Չարաբաստիկ 5 տոկոսը
Վերլուծություն5 տոկոս աճը երկրի իրավիճակը չի կարող փոխել, չի կարող փոխել նաև ոչ 10 տոկոս, ոչ էլ 20 տոկս աճը։ Սա ասում է վարչապետը, ապա հավելում, որ մեկ տարվա ընթացքում որևէ կառավարություն չի կարող լուծել երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները։ Թերևս լիովին կարող ենք համաձայնել վարչապետի հետ, իսկապես էլ հայաստանյան տնտեսության և ոչ միայն տնտեսության, այլև երկրի կյանքի բոլոր ոլորտներում կուտակված խնդիրները չեն կարող լուցվել մեկ տարում։ Սակայն այստեղ հարցէ առաջանում, այդ դեպքում ինչու նույն վարչապետը, ընդամենը մեկ տարի առաջ՝ իր նշանակումից հետո ապա և Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում հիմնականում խոսում էր մեկ տարվա ընթացքում 850 միլիոն ներդրումների, զարկ տալու, հուտ տալու և դոմփելու մասին։ Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում հարյուրավոր հանձնարարականներ էր տալիս ու էլի հազար ու մի բան անում։ Միթե այդ ժամանակ նա չգիտեր, որ մեկ տարվա ընթացքում երկրի բոլոր խնդիրները չեն լուծվելու։
Վարչապետը սակայն այսքանով չի սահմանափակվում և նշում է, թե քանի որ գրեթե ռեկորդային քանակի ավտոմեքենաներ են ներկրվում, սա նշան ակում է, որ երկրում իրավիճակը լավանում է՝ կարճ ասած մարդիկ հարստանում են։ Թերևս վարչապետը մոռանում է, որ ավտոմեքենաները ներկրման մեջ գերակշիռ տեղ ունեն աջ ղեկով ճապոնական մատչելի մեքենաները, որոնց դեմ ի դեպ կառավարությունը նախագիծ է քննարկում։ Հետաքրքիր է, եթե հանկարծ կառավարությունը որոշի արգելել ներմուծումը այդ մեքենաների, այդ դեպքում ինչի մասին է խոսելու վարչապետը։
Չէ համաձայնենք, որևէ մեկը չէր սպասում, որ մեկ տարվա ըևնթացքում երկիրը ծաղկելու է, սա բնական է և այստեղ չենք կարող մեղադրել վարչապետին, բայց մյուս կողմից կարող ենք մեղադրել սուտ խոստումների համար, որոնք նա տվել է։
Վերջապես եթե խոսք է գնում 5 տոկոս աճի մասին, ապա շատ ավելի հետաքրքիր է պարզել այդ աճի պատճառները, որովհետև այդ հինգ տոկոսը նախ ռեկորդային թիվ չէ այլ նվազագույն, և բացի այդ արդյոք այդ 5 տոկոսը ընդամենը իրավիճակային բնույթ չի կրում և բացարձակ չի խոսում երկրի տնտեսական համակարգի զարգացման մասին։ Թերևս այս մասին ավելի լավ է խոսեն տնտեսագետները, իսկ մենք՝ հասարակ քաղաքացիներս ուղղակի տեսնում ենք որ երկրում ապրանքը թանկանում է, աշխատավարձն ու թոշակը չեն բարձրանում և մեր եկամուտները կրճատվում են։ Ահա այսպես է քաղաքացին տեսնում կամ իր մաշկի վրա զգում 5 տոկոսանոց աճը։
Մուշեղ Մամիկոնյան