Հայ գիտնականներն և մշակույթի գործիչները քննարկել են «Պատմաստղագիտությունը եւ աստղագիտությունը մշակույթում» թեման

Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ մշակույթի նախարարության և ստեղծագործական միությունների տնօրեններին և ներկայացուցիչներին: Ինչպես հաղորդում է Հայկական աստղագիտական ընկերությունը, հյուրերն այցելել են 2.6 մ տրամագծով աստղադիտակ, լսել Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանի զեկուցումը «Պատմաստղագիտություն և աստղագիտությունը մշակույթում» թեմայով, քննարկեցին համագործակցության ծրագրերը և ստորագրել համաձայնագիր։

Ա․Միքայելյանը նշել է, որ «Պատմաստղագիտությունը և աստղագիտությունը մշակույթում» թեմաները մի շարք միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են: Ակադեմիկոս Էլմա Պարսամյանի խոսքով՝ աշխարհի զարգացած երկրներում այս բնագավառն ուսումնասիրվում է աստղագետների, պատմաբանների, հնագետների, ազգագրագետների, գրականագետների, լեզվաբանների, փիլիսոփաների, աստվածաբանների, մշակութաբանների, արվեստաբանների կողմից: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն էլ հավելել է, որ սա, ըստ էության, բամզաճյուղային և, առանձին դեպքերում, միջճյուղային գիտություն է:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը ողջունել է նախաձեռնությունը և հանդես եկել մի շարք առաջարկություններով, այդ թվում՝ հայկական աստղագիտության պատմության, աստղագիտական եզրույթների, օրացույցի և տոմարի ուսումնասիրություն։ Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը նկատել է, որ մանկական գրականության մեջ պակասում է երկինքը, և հենց դա է պատճառը, որ մանուկներն այլևս չեն ընթերցում, հեռացել են գրականությունից։ ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էլ նկատել է, որ Բյուրականի աստղադիտարանը, «Պատմաստղագիտություն և աստղագիտությունը մշակույթում» թեման զարգացնելով, աստղադիտարանը կարող է նաև դառնալ հրաշալի տուրիստական կենտրոն։

 
Ստեփանակերտում վերսկսվել է նոր բնակելի թաղամասի շինարարությունը Ինձ վրա հարձակված ՀՅԴ 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդումը չի ավարտվել․ ՀԱԿ ակտիվիստ Դաժան սպանդ Էջմիածնում, սպանվել են նաև քաղաքապետարանի կողմից ստերջացված շներ (լուսանկարներ) Ինչպե՞ս ՄԻԵԴ-ը կարող է «փրկել» Փաշինյանին «Գանձասար-Կապան»-ը հաղթանակ է տոնել (տեսանյութ) «Փյունիկ»-ի հանդերձարանը հաղթանակից հետո (լուսանկար) Մոսկվա-Երևան չվերթի ուղևորը պատմել է չվերթի դադարեցման մասին (տեսանյութ) ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ Դատախազությունը՝ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության մասին Արդյոք Վենետիկի հանձնաժողովի հրապարակած զեկույցը գաղտնի էր․ մեկնաբանում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը Ծառահատման մենաշնորհը Փաշինյանի ազգականի՞նն է ՄԻՊ–ն այցելել է «Նուբարաշեն» ՔՀԿ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված և հացադուլ հայտարարած անձանց հետ Գ.Ծառուկյանն ընդունել է Թումանյանի թոռնուհուն և Երուսաղեմի Հայոց պատրիարքության ավագ թարգմանին Մոսկվա-Երևան չվերթի տարհանված ուղևորների մասին. մանրամասներ Բակո Սահակյանը Տիգրանակերտում անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն
Ամենաընթերցված
ՀԷՑ-ի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տ... Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի մասնակցել Սեւանա լճի թեմ... Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզ... Զով եղանակը կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում. Գ... Թեթև վթարի մեջ եղել եմ, երբ աչքերս ոչ թե դիմացս էր... Աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով ... Կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ին... «Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք... Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզե... Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի եւ ... Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողու... Սառնասրտությունդ կհաղթի ամեն պատերազմ. Ռուզաննա Խա... Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյան Քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը,... «Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե... «Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ». Արմեն Աշոտյան Հարուստներին «մորթելով»՝ սոցիալապես առավել վատ ապր...
website by Sargssyan