Լույս չի լինելու Ռուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Իրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջև Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարար Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը «Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ Կարապետյան

Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ կարևոր ու նաև ինչ-որ առումով «ինքնախոստովանական» հայտարարություն արեց: Նա, ըստ էության, հաստատեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, հատկապես «Մայր օրենքի» նախաբանից Հայաստանի Անկախության հռչակագրին հղումը ջնջելը թշնամական Ադրբեջանի նախագահ Ալիևի պահանջն է: Ավելին, դա Ալիևի պահանջ-նախապայմաններից մեկն է «խաղաղության պայմանագիր» կնքելու համար: Եվ էլի. Փաշինյանը հայտարարեց, որ հանուն այդ «սահմանադրական փոփոխության» ընդունման՝ իշխանությունը պետք է «հանրային ճնշում» գեներացնի ընդդիմության դեմ:

Առհասարակ, Փաշինյանը երեկ ԱԺ գնացել էր հռչակված այլ օրակարգով, այն է՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը քննարկելու: Բայց հիմնականը, ինչի մասին խոսեց, ալիևյան «սահմանադրությունը» ամեն գնով ընդունել պարտադրելն էր:

Բայց նախ՝ նա բանն այնպես ներկայացրեց, թե ընդդիմությունը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք նոր Սահմանադրության ընդունումը երաշխավորում է համաձայնագրի ստորագրումն ու համապարփակ խաղաղության հաստատումը:

Այնուհետև Փաշինյանը հայտարարեց հետևյալը. «Եթե Հայաստանի իշխող մեծամասնությունն այդ հարցին տա հստակ դրական պատասխան և համոզիչ կերպով պատասխանի նաև դրանից բխող հարցերին, ապա թույլ տվեք իմ համոզմունքն արտահայտել. եթե նման դրական պատասխանների առկայության պայմաններում մենք սկսենք նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կգնա ընտրատեղամասեր և «կողմ» կքվեարկի դրան։ Եթե մենք ստանանք դրական պատասխաններ, իսկ խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվի, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը։ Այդ դեպքում ընդդիմության նկատմամբ, անկասկած, կսկսի հանրային ճնշում ձևավորվել։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի իշխող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը»:

Սա իսկապես ուշագրավ հայտարարություն է թե՛ բազմաշերտ մանիպուլ յացիայի, թե՛ պարունակած շանտաժի և սպառնալիքի, թե՛ նաև որոշակի մերկացումների առումով: Հնարավոր է՝ սա ավելի հանգամանալի դիտարկման նյութ է, բայց արժե հակիրճ արտածել մի քանի հիմնական հետևություն կամ հարց:

 Առաջին. եթե Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքական հարց է ու փոխկապակցված չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների, առավել ևս՝ Ալիևի պահանջների հետ, ինչի մասին բազմիցս ՔՊ ղեկավարները հրապարակային հավաստիացումներ են հնչեցրել, ապա ի՞նչ կապ ունի խաղաղությանը կողմ կամ դեմ լինելը: Այսինքն, Փաշինյանը հաստատում է, որ «սահմանադրական բարեփոխումը» բացառապես թշնամական Ադրբեջանի պահանջն ու պարտադրանքն է:

Բացի փաստացի խոստովանությունից, սա նաև առանցքային մանիպուլ յացիան է Փաշինյանի հայտարարության կառուցվածքում: Այսինքն, նա այնպես է կառուցում մանիպուլ յատիվ դատողությունը, որ ով դեմ է «ալիևյան սահմանադրության» ընդունմանը, նա դեմ է խաղաղությանը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական շանտաժ ու սպառնալիք: Նույն հաջողությամբ կարող են վաղն ասել, որ ով դեմ է բյուջեի նախագծին, ԹՐԻՓՓ-ին, Հայաստանից նոր տարածքներ զիջելուն, ադրբեջանական թուրքերի վերաբնակեցմանը, Ադրբեջանից ծնկաչոք ներողություն խնդրելուն (և այլն), նա դեմ է խաղաղությանը: Ավելին, կասեն՝ ով դեմ է Նիկոլ Փաշինյանի իշխանավարմանը, նա դեմ է խաղաղությանը:

 Բացի այն, որ արտառոց երևույթ է, երբ երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման համար թիվ մեկ պատասխանատուն՝ օրվա իշխանությունը, Հայաստանին ու հայ ժողովրդին շարունակաբար սպառնում է պատերազմով, դեռ մի բան էլ այդ նույն իշխանությունը ուժի սպառնալիքի ճնշման տակ փորձում է հարկադրել մյուսներին, որ կայացնեն քաղաքականապես, համապետականորեն ինքնասպանվելու որոշում: Իսկ ի՞նչ է նշանակում ուրանալ Անկախության հռչակագիրը, եթե ոչ գործնականում հրաժարվել Հայաստանի Հանրապետության ստեղծման և պետական գոյության հիմքերի հիմքից:

Գանք «հանրային ճնշմանը», որով Փաշինյանը սպառնաց ընդդիմությանը, ի դեպ, ոչ առաջին անգամ: Վերջին ճեպազրույցում էլ նա անթաքույց ակնարկեց «հոկտեմբերի 2» անելու մասին: Ըստ որում, այնքան ոգևորվեց, որ շփոթեց տարեթվերը, ասաց 2019...

Իրականում խոսքը 2018-ի հոկտեմբերի 2-ի իրադարձությունների մասին է, երբ երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանը հրահրեց և կազմակերպեց իր մի քանի հազար կողմնակիցների հարձակումը ոչ քպական ԱԺ-ի վրա: Դասական քաղաքագիտական մոտեցմամբ, դա պետական հեղաշրջում էր և իշխանության յուրացում: Բայց հազիվ թե նման «մանրուքները» կարող էին կանգնեցնել փողոցային եղանակով իշխանությունը զավթած Փաշինյանին:

Եվս մեկ «հեղաշրջումային» դրսևորում եղավ 2019-ի մայիսին, երբ էլի գործադիր իշխանության և քպական «կարկառունների» ակտիվ մասնակցությամբ իրականացվեց հարձակում դատական իշխանության վրա: Պետք է հիշատակել նաև Սահմանադրական դատարանի գրավումը:

Այնպես որ, «հանրային ճնշումով» հարցեր լուծելու, ընդդիմախոսներին ճնշելու, օրենքով չնախատեսված իշխանական լիազորություններ յուրացնելու գործելակերպը նորություն չէ Փաշինյանի համար:

 Այլ հարց, որ վաղուց 2018 թվականը չէ, իսկ 8 տարվա ընթացքում անվերջ աղետներ, սարսափելի կորուստներ, ողբերգություններ ու հազարավոր մահեր բերած իշխանությունն էլ չունի այն հանրային աջակցությունը, որով ճնշի: Այստեղից էլ՝ «խաղաղությանը դեմ լինելու» հնամաշ, հանրությանն արդեն հոգնեցրած շանտաժը:

Մեծ հաշվով, ի՞նչ է ասում Փաշինյանը: Ասում է՝ շուտ արեք, համաձայնեք Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը ջնջելուն, թե չէ «հրեն, կացինը սրած, գնամ, բերեմ, ծառը կտրեմ...»:

Հետաքրքիր երևույթ է մեր երկրի քաղաքական դաշտը: Այստեղ կարծես շատ բան գլխիվայր է շրջված: Երկրի գլխին պատերազմներ ու աղետներ բերողը հանդես է գալիս որպես... խաղաղության ջատագով՝ սպառնալով ներքին խժդժություններով: Ընտրություններում նույնիսկ պաշտոնականով հազիվ 49 տոկոս հավաքածը խոսում է «հանրային ճնշում» գեներացնելու մասին: Ամենայն հավանականությամբ, «հանրային ճնշում» ասելով՝ Փաշինյանը նկատի ունի բացառապես իրավապահ գործիքակազմը, այլ աջակցություն նա չունի, դա է իր միակ հենարանը, ու հենց այդ հույսով էլ սպառնում է:

Կկարողանա՞ Փաշինյանը ռեպրեսիվ ճնշումները վերափոխել իբր «հանրայինի», կխթանի՞ դա ընդդիմության անվերապահ համախմբում, կտեսնենք առաջիկայում: Պարզ է մեկ բան. աշնանավարտը խոստանում է թեժ լինել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԼույս չի լինելուԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. ԱվետիսյանՌուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկըԻրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջևՀայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարարԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանըԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԹրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրություններըԸնդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն ԱսլանյանինԱլիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտաԿրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալՍաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովՌուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներինԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով ԵվրոպանԵրևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել էԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներըԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներԻրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանըԲերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակԿարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետՀյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվումՕկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումըԴարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. MarcaՀորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿԶելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համարԲողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովումՃապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներԱրարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանՊուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովինԹուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքովThe Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքումՏոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվՎթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանումԿրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինըԳորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներինԿոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը
Ամենադիտված