Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից 2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին


Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օր առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն էլ խոստովանեց, որ արտահանման ոլորտում առկա են «որոշ խնդիրներ»: Այս ձևակերպմամբ նա, իհարկե, շատ է մեղմացնում վիճակը, բայց փաստը մնում է փաստ, որ նույնիսկ կառավարության ղեկավարն է ստիպված դա ընդունել, թեպետ ընտրություններից առաջ ամբողջ ՔՊ-ով փորձում էին համոզել, թե ոչ մի ողբերգություն չկա, շուտով ԵՄ դռները լայն բացվելու են հայկական ապրանքների համար և այլն: Դե, համարյա «կորոնավիրուսին պինցետով հանելու ու տնական արաղով դեզինֆեկցիա անելու» նման: Իսկ իրականությունը, ցավոք, անհամեմատ ծանր է, ու ավելի ցավալին այն է, որ գնալով այն ավելի է ծանրանում:

Հայաստանի արտաքին առևտրի ներկայիս պատկերը 2026 թվականի առաջին յոթ ամսվա արդյունքներով ցույց է տալիս ոլորտում նկատվող կառուցվածքային անհավասարակշռությունը, որի վտանգավորությունը տնտեսական քաղաքականության համար պետք է դիտարկել երկարաժամկետ կայունության, արտաքին շոկերի նկատմամբ դիմադրողականության, արժութային հավասարակշռության, արտադրական ներուժի, հարկաբյուջետային ռիսկերի և ազգային տնտեսական անվտանգության համատեքստում։ Մասնավորաբար, «Լույս» հիմնադրամը 2026թ. հունվար-հուլիս ամիսների ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին վերաբերող վերլուծության մեջ հատուկ անդրադարձել է այս թեմային։ Այսպես, 2026 թ. հունվար–հուլիսին Հայաստանի արտահանման ծավալները նվազել են 7,9 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 506,8 մլրդ դրամ, մինչդեռ ներմուծումն աճել է 7,7 տոկոսով՝ հասնելով 2 տրլն 797,6 մլրդ դրամի։

Այս թվերը առաջին հայացքից կարող են ընկալվել որպես սովորական առևտրային դինամիկա՝ մի ուղղությամբ անկում, մյուսով՝ աճ, սակայն իրականում դրանց համադրությունը ձևավորում է տնտեսության արտաքին հատվածի բավական վտանգավոր ազդանշան։ Երբ արտահանումը նվազում է, իսկ ներմուծումը միաժամանակ արագանում, դա նշանակում է, որ երկիրը ավելի շատ սպառում է արտաքին արտադրանք, քան կարողանում է արտաքին շուկաներին վաճառել սեփական արտադրանքը կամ ծառայություններին փոխարկվող ապրանքային արժեքը։ Արդյունքում մեծանում է առևտրային բացասական հաշվեկշիռը, խորանում է կախվածությունը արտաքին ֆինանսավորման աղբյուրներից, իսկ տնտեսության ներքին արտադրական հիմքը հայտնվում է մրցակցային ճնշման տակ։ Ըստ հրապարակված տվյալների, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թ. հունվար– հուլիսին դոլարային արտահայտությամբ կազմել է մոտ 11,5 մլրդ դոլար, որից արտահանումը՝ շուրջ 4 մլրդ դոլար, ներմուծումը՝ շուրջ 7,5 մլրդ դոլար, ընդ որում՝ արտահանումը նույն ժամանակահատվածում նվազել է 7,9 տոկոսով (ըստ տարբեր հաշվարկների, անկումը շարունակվել է նաև օգոստոսին)։

Խնդրի առանցքային կողմն այն է, որ Հայաստանի արտաքին առևտրի աճը, որքան էլ որոշ ընդհանուր ցուցանիշներով կարող է ներկայացվել որպես հարաբերական կայունություն կամ նույնիսկ փոքր դրական տեղաշարժ, իրականում պահվում է ներմուծման հաշվին, ոչ թե արտահանման որակական ընդլայնման։

Նորից շեշտենք՝ Հայաստանի արտաքին առևտրի այս պատկերը հատկապես մտահոգիչ է այն պատճառով, որ արտահանման անկումը շարունակական բնույթ է կրում։ Եթե նախորդ ժամանակահատվածներում արդեն նկատվել էր արտահանման դանդաղում կամ նվազում, ապա 2026 թվականի հունվար– հուլիսի 7,9 տոկոս անկումը վկայում է, որ խնդիրը չի սահմանափակվում մեկ ամսվա կամ մեկ շուկայի շոկով։ Առաջին կիսամյակի տվյալներով էլ արտահանումը նվազել էր 6,7 տոկոսով, իսկ հունվար–հուլիսին անկումը խորացել է մինչև 7,9 տոկոս, ինչը նշանակում է, որ հուլիսը չի շտկել ընդհանուր միտումը, այլ հակառակը՝ որոշ չափով ուժեղացրել է բացասական դինամիկան։ 2026 թ. հունվար–հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել էր 0,1 տոկոսով, արտահանումը՝ 6,7 տոկոսով, իսկ ներմուծումը աճել էր 4 տոկոսով, այսինքն՝ արդեն առաջին կիսամյակում առկա էր նույն անհավասարակշիռ պատկերը, որը հուլիսին առավել ցայտուն է դարձել ներմուծման արագացման պատճառով։

Այստեղ վտանգավոր է ոչ միայն այն, որ արտահանման ծավալները պակասում են, այլև այն, որ տնտեսության ներսում առևտրային ակտիվությունը ևս թույլ է։ 2026 թ. հուլիսին առևտրի ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 0,1 տոկոսով, նույնպիսի անկում էր արձանագրվել նաև հունիսին, իսկ հունվար–հուլիս ամիսների կուտակային աճը կազմել է ընդամենը 0,8 տոկոս՝ հունվար–հունիսի 0,9 տոկոս ցուցանիշի համեմատ դանդաղելով դարձյալ 0,1 տոկոսային կետով։

Սա կարևոր է, որովհետև արտաքին առևտրի խնդիրները հաճախ առաջին հերթին երևում են սահմանային վիճակագրության մեջ, բայց հետո փոխանցվում են ներքին շուկային՝ բիզնես շրջանառության դանդաղման, պահեստային պաշարների ավելացման, շահութաբերության նվազման, հարկային մուտքերի հնարավոր թուլացման և սպառողական վարքի փոփոխության տեսքով։ Եթե ներմուծումն աճում է, բայց ներքին առևտրի աճը գրեթե կանգնած է, առաջանում է հարց՝ այդ ներմուծման ո՞ր մասն է իրականում տնտեսական ակտիվություն ստեղծում, իսկ ո՞ր մասն է պարզապես մեծացնում ապրանքային կախվածությունը։ Եթե ներմուծված ապրանքը չի վերածվում արտադրանքի, ծառայության, վերամշակված արտահանման կամ ներքին հավելյալ արժեքի, ապա այն տնտեսությունից դուրս է հանում արժութային ռեսուրսներ՝ առանց համարժեք ներքին եկամտի ստեղծման։

Հայաստանի նման փոքր և բաց տնտեսության համար արտաքին առևտրի կառուցվածքային անհավասարակշռությունը ունի մի քանի շերտային վտանգ։ Առաջինն արժութային և վճարային հաշվեկշռի ռիսկն է։ Երբ ներմուծումն էապես գերազանցում է արտահանումը, երկիրը պետք է այդ տարբերությունը ֆինանսավորի այլ աղբյուրներով՝ ծառայությունների արտահանմամբ, դրամական փոխանցումներով, օտարերկրյա ներդրումներով, վարկերով, պահուստների օգտագործմամբ կամ կապիտալի ներհոսքով։ Եթե այդ աղբյուրներից որևէ մեկը թուլանում է, առևտրային պակասուրդը կարող է ճնշում գործադրել ազգային արժույթի վրա։ Երկրորդը արտադրական ռիսկն է։ Արտահանման անկումը նշանակում է, որ տեղական արտադրողները կորցնում են արտաքին շուկաներ, բախվում են գների, որակի, լոգիստիկայի կամ քաղաքական սահմանափակումների խնդիրների, կամ էլ պարզապես չեն կարողանում պահպանել մրցունակությունը։ Երրորդը հարկաբյուջետային ռիսկն է։ Ներմուծման աճը կարճաժամկետ կարող է ավելացնել մաքսային և ԱԱՀ մուտքերը, բայց եթե ներքին արտադրությունը թուլանում է, երկարաժամկետում նվազում է շահութահարկի, եկամտային հարկի, աշխատատեղերի և ներդրումային ակտիվության հիմքը։ Չորրորդը սոցիալական ռիսկն է, քանի որ արտահանող ճյուղերում անկումը կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատման՝ հատկապես գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, հանքարդյունաբերության, սննդի արտադրության և փոքր ու միջին արտադրողների շրջանում։ Հինգերորդը աշխարհաքաղաքական ռիսկն է, քանի որ արտաքին առևտրի շուկաների սահմանափակ աշխարհագրությունը երկիրը դարձնում է խոցելի մեկ կամ մի քանի գործընկերների քաղաքական, մաքսային, սանիտարական, լոգիստիկ կամ արժութային որոշումների նկատմամբ։

Առանձնապես զգայուն է Ռուսաստանի շուկայի գործոնը։ Հայաստանի արտահանման զգալի մասը տարիներ շարունակ ուղղվել է դեպի Ռուսաստան կամ ԵԱՏՄ տարածք, իսկ այդ ուղղության ցանկացած սահմանափակում, վարչարարական խստացում, լոգիստիկ խոչընդոտ կամ պահանջարկի անկում անմիջապես ազդում է հայկական արտադրողների վրա։ Ու պարզ է, որ վերջին շրջանում Ռուսաստանի կիրառած սահմանափակումներն էապես ազդելու էին Հայաստանի անտահանման դինամիկայի վրա՝ չնայած Փաշինյանի կառավարությունը վստահեցնում էր, թե Հայաստանը չի տուժի։ Իրականում արտահանման ուղղությունների բազմազանեցման խնդիրն այդպես էլ չի լուծվել։ Դրա համար էլ արտահանման կառուցվածքի թույլ դիվերսիֆիկացիան խոցելի իրավիճակ է ստեղծում։

Փոքր տնտեսությունների համար արտահանման ծավալը կարևոր է, բայց ոչ պակաս կարևոր է դրա որակը՝ ինչ ապրանք է արտահանվում, ինչ հավել յալ արժեք ունի, որքանով է այն տեխնոլոգիական, որքանով է կախված հումքային գներից, արդյոք ունի կայուն պահանջարկ և որքանով կարող է մրցել տարբեր շուկաներում։ Եթե արտահանման մեծ մասն առաջանում է հումքային, կիսամշակված, գյուղատնտեսական կամ սահմանափակ վերամշակմամբ ապրանքներից, ապա երկիրը դառնում է գների և եղանակային պայմանների, բերքատվության, արտաքին պահանջարկի, մաքսային կանոնների և լոգիստիկ ուղիների պատանդ։ Եթե արտահանումը հիմնված է վերաարտահանման ժամանակավոր հոսքերի վրա, ապա այն առավել խոցելի է միջազգային պատժամիջոցների, վերահսկողության, մաքսային ճնշումների և գործընկեր երկրների կարգավորումների փոփոխության նկատմամբ։

Եթե արտահանումը չունի կայուն արտադրական հիմք, ցանկացած արտաքին շոկից հետո վիճակագրական բարձր աճերը կարող են արագ փոխարինվել կտրուկ անկմամբ։ Հայաստանի վերջին տարիների արտաքին առևտրային տատանումները հենց սա են ցույց տալիս. թվերը կարող են ժամանակավորապես մեծանալ որոշ ապրանքային հոսքերի պատճառով, բայց եթե դրանց հիմքում տեղական արտադրողականության աճը չէ, ապա դրանք չեն ստեղծում կայուն տնտեսական անվտանգություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանԿայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Վթար․ գազ չի լինի անորոշ ժամանակ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուսական հետախուզական ծառայությունները ծրագրել են ռուս ընդդիմադիր գործիչների սպանություններ և դիվերսիաներ Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԱզատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում Մաhաgել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը Ծնողները խնջույքի ժամանակ 5-ամյա որդուն թողել են մեքենայում․ երեխան մահացել էԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանԼոս Անջելեսում ուղղաթիռի կործանման վայրում հայտնվել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը արգելափակել է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նոր փորձը ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ գործողությունների համար.Ղալիբաֆ 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի դեմ պшտերազմը դադարեցնելու պահանջով բանաձև Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 5 մարզերում ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդունԿայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՍուրեն Պապիկյանն այցելել է Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Որոնք են ՀԷՑ-ի պլանային անջատումների հիմնական պատճառները ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը WSJ. ԱՄՆ-ն ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Փաշինյանը փոխվարչապետին ուղարկում է արձակուրդ Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքին
Ամենադիտված