Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը «Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ Կարապետյան Ամերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտա Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Պարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներին Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժել Ֆրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով Եվրոպան

«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը։ Սակայն իր այս ցանկությունը կյանքի կոչելու համար խորհրդարանում նրան անհրաժեշտ է նաև ընդդիմադիր պատգամավորների «կողմ» ձայներ։ Նա, կարծես, ընդդիմությանն ընտրության առջև է կանգնեցնում՝ կա՛մ կքվեարկեք փոփոխությունների օգտին, կա՛մ իշխանության աջակիցները դուրս կգան փողոցներ, կա՛մ կլինեն արտահերթ ընտրություններ։ Ընդ որում՝ այս ամենին զուգահեռ նաև շեշտում է, որ եթե ընդդիմությունը դեմ է նոր Սահմանադրությանը, ուրեմն դեմ է խաղաղությանը։ Սա չի՞ նմանվում շանտաժի թե՛ պատգամավորների, թե՛ հանրության նկատմամբ։ «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը համաձայն է՝ սա բառի ամենաիսկական իմաստով շանտաժ է նաև հանրության նկատմամբ: «Եթե ընդդիմադիրին շանտաժ են անում, ասում՝ պարտավոր ես քվեարկել ալիևյան Սահմանադրության օգտին, որպեսզի պատերազմ չլինի, դրանով հանրությանը շանտաժ են անում, որ չպետք է սատարես ընդդիմությանը, որն, իբրև թե, իր գործունեությամբ նպաստում է պատերազմին։ Սա իսկական շանտաժ է, որը վերջին տարիների քաղաքական զարգացումների տարբեր փուլերում ունեցել է տարբեր ձևակերպումներ։ Շատ լավ հիշում եմ 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների փողոցային պայքարի ժամանակները, երբ նույն ձևով ասում էին՝ իրավիճակը, որը ֆիքսվել է, խաղաղություն է, և դուք, որ պայքարում եք իրավիճակի փոփոխության համար, պատերազմ եք ուզում։ Հիմա այդ պայքարի մեջ իշխանությունը՝ իբրև թե խաղաղության կողմնակիցը, հաղթեց, բայց պատերազմի հարցը շարունակեց մնալ արդիական։ Այս շանտաժն արվում էր նաև այն ժամանակ, երբ «ՀայաՔվե» ազգային - քաղաքացիական նախաձեռնությունը սկսեցինք և ցանկանում էինք ընդամենը Քրեական օրենսգրքում փոփոխություն մտցնել, որ Հայաստանի անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը դառնար քրեորեն պատժելի։ Հակադարձումը նույնն էր, նախագիծը Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը չներկայացվեց։ Իսկ հանձնաժողովի նիստում իշխանության ներկայացուցիչների միակ հակափաստարկը, որը, բնականաբար, խելքին մոտ չէր, այն էր, որ այդ օրինագիծը պատերազմի է միտված։ Ցանկացած փուլում, երբ այս իշխանությունը հերթական՝ մեծ կամ փոքր զիջումն է անում, դրան քաղաքական, հանրային դիմադրության որևէ դրսևորման հակադարձում է պատերազմի շանտաժով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։

Հաշվի առնելով վերջին տարիների արհավիրքները՝ մեր հանրությունը շատ զգայուն է պատերազմի, անգամ զուտ «պատերազմ» եզրույթի նկատմամբ։ Մեր զրուցակիցը նշում է՝ ընդհանուր հասարակական գիտակցության կառուցվածքի փոփոխություն է նաև տեղի ունեցել։ «Սրանից տարիներ առաջ մեծ թվով մարդիկ կարող էին բուռն արձագանքել զիջման, կորստի ցավին, այսօր հասարակության մի հատվածը, ցավոք, տեսնելով, որ բողոքը, պայքարը արդյունք չեն տալիս, ամեն դեպքում չի ուզում երկարատև պայքարի մեջ ներգրավվել, սկսում է փախչել իրականությունից, լուրեր չի լսում, չի կարդում վերլուծություններ, փորձում է ապրել իր ստեղծած իրականության մեջ, և չենք կարող նրանց այդ հարցում մեղադրել, պատճառներն է պետք հասկանալ, օրինակ՝ գուցե նաև ընդդիմությունն է մեղավոր՝ ինձանից, մեզանից սկսած, որ գուցե ոչ ճիշտ օրակարգ կամ ռազմավարություն ենք կիրառել: Մյուս կողմից՝ ակտիվ աշխատում է իշխանական քարոզչամեքենան և փորձում ստեղծել ինչ-որ մի նոր՝ ավելի գեղեցիկ, հաճույքներով լցված իրականություն տարբեր ֆեստիվառների, տեղեկատվական հարթակներով միշտ առաջընթացը գովաբանելու տեսքով։ Մարդիկ դրանով են սկսում առաջնորդվել, իրենց նոր իրականությունն այդպես են տեսնում։ Հատկապես մարզերում ապրող մարդիկ իրենց դարդ ու ցավն ունեն, ենթադրենք՝ տեսնում են սուբսիդիաների արդյունքում իրականացված նախագծեր, օրինակ՝ սալահատակված մայթեր կամ ասֆալտված փողոցներ, և դա է դառնում մարդկանց համար իրականության ընկալման կարևոր ֆիլտր։ Մեր քաղաքացիների մի մասն էլ, բնականաբար, հարցերին խորությամբ է նայում, տեսնում է խնդիրները, բայց հակազդելու մեխանիզմը չի կարողանում գտնել մի շարք պատճառներով։ Կարծես թե դոփում ենք նույն տեղում, ու սայլը տեղից չի շարժվում։ Կշարժվի այն դեպքում, երբ մի ուժեղ՝ կա՛մ ոգևորության, կա՛մ ցավի տրիգեր կլինի։ Այդ ժամանակ գուցե սայլը տեղից շարժվի։ Կարծում եմ, որ դա պետք է զուգորդվի աշխարհաքաղաքական նժարի փոփոխությամբ»։

Իշխող ուժը նաև ակնարկում է արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Բայց հանրության աչքի առջև է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների պատկերը՝ նախընտրական, ընտրական ու հետընտրական շրջանի զարգացումներով, մասնավորապես՝ կալանավորումներ, խոսքի սահմանափակումներ, խախտումներ։ Թվում է, թե ՏԻՄ վերջին ընտրություններն այս իրավիճակում ինքնավստահություն են փոխանցել իշխող ուժին, որ նա կարող է դրական արդյունք գրանցել նաև համապետական ընտրությունների ժամանակ։ «ՏԻՄ ընտրությունների արդյունքներով չի կարելի առաջնորդվել ու վերագրել դրանք, իբրև թե, «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի օրակարգի հաղթանակին։ Չկա նման բան։ Պետք չէ նայել արդյունքներին և զարհուրել, սարսափել, ասել, որ վերջ, ամեն ինչ կորած է, Փաշինյանն ինչ ցանկանում, դա էլ անում է, ինչ օրակարգ ցանկանում է, դա էլ թելադրում է։ ՏԻՄ ընտրությունների մի զգալի հատվածը եղել է ոչ թե քաղաքական, այլ անձի ընտրություն։ «ՀայաՔվեն» Գավառ համայնքում մասնակցում էր տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությանը։ Գործող համայնքապետը ՔՊ-ի հետ միասին ձևավորել էր «Համերաշխություն» դաշինքը, փոխառել էին ՔՊ-ին վերաբերող կարգախոս՝ «Նպաստենք խաղաղ զարգացմանը», բայց, այդուհանդերձ, բնակչության մի զգալի հատված այդ դաշինքը չէր ընկալում որպես փաշինյանական, քպական։ Մարդիկ, որոնց հետ շփվում էի և 15 համարի վերաբերյալ օգտագործում «ՔՊ» տերմինը, դա վիրավորական էին համարում։ Համոզված եմ, որ նույն անձնավորված մոտեցումը եղել է նաև Գորիս համայնքում, որտեղ ժամանակին ընդդիմադիր Առուշ Առուշանյանը, բանտում լինելով, հաղթեց ընտրություններում։ Սրանք անձնավորված դեպքերն են։ Որտեղ ՔՊ-ն իր դեմքով է հանդես եկել, նշանակում է՝ ինչ կարգի ճնշումներ են իրականացրել այնտեղ, որ ամայացրել են քաղաքական դաշտը, և մարդիկ չեն էլ ցանկացել թեկնածություն դնել և անցնել այդ պրոցեսների, ճնշումների միջով և այլն։ Սա մեզ համար հստակ ցուցիչ է, որ մի քանի բնակավայրում, համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում։ Եթե մարդիկ Գավառում ձայն են տվել Գուրգեն Մարտիրոսյանին կամ Գորիսում Առուշ Առուշանյանին, որոնք ընդգրկված են եղել ՔՊ-ի հետ ստեղծված դաշինքներում, դա դեռևս չի նշանակում, որ համապետական ընտրությունների պարագայում նույն իրավիճակն է լինելու։ Փաշինյանն այս շրջանում ձգտելու է հնարավորինս շատ վարկաբեկել ընդդիմությանը, ընդդիմությունն էլ, բնականաբար, վարկանիշային որոշակի անկում ունեցել է, ինչը վատ է։ Փաշինյանը կփորձի դրանից օգտվել, բայց քաղաքական իրադարձություններն իրենց զարգացման յուրատեսակ տրամաբանությունն ունեն, ամեն ինչ չէ, որ չափվում է գծային հաշվարկով, պարզ թվաբանական գումարում-հանումներով, նաև իրավիճակները կարող են փոփոխություններ առաջ բերել»,-նկատում է նա։

 Զրույցի վերջում Մենուա Սողոմոնյանն ընդգծում է՝ այս իրավիճակում ընդդիմության առաջ պետք է պահանջ դրվի, որպեսզի նրանք առնվազն քաղաքական խորհրդակցությունների մեկնարկով կարողանան պատասխանել մեկ հարցի. «Ի՞նչ անել, որպեսզի իշխանության Սահմանադրության հանրաքվեի նախագիծը տապալվի: Ոչ թե այն դրվի հանրաքվեի, և ընդդիմադիրները համալրեն «Ոչ»-ի ճամբարը, այլ ինչպես անել, որպեսզի առհասարակ այդ հարցը չդրվի հանրաքվեի»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն ԱսլանյանինԱլիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտաԿրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալՍաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովՌուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներինԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով ԵվրոպանԵրևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել էԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներըԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներԻրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանըԲերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակԿարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետՀյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվումՕկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումըԴարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. MarcaՀորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿԶելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համարԲողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովումՃապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներԱրարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանՊուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովինԹուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքովThe Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքումՏոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվՎթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանումԿրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինըԳորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներինԿոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանըCOVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿՎարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱԹուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբՈղբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել էԱրեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցելՃապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժելՀայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակություններըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասինՀրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ինՀանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն
Ամենադիտված