ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՅՏՆԻ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԻՐԵՆՑ ԿԱՆԱՆՑ (PHOTO)
PhotoWnews.am-ը գրում է.
Տղամարդկանցից ոմանք նախընտրում են իրենց կանանց շռայլ նվերներ մատուցել միայն տոն օրերին, մյուսները՝ տոն են դարձնում կանանց յուրաքանչյուր օրը եւ ոչ միայն նվերներով, այլ իրենց ուշադրությամբ ու հոգատարությամբ:
Wnews.am-ի զրուցակից հայտնի տղամարդիկ նախընտրում են վերջինը. հումորիստ, պրոդյուսեր Վաչե Թովմասյանը, դիզայներ Արամ Նիկոլյանն ու ռեժիսոր, սցենարիստ, գրող Կարին Հովհաննիսյանը Wnews.am-ին պատմել են իրենց կանանց մատուցած անակնկալների մասին։
-Վաչե, ինչպե՞ս եք շնորհավորում Ձեր կնոջը տոնական օրերին։
-Համբուրում եմ ավելի մեղմ, քան երբեւէ, ծաղիկներ եւ որեւէ նվեր եմ մատուցում, իսկ կոնկրետ այս Մարտի 8-ին զարդ նվիրեցի։ Տեսել էի, որ այդ զարդի վրա իր աչքը մի քանի վայրկյան ավել էր մնացել, քան մյուսների, ուստի որոշեցի հենց դա նվիրել։
–Այդքան նրբանկա՞տ եք Ձեր կնոջ հանդեպ։
-Ես առհասարակ նրբանկատ եմ։ Դա է իմ հաջողության գրավականը։
-Ո՞րն է երեւբէ Ձեր կնոջը մատուցած անմոռանալի նվերը։
-Դժվար է ասել, անգամ ես չեմ հիշում, ուր մնաց՝ ինքը հիշի։
-Հաճա՞խ եք նրան նվերներ մատուցում։
-Այո։ Չեմ սիրում, որ դա լինի առիթից առիթ։Անպատեհ նվերներն ամենահաճելին են։
-Սովորաբար ի՞նչ եք նվիրում։
-Շատ տարբեր։ Օրինակ՝ արտերկրից կարող է զարդ, հագուստ գնեմ։ Պատահում է՝ ուղղակի «պաչկով» փող եմ տալիս։ Պատկերացնում եք չէ՞. սենց լիքը, հանում եմ, ասում եմ՝ ահա քեզ, ով էլ լինի՝ կուրախանա։
-Որտեղի՞ց Ձեզ այդքան փող։
-Փողն առվի պես է գալիս, իմ գործերը, թու-թու-թու, հիմա շատ լավ են։
-Ձեր կինն աշխատու՞մ է, իր մոտ է՞լ է փողն առվի պես գալիս։
-Այո, աշխատում է, ինքն էլ չի խեղճանում փողից։
-Չի պատահու՞մ, որ ինքն էլ է Ձեզ տուփով փող տա։
-Տենց պահեր եղել են, այո, երբ ես «խեղճ եմ» եղել ինչ-որ մի ամիս… շատ չի եղել, եղել է՝ նա հասել է օգնության, որովհետեւ այր ու կին մի մարմին արտահայտությունը մեզ էլ է ցուցանում։
-Շարունակեք միտքը. կյանքն առանց կնոջ…
-Կյանքն առանց կնոջ լիքը թափրտած շորեր են, ֆասթֆուդ…
-Այսինքն՝ կինը միայն որպես տնային տնտեսուհի՞ է պետք։
-Իհարկե ոչ, եթե ավելի լուրջ, ապա ինձ չէր էլ հասնի այդ կյանքը։
-Կա՞ կանացի բնավորության գիծ, որից նյարդայնանում եք։
-Ո՞նց կարող է համընդհանուր կանացի բնավորության գիծ լինել։
-Օրինակ՝ կանայք ավելի էմոցիոնալ են…
-Ինձնից էմոցիոնալ մարդ չի կարող լինել։ Չկա համընդհանուր բնավորության գիծ։ Իմ կնոջ մեջ էլ չկա մի գիծ, որից կարող եմ նյարդայնանալ։
-Ի՞նչ կմաղթեք կանանց։
-Մաղթում եմ, որ լավ հայ տղամարդիկ իրենց կողքին լինեն, սիրեն, փայփայեն, որովհետեւ մեր կանայք շատ լավն են ու արժանի պոզիտիվ, առանց բարդույթների տղամարդկանց։
Դիզայներ Արամ Նիկոլյան.
-Ինչպե՞ս եք շնորհավորում Ձեր կնոջը տոնական օրերին։
-Սովորաբար կնոջս մեկամսյակը չեմ շնորհավորում, որովհետեւ չեմ սիրում հատուկ օրեր, ձեւական բան եմ տեսնում դրա մեջ, չեմ կարծում, որ կանանց պետք է հատուկ օր շնորհավորել կամ շնորհակալ լինել։Իսկ ընդհանրապես հնարավորին եւ ոչ հնարավոր յուրաքանչյուր առիթ փորձում եմ ինքս ստեղծել, որ անակնկալներ մատուցեմ իրեն։
-Կհիշե՞ք Ձեր կողմից կնոջը մատուցած ամենատպավորիչ նվերը։
-Ես նյութական շատ բաներ կարող է չնվիրեմ, բայց դրա փոխարեն շատ սիրուն օր նվիրեմ։ Իմ մեջ տպավորվել է իր 30-ամյակը։ Ավելին չեմ ցանկանա ասել։
-Ի՞նչ կմաղթեք կանանց։
-Հայ կանանց մաղթում եմ սեր ու ժպիտ, ինչը հաճախ է պակասում։
Ռեժիսոր, սցենարիստ Կարին Հովհաննիսյան.
-Ինչպե՞ս եք շնորհավորում Ձեր կնոջը տոնական օրերին։
-Առանց մեծ համերգների կամ ցույցերի, բայց շատ թաքուն ու նուրբ սիրով ու հպարտությամբ։ Մեր հարաբերությունը նվերներով չի պայմանավորված, մեր առաքելությունը, որ փորձում ենք այս երկրում առաջ տանել, այն սերը, որ Լարիսան ունի երեխաների, Հայաստանի հանդեպ, իր կողմից ինձ մատուցած ամենամեծ նվերն է։
-Ինչպե՞ս եք նշում տոները Ձեր ընտանիքում։
-Մի փոքր սեղան, համով ուտելիք, մեկ մոմ։
-Հաճախ եւ դժբախտաբար ամուսնությունից հետո հարաբերությունները փոխվում են կենցաղի պատճառով։ Ինչպե՞ս եք անում, որ այն չազդի Ձեր հարաբերությունների վրա։
-Լարիսան սովորական մարդ չէ, նա սուպերհերոսուհի է, ով կենցաղն էլ շատ հետաքրքիր է պահում։
-Ի՞նչ կմաղթեք կանանց։
-Հայ կանանց մաղթում եմ գիտակցություն. թող գիտակցեն այն հնադարյան ու խորը ուժը, որ եղել է իրենց մեջ, որ երկիրը պահել ու սերունդներ է դաստիարակել, ուժ տվել պատերազմներ հաղթահարելու, փայլուն ապագա կերտելու համար։