Երևանում բացվեց քանդակագործ և նկարիչ Արտո Չաքմաքչյանի ցուցահանդեսը

Առաջին անգամ Երևանում բացվեց հայ ականավոր քանդակագործ, նկարիչ  «Մովսես Խորենացի» մեդալակիր Արտո Չաքմաքչյանիցուցահանդեսը: 

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցասրահներից մեկում հուլիսի 9-ին բացված «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» ցուցահանդեսին ն երկայացված են վաթսունից ավել ստեղծագործական տարիներ գործող արվեստագետի նկարներին ու քանդակները:

Կահիրեում ծնված  արվեստագետը քանդակագործությամբ սկսել է զբաղվել տասներկու տարեկան հասակում։ 1948 թ. ընտանիքով հայրենադարձել է Խորհրդային Հայաստան, որտեղ և ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանն ու Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը։ Սակայն, 1975 թ. Հայաստանից մեկնելով Կանադա՝ արվեստագետը վերադարձել է հայրենիք միայն անկախացումից հետո:
 
«Ժամանակները փոխվել են, այսօր ավելի ազատ ենք ցուցադրվում: Ուրախ եմ, որ արվեստը գնալով ավելի մեծ ազատություն է ստանում, որովհետև արվեստն է, որ պետք է մարդուն՝ ոչ թե ուտելիքը: Հարյուրից ավել արձան ունեմ, սակայն գեթ մեկ հատը չէի կարող բերել: Այստեղ ներկայացված է այն, ինչ կա Հայաստանում, իմ անձնական և մասնավոր հավաքածուներից», - նշեց Արտո Չաքմաքչյանը: 
 
Մաեստրոն ուշադրություն հրավիրեց «Հայաստանի մուտքը» արձանին՝ որտեղ ձեռքերը դեպի երկինք պարզած մարդը կանգնած է ոչխարի վրա: Քանդակագոչծն այն մտադրվել է տեղադրելւ օդանավակայանի ճանապարհին:
 
Ցուցահանդեսին ներկայացված են նրա տարբեր տարիների ջրաներկով, թանաքով, նույնիսկ ֆլոմաստերով աշխատանքները, ինչպես նաև շարժումով և կյանքով լի բրոնզե արձանիկները:
Ցուցահանդեսի շրջանակներում արվեստագիտության թեկնածու Շուշան Վարդանյանը, ով երկար տարիներ զբաղվում է վարպետի արվեստով, ներկայացրեց նրա ստեղծագործական ուղին և անդրադարձավ նրա փիլիսոփայությանը և ուղուն: «Երբ նոր էի փորձում գրել Արտո Չաքմաքչյանի մասին, տեսա նրա՝ Նարեկացու արձանը և հասկացա, որ պետք է վերընթերցեմ «Նարեկ»-ը, այնուհետ նման կերպ մոտեցա նրա բոլոր ստեղծագործություններին: Շատ արագ էի հասկացել, որ Չաքմաքչյան արվեստագետի ստեղծագործություններին ծանոթանալու համար պետք է տիրապետել, ներ սուզվել այն ողջ փիլիսոփայական, հետաքրքրությունների ոլորտների մեջ, որը արվեստագետին է հետաքրքրել: Չաքմաքչյանից կարելի է սովորել աշխատասիրության յուրահատուկ տեսակ. առաջին օրն իսկ Եգիպտոսից Հայաստան գալով՝ նա փնտրում և գտնում է նկարչական ուսումնարանը, որտեղ էլ ընդունվում», - ընդգծեց Շուշան Վարդանյանը:
 
Տեսաբանը նաև նշեց, որ շատերը չգիտեն, որ վարպետը նաև մեծ տեսաբան է, հեղինակ է արվեստաբանական և տեսաբանական գրառումների:
 
«Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» ցուցահանդեսը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բաց կլինի մինչև օգոստոսի 30-ը:
 
Աղբյուրը՝ Orer.am
Քաղաքացին տպարանում 10 հազար դրամանոց թղթադրամներ է պատվիրել և իրացրել. ԱԱԾ (տեսանյութ) Բագրատաշենի մաքսային անցակետում մեծ կուտակումներ են «Ռեալ»-ը գլխավորում է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցանկը 151.4 մլն դրամ՝ Շիրակում կարկուտից տուժած 960 ընտանիքի Մանվել Գրիգորյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը գլխավորում է Առողջապահության փոխնախարարը Մահացել է ՆԱՍԱ-ի տիեզերական առաքելության թռիչքների առաջին ղեկավարը Նոր Հայաստանի նոր իշխանությունը կիրառում է նախկին մեթոդները սփյուռքի հետ հարաբերություններում Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի հաջող եույթները իսպանական մրցաշարերում Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Գնդեվազի նախկին ղեկավարը պետությանը պատճառել է 50 մլն դրամի վնաս Ռոզա Ծառուկյանի ղեկավարած ընկերությունը տասնամյակներ շարունակ օրինակելի տնտեսություն է համարվել գյուղատնտեսության ու մեղվաբուծության զարգացման գործում իրականացրած ահռելի գործունեության առումով «Յուվենտուս»-ը ցանկանում է ձեռք բերել Նեյմարին Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Մուլտի Ագրո»-ն աշխատատեղեր է ապահովում 100-ավոր վարդենիսցիների համար Բացառիկ փաստեր Պարազյանների մասին. Նորիկ Դավթյանը պատրաստ է նոր տվյալներ ներկայացնել ՌԴ և ՀՀ իրավապահներին Գիտության փառատոն Հայաստանում
Ամենաընթերցված
Արցախում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու հր... Նուբարաշենի գերեզմանատանը ինչ-որ սատանայական ծեսեր... ՀԷՑ-ի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տ... Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի մասնակցել Սեւանա լճի թեմ... Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզ... Զով եղանակը կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում. Գ... Թեթև վթարի մեջ եղել եմ, երբ աչքերս ոչ թե դիմացս էր... Աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով ... Կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ին... «Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք... Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզե... Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի եւ ... Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողու... Սառնասրտությունդ կհաղթի ամեն պատերազմ. Ռուզաննա Խա... Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյան Քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը,... «Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե...
website by Sargssyan