Լույս չի լինելու Ռուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Իրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջև Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարար Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը «Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ Կարապետյան

«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեսնելով, որ Սուրբ Էջմիածինը շարունակում է մնալ անսասան, Փաշինյանն ու ՔՊ վերնախավը հարձակման նոր փուլ են սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Այն առաջին հերթին դրսևորվեց Փաշինյանի հրահանգով նրան ենթակա մի հիմնարկում «զեկույց» շարադրելով: Դրա շարունակությունը եղավ ԱԺ-ում «քննիչ հանձնաժողով» ձևավորելը: Այդ քպական հանձնաժողովն էլ, իբր, պետք է քննի վերոհիշյալ զեկույցը, որը մի շարք քննադատների կողմից արդեն արժանացել է «բամբասանագիր» բնորոշմանը:

Մինչ այդ «քննիչ հանձնաժողովին» կամ «զեկույցին» վերաբերող մյուս դիտարկումներին անցնելը, կարծում ենք, տեղին է հիշեցնել, որ փաշինյանական իշխանությունը, ինչպես հայտնի է, արդեն մեկուկես տարի է, ինչ իր բոլոր ռեպրեսիվ մարմիններով ու ամենակատաղի «քարոզչությամբ» ագրեսիվ հարձակումներ է գործում Հայ առաքելական եկեղեցու վրա: ՀԱԵ նկատմամբ ատելության ու այն ամեն գնով ոչնչացնելու այդ նպատակադրումների հիմնապատճառներից մեկն այն է, որ կա Հայաստանի ու աշխարհասփյուռ հայությանը միավորող, ցանցային, գործող, հանրային ամենամեծ վստահությունը վայելող ազգային հոգևոր ինստիտուտ, որը դուրս է իշխանության վերահսկողությունից: Ավելին, Հայ առաքելական եկեղեցին մնացել է այն եզակի ինստիտուտներից մեկը, որ ոչ միայն ուղղակիորեն զուգահեռվում է ազգային ինքնությանը և ինքնանույնականացմանը, ոչ միայն կրողն ու պահապանն է հոգևոր-մշակութային ու պատմական բազմադարյա ժառանգության ու ավանդույթների, այլև տակավին բարձրաձայնում է մեր ժողովրդի անկապտելի իրավունքների մասին, հետամուտ է ազգային ու պետական շահերի պաշտպանությանը:

Տեղին է նաև հիշեցնել, որ 2025 թվականի մայիսից ի վեր Նիկոլ Փաշինյանն ու նրա անմիջական ենթակայության տակ գտնվող, ըստ էության՝ նրա քաղաքական շահերն ու հանձնարարություններն սպասարկող ռեպրեսիվ մարմինները հետևողական ու համակողմանի հետապնդումներ են իրականացրել Հայ առաքելական եկեղեցու, Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորական միաբանության գրեթե բոլոր նկատելի ներկայացուցիչների դեմ: Այդ հետապնդումների զուտ թվարկումն անգամ բավարար է՝ համոզվելու համար, որ սա ոչ թե մեկ անձի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ուղղված հարձակում է, ինչպես ներկայացնում են աշխարհիկ իշխանության ներկայացուցիչները, այլ ուղղակիորեն պատերազմ է Ազգային եկեղեցու դեմ:

Եվ ահա, Հայ առաքելական եկեղեցու դեմ իր նպատակները Փաշինյանը նախ՝ փաթեթավորեց «նախընտրական ծրագրում», ապա դա դարձրեց կառավարության ծրագրի մաս, ըստ էության: Հետո իշխանական ֆեյքավարության խորխորատներում, զանազան բամբասանքներից ու զազրախոսական «մեղադրանքներից» կազմվեց հիշյալ զեկույց-բամբասանագիրը: Հիմա էլ, այդ ամենին լեգիտիմություն հաղորդելու, կարծեցյալ ինչ-ինչ ձևական կողմեր ապահովելու համար ԱԺ-ում զուտ քպականների միջոցով ձևավորվում է խորհրդարանական «քննիչ հանձնաժողով»:

Իրավական տեսանկյունից այն ամենը, ինչ անում են Փաշինյանն ու նրա ՔՊ վերնախավը, բացարձակ ապօրինություն է, հակասահմանադրական, ավելին՝ հակականոնական: Հենց այդ գնահատականներն էր տվել Մայր Աթոռը հիշյալ «զեկույցին»:

Առանց հույզերի. Եկեղեցին պետությունից անջատ է: Սահմանադրության և օրենքների համաձայն, պետությունը, իշխանության մարմինները բացարձակապես ոչ մի իրավունք չունեն միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին, ինքնավարությանը: Այստեղ կարելի էր մի մեծ վերջակետ դնել: Բայց իրողությունն այն է, որ աշխարհիկ իշխանությունը հանդես է գալիս որպես անիրավության նախաձեռնող, օրենքի և օրինականության ոտնահարող: Ավելի շուտ այդ դրսևորման վերաբերյալ պիտի «քննիչ հանձնաժողով» կազմվեր:

Իրավականից զատ, կա խնդրի բարոյական, եթե կուզեք՝ բարոյաքաղաքական կողմը: Ախր ո՞վ, ո՞ր իշխանությունն է համարձակվում խոսել ու ինչի՜ մասին:

Քննիչ հանձնաժողո՞վ: Այնքա՜ն հարցեր կան, որ քննության կարիք ունեն: Արժեր քննիչ հանձնաժողով ձևավորել պարզելու համար, թե ինչի հետևանքով է 8 տարվա մեջ կրկնապատկվել Հայաստանի պետական պարտքը, ինչի վրա են մսխվել այդ միջոցները: Կամ ինչ հանգամանքներում և ինչպես է ՔՊ-ն ուրացել Արցախը 2022 թ. հոկտեմբերի 6-ին (ուղիղ 4 տարի առաջ) Պրահայում, կոնկրետ ում հետ ինչ է պայմանավորվել, ինչի դիմաց, ում դրդմամբ է ավելի վաղ մերժել Մինսկի խմբի առաջարկությունները (նախքան պատերազմը), ինչպես է զուտ բանավոր պայմանավորվածությամբ ՀՀ ինքնիշխան տարածքից հատվածներ հանձնել Ադրբեջանին (Գորիս-Կապան ճանապարհ): Ինչ մանիպուլ յացիաներ է արել ԿԸՀ-ն՝ ընտրությունների արդյունքների հետ: Ինչ հանգամանքներում են Ազատի կացարանում ողջ-ողջ այրվել 15 զինծառայող, ինչ են եղել «Հայաստան» հիմնադրամի 100 միլիոն դոլարի չափ միջոցները, որ կառավարությունը իր հայեցողությամբ վերցրել էր: Հա, ի դեպ, քննիչ հանձնաժողով ասացինք, միտներս եկավ. ի՞նչ եղավ 44-օրյա պատերազմի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը, ինչո՞ւ այն «տակով արվեց», չնայած բացառապես քպականների միջոցով էր կազմվել:

Ինչ վերաբերում է երևույթի բարոյական կողմին, ապա հենց զուտ այն, որ փաշինյանական իշխանությունը նույնիսկ ավելի բուռն ատելություն է դրսևորում Հայ առաքելական եկեղեցու և հայ հոգևորականների դեմ, քան նույնիսկ թշնամիները, այնքան խոսուն է, որ անգամ մեկնաբանելու կարիք չկա:

Այսինքն, ի՞նչ, Հայաստանում էլ ուրիշ խնդիր չի մնացել, այն աստիճան անելու բան չկա, որ աշխարհիկ իշխանությունը հոգևորականների վեղարներն է ճանկռո՞ւմ: Սոցիալական ու տնտեսական լրջագույն պրոբլեմների առաջ է կանգնած երկիրը, ի դեպ, հենց Փաշինյանի ու նրա «կառավարման» հետևանքով, դեռ չենք խոսում թշնամական արտաքին սպառնալիքների ահագնանալու մասին: Ու այդ խորապատկերում Փաշինյանի կյանքի նպատակը Հայ եկեղեցու դեմ պատերա՞զմն է:

Մի իշխանություն, մի քաղաքական խումբ, որը հազարավոր զոհեր է բերել իր իշխանության 8 տարվա ընթացքում, ահռելի ու նաև անդառնալի կորուստների պատճառ է դարձել, մի իշխանություն, որ երկիրը վերածել է մի բացօթյա բանտի, մի իշխանություն, որ ազգայինը վտանգավոր է համարում, համարձակվում է ձեռք բարձրացնե՞լ Ազգային, Քրիստոսահաստատ եկեղեցու դեմ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լույս չի լինելուԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. ԱվետիսյանՌուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկըԻրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջևՀայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարարԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանըԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԹրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրություններըԸնդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն ԱսլանյանինԱլիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտաԿրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալՍաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովՌուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներինԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով ԵվրոպանԵրևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել էԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներըԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներԻրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանըԲերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակԿարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետՀյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվումՕկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումըԴարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. MarcaՀորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿԶելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համարԲողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովումՃապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներԱրարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանՊուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովինԹուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքովThe Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքումՏոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվՎթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանումԿրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինըԳորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներինԿոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանըCOVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ
Ամենադիտված