Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


«ՀԺ». Մալխասը մտավ Աղվան Հովսեփյանի մոտ եւ գործը կարճվեց

Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Քաղաքացի Սարգիս Բժիկյանը դիմել է armtimes.com-ի խմբագրություն եւ ներկայացրել իր եւ «Մալխաս Ջազ» ՍՊԸ-ի հիմնադիրներ Արսեն Սարգսյանի եւ Վահագն Նիկողոսյանի հետ ունեցած ֆինանսական խնդիրները, որոնք իր իսկ խոսքով, չեն լուծվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, նախկինում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորչությամբ:

Ըստ Սարգիս Բժիկյանի, ինքը 2008 թվականին վաճառել է Երեւան քաղաքի Թումանյան 38 հասցեում գտնվող իր բնակարանն ու նկուղը Արսեն Սարգսյանին եւ Վահագն Նիկողոսյանին, որոնք պայմանագրի համաձայն պարտավորվել են 150 միլիոն դրամ արժողությամբ սեփականության գումարից նախապես վճարել 102 միլիոնը, իսկ մյուսը որոշակի ժամանակ անց: Մնացորդային գումարը չստանալուց հետո, Սարգիս Բժիկյանը տեղեկացել է, որ իր անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում է կատարվել «Մալխաս Ջազ» ՍՊԸ-ի անդամների անուններով: Այդ ամենից հետո նա դիմում է ներկայացրել դատարան, որտեղ էլ պարզվել է, թե իբր Արսեն Սարգսյանը եւ Վահագն Նիկողոսյանը երրորդ անձին՝ Ռուբեն Պետրոսյանին են փոխանցել մնացորդային գումարը, որը պետք է հանձնվեր Սարգիս Բժիկյանին:

Դատարանում երրորդ անձի կողմից Սարգսյանին եւ Նիկողոսյանին տրամադրված ստացականն ուղարկվում է փորձագիտությունների հանրապետական բյուրո եւ պարզվում է, որ այդ ստացականը տրամադրվել է 2008 թվականի մարտի 15-ին՝ առուվաճառքի գործարքից 5 օր անց: Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է, որ Ռուբեն Պետրոսյանը պետք է Սուրեն Բժիկյանին վճարի մնացորդային շուրջ 50 միլիոն դրամը: Դատից հետո մեր զրուցակիցը պարզել է, որ Ռուբեն Պետրոսյանն իր անունով որեւէ սեփականություն չունի, իսկ դրամական միջոցներ՝ առավել եւս:

«Խոստացան գումարը տալ մինչեւ 2010 թվականի դեկտեմբերը: Հետո պարզվեց, որ այս մարդը չի տալիս, խուսափում է, որոշեցի դիմել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին»,- ասաց Սուրեն Բժիկյանը եւ նշեց, որ իրեն դատախազությունից պատասխանել էին, որ խնդիրը ֆինանսական մեքենայությունների վերաբերյալ է, այդ պատճառով էլ նա դիմել է Հատուկ քննչական ծառայություն:

«Դրանից հետո գլխավոր դատախազի մոտ հայտնվեց Մալխաս կոչեցյալը (Մալխաս ջազ ակումբի գլխավոր հիմնադիրը), որը եկել էր միջնորդելու իր գործընկերների համար: Քանի որ գործի կեղծիքները հայտնաբերվել էին եւ շարունակելը հետաքրքիր չէր, դատախազը հանձնարարություն տվեց, որ գործը տեղափոխեն Կենտրոնի դատախազություն՝ ուսումնասիրելու համար»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Այս ամենից հետո էլ գործի հետաքննությունը հանձնարարվեց ոստիկանության կենտրոնի բաժնի հետաքննիչ Գարեգին Բեգոյանին: «Բեգոյանը կեղծիքներ անելով, կեղծ ցուցմունքներ կազմակերպելով, կայացրեց որոշում գործը կարճելու վերաբերյալ: Ես այդ որոշումները բողոքարկել եմ»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ հիմք ունեք, որ Աղվան Հովսեփյանը միջամտել է այս գործի օբյեկտիվ քննությանը, Սարգիս Բժիկյանը պատասխանեց. «Որովհետեւ Մալխասի գալուց հետո այդ վճիռը կայացվեց՝ գործը փոխանցել կենտրոնի դատախազություն: Վկաներ կան, Վեքիլյանին կարող եմ բերել եւ ասել՝ սա էլ Վեքիլյանը (դատախազ Դավիթ Վեքիլյան):

Սարգիս Բժիկյանը նշեց նաեւ, որ իր դիմումի հիման վրա 2016 թվականին ՀՔԾ-ում Գագիկ Բեգոյանի վերաբերյալ քրգործ է հարուցվել, վերջինս ունեցել է վկայի կարգավիճակ, սակայն քրգործը կարճվել է: «Էլի կարճեցին՝ մեդալ տալով: Բեգոյանին նախ առաջինը պարգեւատրել է ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը: Բեգոյանը լինելով ոստիկանության քննչական բաժնի քննիչ՝ այս ընթացքում դարձել է ՀՔԾ-ի հատկապես կարեւոր գործերով քննիչ, մայոր է դարձել»,- ասաց Սարգիս Բժիկյանը՝ նշելով, որ ՀՔԾ-ի որոշումը դատախազի ստորագրմամբ դեռ չի ստացել: Դիմել է գլխավոր դատախազին, սակայն դեռ պատասխան չի ստացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված