Իրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջև Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարար Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը «Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ Կարապետյան Ամերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտա

«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Շաքիում տեղի ունեցածը շատերի համար երկու խնդիր վերհանեց։ Նախ՝ շատերը փաստեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն անհնար է, որքան էլ փաստաթղթեր ստորագրվեն, հանդիպումներ տեղի ունենան, և երկրորդ՝ ունենք սահմանային պաշտպանության խնդիր։

Հայաստանի ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վտանգավոր է համարում այն հանգամանքը, որ տարբեր շրջանակներից, ընդ որում՝ տեսանելի է, որ դրանք ուղղորդված են իշխանական ոչ պաշտոնական շրջանակներից, թիրախավորվում է այն կինը, ով ինքնապաշտպանության նպատակով նաև դանակի հարվածներ է հասցրել ադրբեջանցուն։ «Անկախ նրանից, թե ինչպես այդ հանցագործությունը վերջնական կորակվի, ակնհայտորեն այդ ադրբեջանցին պատանդի կարգավիճակում է պահել հայ ընտանիքի երեխաներին, այդ թվում՝ անչափահասներին, փորձել են նաև կյանքի համար սպառնալիք ստեղծել այդ երեխաների մոր նկատմամբ, և այն, ինչն այդ տանը իրականացվել է, ոչ միայն պարզ ինքնապաշտպանություն է, այլ նաև հայ մարդու իրականացրած սխրանք։ Երկրորդ՝ շատ տարօրինակ է, որ թեման, վստահ եմ՝ իշխանության ուղղորդմամբ, տեղափոխվել է այն հարթություն, թե տվյալ իրավիճակում ինչ պետք է աներ կամ չաներ այդ կինը։ Կարծում եմ՝ դա շատ արհեստական քննարկում է, և դրանով նպատակ են ունեցել շեղելու այն հիմնական վտանգավոր հանցագործությունից, որը գործել է տվյալ ադրբեջանցին։ Վերջինիս գործողությունները մի քանի աստիճանով պետք է իրավական գնահատականի արժանանան։ Առաջինը սահմանային հատումն է, երկրորդը՝ հարձակումը քաղաքացիական անձանց նկատմամբ։ Դեռ պարզ չէ, թե ինչ այլ հանցանքներ է արել կամ փորձել անել տվյալ ադրբեջանցին։ Ինչ վերաբերում է նրա՝ սահմանի անցմամբ ի հայտ եկած խնդիրներին։ Դրանք երկու հարթության մեջ են՝ և՛ ներքին, և՛ արտաքին։ Առաջինն արտաքին պաշտպանությունն է։ Դա սահմանային այն հատվածն է, որով մուտք է գործել, շրջանցել է ոչ միայն մարտական դիրքերը, այլ նաև տեսադիտարկման համակարգերը, ենթադրաբար, նաև ականապատ դաշտը և այն բոլոր խոչընդոտները, որոնք ստեղծում են այդպիսի անցումները թույլ չտալու համար։ Եվ երկրորդը՝ վերջինիս քաղաքացիական բնակավայրում կամ քաղաքացիական բնակչության շրջանում հայտնվելն է, ինչն արդեն ներսում անվտանգություն իրականացնող համակարգերի՝ ոստիկանության, ազգային անվտանգության գլոբալ տապալման հետևանքն է, հատկապես որ պաշտոնական տեղեկատվություն եղավ, որ ադրբեջանցիները Շաքի գյուղում տեղի ունեցածից երկու օր առաջ փաստացի տեղեկացրել են, որ իրենց զինվորը կարող է և հատած լինել սահմանը։ Դա նշանակում է, որ սա հանկարծակիության գործոն չպետք է ունենար, այն հատվածը, որով անցել էր նա, պետք է հաշվարկվեր, մոտավորապես հնարավոր շրջանակը հասկանալ այն բնակավայրի, որտեղ վերջինս կարող էր հայտնվել, ի դեպ, այդ հատվածում ռելիեֆն այնպիսին է, որ հնարավորություն է տալիս շատ ավելի հեշտ որոնողական աշխատանք իրականացնել, լրացուցիչ բարդացման որևէ գործոն գոյություն չուներ։ Եվ այս պարագայում՝ տեղեկատվության առկայության պայմաններում, թույլ տա՞լ, որ վերջինս մուտք գործի բնակավայր, բնակելի տուն, պատանդի կարգավիճակում պահի հայ ընտանիքի երեխաներին, հարձակում գործի նրանց ծնողի նկատմամբ և այլն։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ, ի վերջո, ադրբեջանցուն վնասազերծել են ոչ թե իրավապահները, այլ, ըստ էության, այդ ընտանիքի մայրը, որը դիմադրություն է ցույց տվել և դանակի հարվածներով փորձել կանխել ադրբեջանցու կողմից իր երեխաներին ուղղված սպառնալիքը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Աբրահամյանը։

Նման իրավիճակում է շարունակվում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման մասին խոսույթը։ Միևնույն ժամանակ շտապողականություն է նկատվում Ադրբեջանի գործողություններում: Հաճախ դա կապվում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի հետ, երբ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը քվեների մեծամասնություն չստացան։ Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը փորձում է առավելագույնը ստանալ Հայաստանի իշխանություններից՝ գուցե ունենալով մտավախություն, որ կարող է իրավիճակ փոխվել։ «Նախ՝ եթե Ադրբեջանը խաղաղություն է փնտրում, ապա խաղաղություն չի լինում նոր թշնամությամբ, հրահրմամբ կամ ատելությամբ։ Եթե դիտարկում ես այն, ինչն իրականացրել է ադրբեջանցի այդ զինծառայողը, չնայած չկան շատ մանրամասներ, բայց մեկ բան ակնհայտ է՝ նրա մեջ կա ատելություն հայերի նկատմամբ, և այդ ատելությունը դրսևորվել է։ Երբ հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում, այն էլ, եթե ցանկությունների տակ իրական գործիքակազմ չկա, ապա այդ խաղաղությանը հասնելը պարզապես հնարավոր չի լինելու։ Ադրբեջանի շտապողականության հետ կապված։ Հայաստանում գործում է մի իշխանություն, որի պայմաններում Ադրբեջանը կարող է առավելագույնը պահանջել և ստանալ։ Ադրբեջանցիներն իսկապես շտապում են շատ ավելին քաղելու, քան սովորական պրակտիկ պայմաններում հնարավոր էր»,-նկատում է մեր զրուցակիցը։

Հետաքրքիր է, որ այս օրերին, երբ հիշատակում ենք 44-օրյա պատերազմի վեցերորդ, Արցախի հայաթափման երրորդ տարելիցը, իր մասին հիշեցնում է Թուրքիան՝ շեշտելով, թե ինչ դերակատարություն է ունեցել այս երկու գործողություններում։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահն Արցախում իր «հաղթանակի» մասին խոսելիս ընդգծում է պատերազմում իր միանձնյա առաջնորդությունը։ «Ե՛վ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի առաջնորդները քաղաքական առումով բավականին մեծ հավակնություններ ունեն, և այդ պայմաններում յուրաքանչյուրը փորձում է իր ձևով դրսևորվել։ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ միայնակ է գործել, և այդ հաջողությունը, «հաղթանակն» իրենն է. դրանով փորձում է նաև առաջին հերթին Թուրքիային ցույց տալ, որ նրա հանդեպ պարտավորություն չունի։ Երկրորդ՝ Ադրբեջանը հավակնություններ է դրսևորում տարածաշրջանային տերության վերածվելու, ավելին՝ փորձում է ցույց տալ, որ արդեն իսկ այդ կարգավիճակն ունի, բայց այս իրավիճակում բնական է, որ ցանկացած գործողություն կամ հայտարարություն, որը կարող էր ստվեր նետել Ադրբեջանի՝ միայնակ հաղթանակ գրանցելու վրա, բնականաբար, նրանց համար ձեռնտու չէ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն ի սկզբանե շատ ավելի մեծ հավակնություններ ունի մեծ տարածաշրջանում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, և 44-օրյա պատերազմին իսկապես ունեցել է իր գործուն մասնակցությունը և՛ Ադրբեջանի զինված ուժերի կառավարման, և՛ դիվանագիտական - քարոզչական ճակատում, և՛ նաև մարտադաշտում։ Թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումները գործել են ոչ միայն 2020 թվականին, այլ դրանից հետո, այդ թվում՝ 2023 թվականի Արցախի ամբողջական օկուպացման օրերին: Թուրքիայի հայտարարությունները բխում են իրենց այդ մասնակցությունից։ Ավելին՝ Թուրքիան փորձում է թույլ չտալ, որ Ադրբեջանն ուրանա այն ամենը, ինչը նա արել է վերջինիս համար, և այս տեսանկյունից, հատկապես լիդերների մակարդակով, որոշակի հակասություններ, այնուամենայնիվ, կան»,-եզրափակում է Տիգրան Աբրահամյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջևՀայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարարԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանըԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԹրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրություններըԸնդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն ԱսլանյանինԱլիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտաԿրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալՍաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովՌուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներինԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով ԵվրոպանԵրևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել էԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներըԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներԻրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանըԲերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակԿարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետՀյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվումՕկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումըԴարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. MarcaՀորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿԶելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համարԲողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովումՃապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներԱրարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանՊուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովինԹուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքովThe Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքումՏոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվՎթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանումԿրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինըԳորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներինԿոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանըCOVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿՎարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱԹուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբՈղբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել էԱրեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցելՃապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել
Ամենադիտված