձնատներով, սակայն այս ամենից զատ Երևանը դա միջավայր է կամ պիտի լինի միջավայր, որտեղ յուրաքանչուր քաղաքացի ունենա սեփականատիրոջ զգացում։ Այս միջավայրն է որ ամենաշատը պակասում է այսօրվա Երևանին։ Նման միջավայրում արդեն աչքի չէր  զարնի Մոնումենտի բարձունքում հանգրվանած հսկայական առանձնատների և Սարի թաղի՝ մեկը մյուսի տանիքի վրա կառուցված տների հակասականությունը։

Ի վերջո աշխարհի բոլոր քաղաքաներում կան պայմանականորեն ասած հարուստների և սովորական քաղաքացիների թաղամասեր՝ իրենց կոլորիտով, ճարտարապետությամբ և մշակութային դրսևորումներով։ Թիֆլիսում լինի թե Ամստերդամում, կան նեղլիկ ու առավելագույնը մի քանի հեծանիվի համար նախատեսված փողոցներ, առանձնատներ ու թաղամասեր։ Կան հարուստներ և ոչ հարուստներ, սակայն դա չի խանգարում, որպեսզի երեք սենյականոց բնականար ունեցող ամստերդամցին իրեն ավելի քիչ զգա իր քաղաքի տերը, քան մեծահարուստ հոլանդացին, որն ի դեպ նախընտրում է իր առանձնատունը կառուցել շատ հեռու մայրաքաղաքի թոհուբոհից։

Սա թերևս պակասում է երևանին և երևանցուն, քանի որ գուցե ինտելեկտի պակասից գուցե սովորական  գավառականության արդյունքում երևանի տարբեր ծայրերում մենք կարող ենք հանդիպել միմյանց կողքին հանգրվանած ցոփությանը, համեստությանն ու աղքատությանը։

Որևէ դատապարտելի բան չկա կարողություն ունենալու մեջ, սակայն կարողությունը և առավելապես ֆինանսական կարողությունը առավել գեղեցիկ է իր համեստությամբ, հակառակ դեպքում այն վերածվում է շվայտության և դառնում միջավայրային հակակոնտրաստ։ Վերջինս ճնշում է, զայրացնում և հիասթափեցում։ Աղճատում քաղաքային միջավայրն ու քաղաքի բնակիչների դիմագիծը։ Արդյունքում Երևանցին երևանի բնակիչը, որ իր քաղաքի, մայրաքաղաքի տերն ու պատասխանատուն պետք է լիներ, իր հարազատ օջախում իրեն տնվոր է զգում։

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինը
Ամենադիտված