ԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից 2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի


«Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրի ներսում կալանավորումների շղթան շարունակվում է։ Կալանքի տակ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որի տնային կալանքը պարբերաբար երկարաձգվում է։ Նույն կերպ՝ նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանինը։ Ցավոք, գործիչների այս ցանկը կարելի է շարունակել. քաղբանտարկյալների պակաս Հայաստանում չկա։

Քաղաքագետ Արմեն Հովասափյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացը բավականին երկար ժամանակ ընթացքի մեջ էր, այդ պրոցեսը ծավալուն ընթացք էր ստացել։ Դեռևս նախընտրական շրջանից պարզ տեսնում էի, որ նման տեսարաններ են լինելու։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հստակ ցույց էր տվել, որ անելու է նման քայլեր։ Բոլորս ենք հիշում «կզցնելու եմ, պատերով եմ տալու, նստեցնելու եմ» բառամթերքը, որն ուղղակի կերպով ցույց էր տալիս՝ այս մարդը բավականին լուրջ է տրամադրված։ Ասում էր՝ «վերջ թավիշին, վենդետաներ են լինելու»։ Այս մարդն անկեղծորեն ասում է, որ այս բանը անելու եմ, մյուսը տալու եմ, այս մեկին պատժելու եմ, մյուսից խլելու եմ և այլն։ Այս շարքը շարունակելի է։ Ո՞ւմ դեմ են այս գործընթացները։ Սամվել Կարապետյանը մեծանուն հայ բարերար ու գործարար է, Գագիկ Ծառուկյանը հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, Ռոբերտ Քոչարյանն Արցախի հաղթած նախագահն է, Արմեն Աշոտյանը կայացած քաղաքական գործիչ է, այս իշխանությունների ամենակոշտ քննադատներից մեկը։ Փորձեցին նաև հերթական տեսարանները ստանալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ։ Օրեր առաջ նրան հրավիրել էին Հակակոռուպցիոն կոմիտե այն դեպքում, երբ նշված գործով դատական գործընթաց կա։ Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել, նրանց ներկայությամբ նա իրեն կաշկանդված, կաղապարված է զգում, իրեն թվում է՝ բոլորն իրեն հետևում են, խոչընդոտում են, իր դժբախտությունների պատճառը նրանք են։ Փոքր ժամանակվա տրավմաներն իրենց զգալ են տալիս։ Փոքր ժամանակ, ասենք, հեծանիվ չի ունեցել, հիմա ամբողջ օրը հեծանիվ է քշում։ Հիմա նա փորձում է ազատվել իր բարդույթներից, իր համար պատմական գաղափարներից դուրս գալ։ Կամ կառավարության նիստից հետո ասուլիսի ժամանակ հարց է բարձրացնում, թե պետք է ճշտի՝ ով է ԱԱԾ-ից արտահոսք թույլ տվել, նրան աշխատանքից հեռացնելու է։ Իմ կարծիքով, դա անադեկվատ, իրականության և իր իրական իրավական լիազորությունները մի քանի անգամ գերազանցող անձնավորության հետ գործ ունենք։ Երբ ինչոր մեկն էլ հարցնի, թե դա ձեր լիազորությունների շրջանակո՞ւմ է, նա կասի՝ դա ուղիղ իմ ենթակայության տակ գտնվող կառույց է։ Նա դրա պատասխանն էլ ունի։ Նա տիեզերական գալակտիկայում եզակի մարդ է, որ բոլոր հարցերի պատասխաններն ունի, աշխարհում չկա հարց, որի պատասխանը նա չունենա։ Էական չէ, թե ինչ բովանդակությամբ կլինի այդ պատասխանը, բայց որ նա չի խուսափի այդ հարցից, դրանում կասկած չունեմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովասափյանը։

Մի կողմից՝ նշվում է, որ այս գործողությունները նպատակ ունեն շեղելու մարդկանց ուշադրությունը առաջիկայում մեր երկրի շուրջ տեղի ունենալիք հերթական զարգացումներից, բայց մյուս կողմից, ըստ տարբեր կարծիքների, նա այս կերպ բավարարում է իր ընտրազանգվածի ցանկությունները։ «Նա պետք է հագուրդ տա այդ մարդկանց կրքերին, մոլուցքը պետք է բավարարի։ Հին Հռոմում գլադիատորական մարտերը կազմակերպում էին՝ մարդկանց արյան տեսարաններով հագեցնելու համար։ Պարբերաբար ասում է՝ մենք, որ մի տեղ ենք գնում, ասում են՝ ինչո՞ւ այս մարդուն չեք բռնել և այլն։ Պետք է նաև նշենք՝ կան մարդիկ, որոնք իրենց դժբախտությունների և չկայացած կյանքի մեղավոր են նշանակել Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, Սարգսյանին և, առհասարակ, բոլոր-բոլորին։ Մարդը բիզնես է սկսել, իր անհեռատեսության, անփութության պատճառով կորցրել է իր ունեցվածքը, ասում է՝ Քոչարյանն ու Սերժն են մեղավոր։ Նրանց կարծիքով, եթե նախագահները լինեին Չերչիլը կամ Ռուզվելտը, իրենք ապրելու էին դրախտում։ Սա հասարակության մեջ մշտապես գոյություն ունեցող մոտիվ է, երբ նշանակվում են «մեղավորներ», բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Երբ ասում են՝ թալանել են, նման բան ասողներն իրենց կյանքում ոչ մի ունեցվածք չեն ունեցել, գործնականում իրենցից ինչ-որ բան թալանելն անհնարին է։ Սա հատուկ մշակված մեխանիզմ է նաև այն առումով, որ այս եռացող կաթսայի մեջ մեզ բոլորիս ավտոմատ հանեց 2026 թվի իրականությունից, գցեց հետ, հասցրեց 2018 թվական։ 2026 թվականի սեպտեմբերին ապրում ենք 2018 թվականի մայիսի տրամաբանության մեջ՝ թալան, կոռուպցիա, կաշառակերություն, նախկիններ, նորից նույն խոսակցություններն են։ Մարդկանց մի հատված էլ ասում է՝ իսկ անցնող ութ տարիներին ինչո՞ւ այս մարդկանց վերաբերյալ մեղադրական դատական ակտեր չկայացվեցին, եթե մեղավոր էին։ Բայց նա դրա արդարացումն էլ ունի։ Ասում է՝ ութ տարի սպասել է, որ այդ մարդիկ «մեղայականով» գան իր մոտ, ասեն, որ գողացել են։ Դե, նա «Նիկոլ բարեպաշտն» է, «Նիկոլ առաքինին»։ Նա մարդկանց ցույց է տալիս, որ բարի կամք է դրսևորել, բայց իրենք չարն են, վատն են, չեն ընկել, հիմա իրենց պետք է պատժի։ Մեկ այլ թատրոն է դատավորների հետ կապված պատմությունը։ Իր նշանակած դատավորների մասին ասում է, որ ծառայում են Սարգսյանին, Քոչարյանին։ Ասում է՝ չեմ խառնվում դատաիրավական համակարգի գործունեությանը, կարծես դատական համակարգի վերաբերյալ իր հայտնի տեքստերն ասում էին Հոլանդիայում կամ Ջոմոլունգմայի գագաթին»,-նկատում է մեր զրուցակիցը։

Փաշինյանը Ղրղըզստանում է՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Այսօր սպասվում է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Այստեղ երկու քեյս կա։ Մեկն, ամենայն հավանականությամբ, կապված է Հայաստանում տնտեսական սարսափելի կոլապսային սկզբնախաղի հետ, երբ բոլոր փորձագետները, ոլորտային նեղ մասնագետները կանխատեսում են, որ առաջիկայում ուժեղ պայթյուններ են լինելու տնտեսության հետ կապված, քանի որ չկա գումար տնտեսության մեջ ներարկելու, ներդնելու համար, և ստիպված դիմում է նման տեսարանների, տարբեր մարդկանց ունեցվածքներից տարբեր կտորներով «բռնագանձումներ» է կատարում, «ապօրինի գույքի» մասին խոսում։ Չի բացառվում, որ գումարի ժամանակավոր աղբյուր ստեղծելու իմիտացիաներ են։ Մյուս կարևոր քեյսը ռուսների վրա թեմա «ծախելու», թեմա փաթեթավորելու օրակարգն է, որ հանձին Քոչարյանի, Ծառուկյանի՝ փորձի ռուսների հետ զրույցներ ունենալ։Փորձ է արվելու ռուսների հետ որոշակի պարզաբանումներ, հստակեցումներ անելու՝ բա մեր կոնյակը, «Ջերմուկը», վարդերը, լոլիկը և այլն։ Ստեղծված բարդ, փակուղային իրավիճակում գուցե փորձի ինչ-որ վարիացիաներ կազմակերպել։ Չեմ բացառում դա ևս։ Քանի որ գագաթնաժողովում հիմնականում նաև տնտեսական բլոկի հարցեր են քննարկվելու, տնտեսական գծեր են գծվելու, չեն կարող չլինել հայ-ռուսական՝ ներկայումս բարդ հարաբերությունների մասին քննարկումներ, առավել ևս, որ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ։ Շատ խոսակցություններ գուցե լինեն կուլիսային ֆորմատով, բայց քննարկում, թերևս, պետք է սպասել, իսկ դրա հետագա զարգացումներն արդեն կերևան դեպքերի զարգացման դրսևորումներով»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. ՌյաբկովԱրտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանԿայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Վթար․ գազ չի լինի անորոշ ժամանակ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուսական հետախուզական ծառայությունները ծրագրել են ռուս ընդդիմադիր գործիչների սպանություններ և դիվերսիաներ Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԱզատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում Մաhաgել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը Ծնողները խնջույքի ժամանակ 5-ամյա որդուն թողել են մեքենայում․ երեխան մահացել էԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանԼոս Անջելեսում ուղղաթիռի կործանման վայրում հայտնվել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը արգելափակել է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նոր փորձը ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ գործողությունների համար.Ղալիբաֆ 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի դեմ պшտերազմը դադարեցնելու պահանջով բանաձև Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 5 մարզերում ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդունԿայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՍուրեն Պապիկյանն այցելել է Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Որոնք են ՀԷՑ-ի պլանային անջատումների հիմնական պատճառները ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը
Ամենադիտված