Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից 2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա


Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստը մնում է փաստ, որ արդեն երկրորդ դատավորը հրաժարվեց քննել աշխարհիկ իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու հովվապետի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, եպիսկոպոսների, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ մեղադրանքով «գործը»:

Առանցքային խայտառակությունը, չենք վախենա այդ բնորոշումը տալուց՝ խարա՛նը, ցավոք, արդեն արձանագրված է. քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում, հայկական աշխարհիկ իշխանության ղեկավարի պահանջով քրեական հետապնդում է իրականացվում ու դատ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Սա խայտառակագույն փաստ է: Թե՛ բարոյական, թե՛ կրոնական, թե՛ հասարակական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով: Թե՛ պատմականորեն:

Հայոց անկախ պետականության մեջ աշխարհիկ իշխանության քմահաճույքով հալածվում է Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն հոգևորականությունը՝ Վեհափառի գլխավորությամբ:

Բայց գանք բուն դատերին: Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 7-ին Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննել:

Դատավոր նշանակվեց նույն դատարանի մեկ այլ անդամ՝ դատավոր Սերժ Ռուշանյանը: Նա էլ, ինչպես հայտնի է, օրերս տեղի ունեցած դատական նիստում Վեհափառի և եպիսկոպոսների «գործը» որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատավորը հայտարարեց, որ ընդդատության խնդիր է տեսնում։

Հարկ է նկատել, որ իրավագիտական հանրույթը միանշանակ չընդունեց դատավորների այդ որոշումները: Այո, կան փորձառու իրավաբաններ, որոնք ասում են, որ այստեղ խնդիր կա. ի մասնավորի, դատավորները, մեղմ ասած՝ անհասկանալի պատճառաբանություններով են հրաժարվում քննել այս խայտառակ «գործը»:

Բայց, եթե խնդիրը դիտարկենք ոչ միայն զուտ իրավաբանական տեսանկյունից, ապա բավականին նկատելի նրբերանգներ պետք է արձանագրենք:

Առաջինն, ինչ ակնհայտ է, քաղաքական մեծամասնության և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական իշխանության նկատմամբ իրականացվող ճնշումները, ահաբեկումներն ու շանտաժն են: Գաղտնիք չէ, որ դատական ու իրավապահ համակարգերը գործում են վախի մթնոլորտում: Իսկ վերջին ճեպազրույցում էլ Փաշինյանը բացեիբաց սպառնալիքներ հնչեցրեց ինչպես իրավապահ, այնպես էլ՝ դատական մարմինների ներկայացուցիչների հասցեին:

Բայց մյուս կողմից՝ չնայած գործադիր իշխանության տոտալ ճնշումներին, արդեն երկրորդ դատավորն է, որ հրաշալի գիտակցելով իր քայլի հնարավոր հետևանքները (սկսած պաշտոնանկությունից, վերջացրած՝ կալանավորմամբ), գործնականում հրաժարվում է քննել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ դատարան բերված «գործը»:

Կարճ ասած՝ մարդիկ չեն ցանկանում մտնել այդ մեղքի տակ, չեն ուզում իրենց ու իրենց մերձավորներին թողնել «Վեհափառ դատողի» անջնջելի խարանի տակ:

Չնայած, այս դեպքում էլ շատ փորձագետներ գտնում են, որ հենց վախի մթնոլորտի պատճառով են դատավորները ոչ թե ուղղակի մերժում «գործը», այլ իրենցից «գցելու» պատճառաբանություններ բերում: Ու, ըստ այդ իրավաբանների, այստեղից էլ, կարծես, յուրօրինակ «մրցություն» է սկսվել, թե որ դատավորը մտքի ինչ ճարպկություն կդրսևորի, որպեսզի գոնե անձամբ ինքն ազատվի այդ «գործը» քննելու փորձությունից:

Մեծ հաշվով, դժվար է չհամաձայնել այն մասնագետների հետ, որոնք կարծում են, որ քաղաքացիական ու մասնագիտական բացարձակ համարձակություն ունեցող որևէ դատավոր պետք է տվյալ «գործը» հայտարարեր առոչինչ, իրավագիտական զավեշտ կամ անհեթեթություն, կարճեր «գործը», իսկ Կաթողիկոսին ու եպիսկոպոսներին էլ ճանաչեր անմեղ կամ անպարտ: Ավելին, ընդհանրապես վարույթ էլ չպետք է ընդունեին:

Բայց չպահանջենք ավելին այն բանից, ինչ չափով համարձակություն դրսևորել են նախորդ դատավորները:

Ու ողջ խնդիրն այն է, որ սա սոսկ «գործ» չէ, իր ողջ խայտառակությամբ հանդերձ, սա սոսկ Եկեղեցու հոգևոր առաջնորդին առաջադրված մեղադրանք չէ:

Հիշեցնենք, որ «գործն» ինքնին ոչ մի բան է: ՀԱԵ թեմերից մեկի առաջնորդը ազատվել է ծառայությունից, նշանակվել է այլ թեմակալ առաջնորդ: Դա բացառապես ՀԱԵ ներքին գործն է: Բայց Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմող քաղաքական իշխանության ղեկավարը այդպիսով էլի մի առիթ է նկատել՝ Կաթողիկոսի ու Եկեղեցու դեմ ճնշումների համար: Աշխարհիկ դատարանը որոշել է, որ հեռացվածը դեռ հոգևորական է ու թեմակալ, իսկ Մայր Աթոռն էլ պիտի դատարանի որոշումը կատարի: Դա աբսուրդից էլ այն կողմ է:

Ի դեպ, այլ եկեղեցիներ, տարբեր կրոնական կազմակերպություններ, աջակցություն հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն, նույնպես ընդգծում են Եկեղեցու ինքնավարության սկզբունքը:

Բայց դա կրոնաբանական վեճ չէ:

Ամենայն հայոց կաթողիկոսի ու եպիսկոպոսների դեմ մեղադրանքով «գործը», կարծում ենք, պետք է դիտարկել ընթացիկ իրավաքաղաքական իրողությունների շրջածիրում:

Ինչպես քաղաքական ընդդիմության լիդերների դեմ «գործերը», ինչպես ընդդիմության դեմ հալածանքները, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու դեմ այս «գործը» նույն քպական դրսևորումների ու քայլերի տրամաբանության մեջ են:

Ո՞րն է այդ «տրամաբանությունը»: Խոսքն այն մասին է, որ Փաշինյանի իշխանությունը խնդիր ունի հետևողականորեն չեզոքացնել դիմադրության բոլոր օջախները, բոլոր այն կենտրոններն ու ուժերին, որոնք կարող են դիմադրել կամ որոնք ընդունակ են առաջնորդել դիմադրող ժողովրդին: Խնդիրը, մեծ հաշվով, բոլոր ազգային, հայակենտրոն ու հայաստանակենտրոն ուժերի չեզոքացումն ու մեկուսացումն է:

Այդ է պատճառը նաև, որ Փաշինյանը պարբերաբար Հայ առաքելական եկեղեցին ներքաշում է դեպի քաղաքական դաշտ, ՀԱԵ մասին խոսում է որպես մի ինչ-որ կուսակցության մասին: Մինչդեռ հանրահայտ է, որ Եկեղեցին ինքնին վեր է զուտ քաղաքական, առավել ևս՝ կուսակցական իրողություններից:

Սակայն Փաշինյանը նման հայտարարություններ է անում նախ՝ ընկալման տիրույթում եկեղեցին աշխարհիկացնելու, ապա արդեն որպես «ընդդիմադիր կուսակցություններից մեկը» քաղաքական հալածանքների ենթարկելու իր մոտեցումները «լեգիտիմացնելու» համար:

Մեծ հաշվով, առնվազն Եկեղեցու պարագայում դա նրան դեռևս չի հաջողվում՝ չնայած խայտառակ հալածանքներին ու հոգևորականության դեմ ահաբեկչական, շանտաժային, նաև պառակտիչ քայլերին ու ջանքերին: Հայ առաքելական եկեղեցին մնում է ամուր, իր դիրքերում, հասկանալի է՝ հանրության, ժողովրդի գործնական աջակցությամբ:

Բայց մյուս կողմից՝ հանրահայտ է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքների, հետապնդումների անհրաժեշտության մասին հրապարակայնորեն պահանջներ է ներկայացրել հայության թշնամի, ադրբեջանական «հոգևոր առաջնորդ» Ալահշուքյուր Փաշազադեն: Հանրահայտ է նաև, որ նրա ու Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված մեղադրանքները գրեթե նույնական են, համահունչ:

Այսինքն, Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքները և դրա դիտարկվող դրվագներից մեկը՝ վերոնշյալ «գործը», ադրբեջանաթուրքական կապիտուլ յացիոն պահանջների ընդհանուր փաթեթում են:

Նաև այս ծանր հանգամանքը, կարծում ենք, արժե, որ նկատի ունենան իշխանությունից կախվածության մեջ գտնվողները, որոնք որևէ կերպ առնչվում են նշված «գործին»:

Հ.Գ.-Ի դեպ, նույն Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հունիսին՝ դեռ «մեկ ամսական վարչապետ» լինելով, հետևյալ հայտարարությունն էր անում. «Պետությունը և եկեղեցին անջատ են, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին»: Չնայած, երբ չի իր նախկին հայտարարությունների հակառակն արել, որ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. ՌյաբկովԱրտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանԿայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Վթար․ գազ չի լինի անորոշ ժամանակ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուսական հետախուզական ծառայությունները ծրագրել են ռուս ընդդիմադիր գործիչների սպանություններ և դիվերսիաներ Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԱզատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում Մաhաgել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը Ծնողները խնջույքի ժամանակ 5-ամյա որդուն թողել են մեքենայում․ երեխան մահացել էԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանԼոս Անջելեսում ուղղաթիռի կործանման վայրում հայտնվել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը արգելափակել է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նոր փորձը ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ գործողությունների համար.Ղալիբաֆ 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի դեմ պшտերազմը դադարեցնելու պահանջով բանաձև Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 5 մարզերում ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդունԿայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՍուրեն Պապիկյանն այցելել է Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Որոնք են ՀԷՑ-ի պլանային անջատումների հիմնական պատճառները ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը WSJ. ԱՄՆ-ն ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Փաշինյանը փոխվարչապետին ուղարկում է արձակուրդ
Ամենադիտված