ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցները տպավորված են Հայաստանի մշակութային ժառանգությամբ

Lurer.com-ը գրում է.

«Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային գիտաժողովի օտարերկրյա մասնակիցները տպավորված են Հայաստանով և երկրի մշակութային ժառանգությամբ: Հուլիսի 13-ին նրանք շրջայց կատարեցին Գեղարդում և Գառնիում: Շրջայցի ընթացքում գիտաժողովի մասնակիցները լրագրողներին փոխանցեցին իրենց տպավորություններով:

Բանգլադեշի մշակույթի նախարար Ասադուզաման Նուռն ընդգծեց, որ ինքը շատ ուրախ էր, երբ առաջին անգամ եղավ Երևանում: «Հայաստանի և Բանգլադեշի հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, և ես շատ ուրախ էի, երբ արդեն Երևանում էի: Շատ ուրախացա, երբ իմացա, որ Երևանում Բանգլադեշ անվանումով թաղամաս կա, իսկ երբ մոտիկից ծանոթացա հայկական հարուստ մշակութային ժառանգությանը, հասկացա, որ հայաստանյան մշակույթը նախաքրիստոնեական և քրիստոնական դարաշրջանների համադրում է: Տպավորված եմ այն ամենով, ինչ այստեղ տեսա: Ես կարևորում եմ նաև Հայաստանի մշակույթի նախարարության հետ հուլիսի 12-ին ստորագրված՝ մշակութային ոլորտում համագործակցության հուշագիրը, որը հայ-բանգլադեշական մշակութային հարաբերությունների զարգացման նոր ուղիներ կբացի»,- եզրափակեց նախարարը:

Գիտաժողովի մասնակիցններից Կանադայում բնակվող բուլղարուհի Լիդիա Վոլգանովան լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում եղել է նաև 13 տարի առաջ, և հիմա տպավորված է զարգացման այն մակարդակով, որն արձանագրել է Հայաստանը այս ընթացքում: «Ինձ ուրախացնում է այն, որ այստեղ մարդկանց մեծ մասը հավատում են իրենց երկրին և աշխատում է այն զարգացման ճանապարհով տանելու ուղղությամբ: Տպավորված եմ այն հարուստ մշակութային ժառանգությամբ, որ տեսնում եմ այս երկրում: Հայաստանը մշակութային երկիր է, և շատ երկրներ Հայաստանից շատ բան ունեն սովորելու մշակութային ժառանգությունը, ավանդույթները պահպանելու հարցում: Այս կոնֆերանսը, որը կազմակերպվել է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ, ևս խոսում է այն մասին, որ Հայաստանը մշակութային երկիր է»,- ասաց Լիդիա Վոլգանովան:

«Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային գիտաժողովն անցկացվում է Երևանում: Գիտաժողովին, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին, մասնակցում են 45 երկրների պատվիրակներ: Գիտաժողովի շրջանակներում կայացել են «Մշակույթի դերը կայունզարգացման գործում 2015թ. օրակարգից հետո. նոր իրականություն և հեռանկարներ» խորագրով լիագումար և «Մշակույթի ապագան. ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը, ինչպես նաև թվով 3՝ «Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն», «Մշակութային բազմազանությունը միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման երաշխիք», «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը փոփոխվող աշխարհում» թեմատիկ նիստերը:

Պրոֆեսիոնալ դիմահարդար Մանե Սահակյանը Master Class էր կազմակերպել (տեսանյութ) Տավուշի մարզի նոր ոստիկանապետ է նշանակվել Մեկնարկել են Երեւան-Սեւան-Իջեւան-հայ-ադրբեջանական սահման հատվածի միջին նորոգման աշխատանքները Փաշինյանն ուկրաիներենով շնորհավորել է Զելենսկիին Ինչու է Հայաստանը Վրաստանից քիչ օգնություն ստանում ԵՄ-ից. Սվիտալսկու պարզաբանումը Խոշոր ավտովթար Երեւանում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր (ֆոտո) Նիկոլ Փաշինյանը այսօրվանից գնում է արձակուրդ. Կվերադառնա օգոստոսին Արցախում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու հրդեհվել. Այն վերածվել է մոխրակույտի (ֆոտո) «Մեխի վրա եմ նստել». գերեզմանոցում 18-ամյա տղան դանակահարել է 16-ամյա պատանուն Հանրությունը դեռ թմբիրի մեջ է, չեն գիտակցում՝ ինչ է կատարվում. ֆրանսահայ փաստաբանը՝ Քոչարյանի գործի մասին Խորենացու փողոցի վրա այրվում է բնակելի տուն Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի. մեզ ահա այդպիսի խաղաղություն է հարկավոր. Փաշինյան «Գ.Ծառուկյան» հիմնադրամն օգնել է Գեղարքունիքի մարզի երեխաներին ռուսերենի անվճար դասընթացներ անցնել Տավուշի մարզպետը խնդրում է տավուշցիներին ուշադիր լինել անտառների նկատմամբ (տեսանյութ) Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին
Ամենաընթերցված
Արցախում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու հր... Նուբարաշենի գերեզմանատանը ինչ-որ սատանայական ծեսեր... ՀԷՑ-ի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տ... Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի մասնակցել Սեւանա լճի թեմ... Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզ... Զով եղանակը կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում. Գ... Թեթև վթարի մեջ եղել եմ, երբ աչքերս ոչ թե դիմացս էր... Աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով ... Կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ին... «Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք... Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզե... Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի եւ ... Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողու... Սառնասրտությունդ կհաղթի ամեն պատերազմ. Ռուզաննա Խա... Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյան Քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը,... «Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե...
website by Sargssyan