«Եղեռն եղեռնից հետո» գիրքը Թուրքիայում մշակութային եղեռնի զոհ դարձած հուշարձանների մասին է

Նորընծա «Եղեռն եղեռնից հետո» գիրքը կարող է դառնալ մի զենք, որով հնարավոր կլինի պայքարել Թուրքիայում հայկական մշակութային հուշարձանների ցեղասպանության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 16-ին գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց  Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

«Մեր ստեղծած աշխատությունը նպատակաուղղված է իրազեկելու հայերին և աշխարհի մարդկանց մեր պատմական հայրենիքում մեր իսկ հուշարձանների հանդեպ եղեռնագործության մասին: Այս ձևով մենք պատռում ենք կամ գոնե պետք է ձգտենք պատռել թուրքերի դիմակը՝ բարձրաձայնելով կատարված ոճրագործությունների մասին», - ասաց Սամվել Կարապետյանը

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավարը տեղեկացրեց, որ ծավալուն հատորի ստեղծման մեջ մեծ ներդրում են ունեցել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, մշակույթի նախարարությունը, «Մոնարխ» ընկերությունը  և Հայաստան հիմնադրամը:

«Նախկինում կարծում էի, որ կհրատարակվի փոքր աշխատություն, սակայն մեզ հաջողվեց տպագրել մեծածավալ եռալեզու աշխատություն 2000 օրինակ տպաքանակով, որի մի փոքր մասը կհանվի վաճառքի: Իսկ ծավալուն գրքի թվային օրինակները հասանելի են Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում», -ասաց Սամվել Կարապետյանը:

Գրքում ներառված հուշարձաններից 32-ը տեղ են գտել շարժական ցուցահանդեսում: «Հոգու պարտք» ՀԿ-ի  հետ համագործակցության շնորհիվ և ՀՀ նախագահի դրամաշնորհային մրցույթի միջոցով տպագրվել է նաև հակիրճ գրքույկ:

«Ցուցահանդեսի գրքույկում և ավելի մեծ ծավալով բուն գրքում կան ոչ միայն ոչնչացված, այլ նաև խեղված հուշարձաններ: Օրինակ, Անի քաղաքի զինանշանի նախնական տեսքում առկա է խաչը, իսկ թուրքերը «վերականգման» ընթացքում այն ոչ միայն վերցրել են ուղղանկյուն շրջանակի մեջ, որը բացակայում էր, այլ նաև վերացրել են խաչը: Գոյություն ունեն այդ զինանշանի լուսանկարները՝ արված մինչև 1920 թ.: Այսինքն, գրագետ վերականգնում կատարելու ցանկության դեպքում կարելի էր այն վերականգնել», - ասաց Սամվել Կարապետյանը:

Հուշարձանագետը նշեց, որ մեծ հատորում մշակութային ցեղասպանության խնդրին առնչվող նյութերի շարքում կա Տիգրան Հոնենցի  եկեղեցին, որի գմբեթը վերականգնվել է թերի: Նրա հավաստիացմամբ՝ ակնհայտ է, որ գմբեթը հնարավոր էր վերականգնել ամբողջությամբ, սակայն այդ դեպքում ի հայտ կգար խաչի տեղադրման հարցը, ինչը թուրքական կողմի համար ցանկալի չէ:

Ինչպես տեղեկացրեց  «Հոգու պարտք» ՀԿ ներկայացուցիչ Շողինե Հովհաննիսյանը, համագործակցության արդյունքում 32 ցուցանմուշից կազմված ցուցահանդեսի բացումը Երևանում տեղի կունենա հուլիսի 17-ին Ճարտարապետների միության սրահում: Ցուցահանդեսում ներկայացված են Արևմտյան Հայաստանի մշակութային եղեռնի ենթարկված  հուշարձանները: Դրանից առաջ ցուցահանդեսը ներկայացվել է Ստեփանակերտում, Իջևանում և Վանաձորում: Երևանից հետո ցուցահանդեսը կուղևորվի դեպի Բրյուսել:

Աղբյուրը՝ Orer.am

Քաղաքացին տպարանում 10 հազար դրամանոց թղթադրամներ է պատվիրել և իրացրել. ԱԱԾ (տեսանյութ) Բագրատաշենի մաքսային անցակետում մեծ կուտակումներ են «Ռեալ»-ը գլխավորում է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցանկը 151.4 մլն դրամ՝ Շիրակում կարկուտից տուժած 960 ընտանիքի Մանվել Գրիգորյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը գլխավորում է Առողջապահության փոխնախարարը Մահացել է ՆԱՍԱ-ի տիեզերական առաքելության թռիչքների առաջին ղեկավարը Նոր Հայաստանի նոր իշխանությունը կիրառում է նախկին մեթոդները սփյուռքի հետ հարաբերություններում Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի հաջող եույթները իսպանական մրցաշարերում Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Գնդեվազի նախկին ղեկավարը պետությանը պատճառել է 50 մլն դրամի վնաս Ռոզա Ծառուկյանի ղեկավարած ընկերությունը տասնամյակներ շարունակ օրինակելի տնտեսություն է համարվել գյուղատնտեսության ու մեղվաբուծության զարգացման գործում իրականացրած ահռելի գործունեության առումով «Յուվենտուս»-ը ցանկանում է ձեռք բերել Նեյմարին Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Մուլտի Ագրո»-ն աշխատատեղեր է ապահովում 100-ավոր վարդենիսցիների համար Բացառիկ փաստեր Պարազյանների մասին. Նորիկ Դավթյանը պատրաստ է նոր տվյալներ ներկայացնել ՌԴ և ՀՀ իրավապահներին Գիտության փառատոն Հայաստանում
Ամենաընթերցված
Արցախում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու հր... Նուբարաշենի գերեզմանատանը ինչ-որ սատանայական ծեսեր... ՀԷՑ-ի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տ... Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի մասնակցել Սեւանա լճի թեմ... Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզ... Զով եղանակը կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում. Գ... Թեթև վթարի մեջ եղել եմ, երբ աչքերս ոչ թե դիմացս էր... Աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով ... Կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ին... «Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք... Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզե... Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի եւ ... Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողու... Սառնասրտությունդ կհաղթի ամեն պատերազմ. Ռուզաննա Խա... Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյան Քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը,... «Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե...
website by Sargssyan