Տխուր պատկեր Ազգային ժողովից
ՎերլուծությունԱզգային ժողովում տխուր է։ Սա է այն ամենը, ինչ կարելի է ասել ներկա ԱԺ-ի մասին։ Իհարկե, այստեղ հնչում են պետականության պաշտպանությանը նվիրված ամպագորգոռ ելույթներ, սուվերենության խորը գիտակցությամբ ճառեր, հակագաղութային հռչակագրեր։ Միջանցքներում երբեմն-երբեմն լեզվակռիվներ բռնցքամարտի «ռազմինկաներ» են լինում, որին հաջրդւմ է պատվի ու հաշվի պահանջները, պետականության մասին ելույթներին փոախրինելու են գալիս կենցաղային բնույթի խժդժությւնները։ Սակայն միևնույնն է տխուր է։
Եվ տխուր է ոչ թե նրա համար, որ Գեղամյանը Փաշինյանի հետ ծեծկռտուք է սարքել, կամ հարձակվել է նրա վրա։ Եկեք հրեշտակներ չխաղանք և ծայրահեղացված պերֆեկցիոնիզմով չտառապենք, աշխարհի բոլոր խորհրդարաններում՝ այդ թվում ամենակայացածներում էլ ծեծկռտուքներ լինում են, ուստի մեր խորհրդարանը ոչնչով չի տարբերվում է մյուսներից։ Իրականում տխուր է ոչ թե ծեծկռտուքը, այլ հենց այն, որ Գեղամյանը խորհրդարանում է, խորհրդարանում են Խոսրով Հարությունյանն ու Հայկ Բաբուխանյանը, որոնք տխրությունը վերածում են ընկճախտի։
Այս ամենի հետ զուգահեռ տխուր է նաև Փաշինայի գրառման մակարդակը, ինչն իսկապես անսպասելի էր։ Տխուր է, որ զառամյալ ծերուկի ոչ ադեկվատ վարքագիծը վերածվում է ԱԺ ամբիոնից քաղաքական դիվիդենտներ շահելու ու ճառասացության առիթի, այն դեպքում, երբ նույն մարդիկ, նույն ամբիոնից մի գիշեր առաջ խոսում էին պետականությունից ու սուվերենությունից, իսկ մի անտանելի դարձած ծերուկի պատճառով՝ դուբինկաներից ու կաստետներից։ Տխուր է։
Արա Տխրունի