Gangnam Style-ն այլևս YouTube-ի ամենահայտնի տեսահոլովակը չէ. Տեսեք, թե որ տեսանյութն է առաջ անցել
LifeՀարավկորեացի հայտնի կատարող Psy-ի համաշխարհային հիթ դարձած Gangnam Style երգի տեսահոլովակն այլևս YouTube-ում ամենահայտնին չէ:
Դիտումների քանակով դրանից առաջ է անցել «Ֆորսաժ-7» ֆիլմից See You Again երգի տեսահոլովակը:
Ներկայում Gangnam Style-ն ունի 2 894 479 586, իսկ See You Again-ը՝ 2 895 552 454 մլն դիտում:
Հայտնի է, որ «ֆորսաժային» տեսահոլովակը նման պահանջարկ է վայելում այն պատճառով, որ դրանում ներառվել են 2013թ. ավտովթարի հետևանքով մահացած դերասան Փոլ Ուոքերի մասնակցությամբ կադրեր:
Ֆիլմում հենց See You Again երգի հնչյունների տակ է դերասանը հրաժեշտ տալիս ընկերներին ու հեռանում: