Գիշերակաց բաց երկնքի տակ. Շվեյցարիայում բացօթյա հյուրանոց է ստեղծվել (լուսանկարներ)
PhotoՇվեյցարիայում վերաբացվել է արտասովոր հյուրանոցը, որտեղ հյուրերին առաջարկում են գիշերել բաց երկնքի տակ:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, բացօթյա հյուրանոցն աստղեր չունի, ինչպես նաև պատեր: Աստղեր չունենալու մասին հուշում է հյուրանոցի անվանումը` Null Stern («զրո աստղ»): Սակայն աստղային սպասարկումն ապահովված է:
Հյուրանոցային համարն իրենից ներկայացնում է 1700 մետր բարձրությամբ լեռնալանջին տեղակայված մեծ մահճակալը: Այն գտնվում է Գրաուբյունդեն շվեյցարական կանտոնում: Գաղափարն իրագործել են եղբայրներ Ֆրենկ և Պատրիկ Ռիկլինները:
Այստեղ մեկ գիշերակացի արժեքը կազմում է 300 դոլար, և 2017 թվականին այն արդեն ամբողջությամբ ամրագրվել է:
Եթե անձրև տեղա հյուրերը կարող են տեղափոխվել մոտակայքում ալպիական խրճիթը:
Առաջին անգամ այս հյուրանոցի մասին հայտնի դարձավ անցյալ տարվա ամռանը: