Կարեն Կարապետյանի հերթական «ռեսթայլինգը»
ՎերլուծությունԻրանահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, թե պետք է «ռեստարտ» տալ հայ-իրանական հարաբերություններին։ Թվում է, թե որևէ արտառոց բան վարչապետը չի ասել, սակայն մյուս կողմից, եթե հայ-իրանական հարաբերություններում ռեստարտի կարիք կա, սա նշանակում է, որ այդ հարաբերությունները մտել են փակուղի։ Ինչ է ուզում ասել վարչապետը այս ձևակերպումներով դժվար է մեկնաբանել։ Այն որ հայ-իրանական հարաբերությունները անհրաժեշտ մակարդակի չեն կարծես թե փաստ է, չնայած նրան, որ զուտ խոսքային ձևակերպումներում, այդ հարաբերությունները շատ բարձր գնահատականի են արժանանում, բայց արդյոք գործնականում դա իրականություն է, այս հարցի պատասխանը նույնպես ակնհայտ է։ Արդյոք հենց այց նկատի ուներ Կարապետյանը ռեստարտ ասելով, թե այնումենայնիվ վարչապետը հերթական անգամ օգտագործում է բառապաշար՝ առանց խորանալու բովանդակություն մեջ։
Չէ որ գլոբալ առումով Կարապետյանը հայ-իրականական հարաբերություններում պարզապես չի կարող «ռեստարտ տվող լինել» այն պարզ պատճառով, որ վարչապետը «հյուսիսի մարդ» է։ Իսկ Հյուսիսը ինչպես գիտենք, առանձնապես շահագրգռված չէ հայ-իրանական հարաբերությունների խորացմամբ՝ առնվազն գազի տեսանկյունից։
Ուստի այստեղից պարզ հետևություն, հերթական անգամ վարչապետը փորձում է «ռեսթայլ» հայտարարություններով աշխատանքային գործունեության միջավայր ստեղծել, սակայն կարծես թե այս գնացքը վաղուց արդեն գնացել է և նմանօրինակ գեղեցիկ ձևակերպումները այլևս որևէ մեկի մոտ որևէ պատրանք չեն հաջողում ստեղծել։
Արշակ Սիմոնյան