Մորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico Թուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ


Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյուղատնտեսությունը Հայաստանի նման երկրների համար գոյաբանական նշանակություն ունի, քանի որ այն ինչ-որ առումով հազարավոր համայնքների գոյության տնտեսական հիմքն է, հարյուր հազարավոր ընտանիքների եկամտի հիմնական աղբյուրը և երկրի բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման կարևորագույն միջոցը։ Սակայն վերջին տարիներին ոլորտում կուտակված համակարգային խնդիրները գնալով ավելի տեսանելի են դառնում՝ արտահայտվելով ոչ միայն արտադրության ծավալների նվազման, այլև ընդհանուր տնտեսական աճի վրա բացասական ազդեցության տեսքով։

Հունվար-հունիս ամիսներին գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 11,9 տոկոս անկումը հենց այդ խորքային խնդիրների արտահայտություններից մեկն է, որն, ինչպես ցույց է տալիս «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը, տնտեսական ակտիվության ընդհանուր աճին հակազդել է շուրջ 1,1 տոկոսային կետով։ Այս ցուցանիշը լուրջ ազդակ է այն մասին, որ երկրի տնտեսության կարևորագույն հատվածներից մեկը կանգնած է կառուցվածքային վերափոխումների անհրաժեշտության առաջ։ Եթե տնտեսության մյուս ճյուղերը կարողանում են որոշ չափով փոխհատուցել գյուղատնտեսության անկումը, դա չի նշանակում, որ խնդիրը կորցնում է իր կարևորությունը, քանի որ գյուղատնտեսության ճգնաժամը շղթայական ազդեցություն է թողնում տնտեսության բազմաթիվ ոլորտների վրա՝ սկսած սննդի վերամշակումից մինչև առևտուր, լոգիստիկա, տրանսպորտ, ծառայություններ և արտահանում։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ գյուղատնտեսության անկումը պայմանավորված չէ մեկ առանձին գործոնով։ Այստեղ միաժամանակ գործում են կլիմայական, տնտեսական, տեխնոլոգիական, ժողովրդագրական, ֆինանսական, կառավարման և արտաքին շուկաների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք փոխկապակցված են միմյանց հետ։ Երբ ոլորտում առկա են ջրի պակաս, հողի արդյունավետ օգտագործման խնդիրներ, տեխնիկայի մաշվածություն, աշխատուժի դեֆիցիտ, ֆինանսավորման սահմանափակումներ և արտահանման խոչընդոտներ, նույնիսկ հաջող բերքատվության մեկ տարին չի կարող ապահովել կայուն զարգացում։ Գյուղատնտեսությունը պահանջում է երկարաժամկետ կանխատեսելի քաղաքականություն, կայուն ներդրումներ և ժամանակակից կառավարման մեխանիզմներ, իսկ դրանց բացակայության պայմաններում ոլորտը դառնում է առավել խոցելի ցանկացած արտաքին կամ ներքին ցնցման նկատմամբ։

Վերջին զարգացումների համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև Ռուսաստանի կողմից կիրառվող արտահանման սահմանափակումների հնարավոր ազդեցությունը։ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը ավանդաբար ուղղվում է ռուսական շուկա, և այդ շուկան շարունակում է մնալ տեղական արտադրողների հիմնական արտահանման ուղղություններից մեկը։ Ներկա պահին ոչ մի այլ արտահանման շուկա չի կարող փոխարինել ռուսական շուկայի ընձեռած հնարավորություններին։ Իսկ սահմանափակումների շարունակման պարագայում ամբողջ ագրոպարենային համակարգի դիմադրողականության հետ կապված խնդիրների առաջացման դեպքում բացասական ազդեցությունը կարող է տարածվել սննդի վերամշակման ձեռնարկությունների, պահեստավորման համակարգերի, տրանսպորտային կազմակերպությունների, արտահանման ծառայություններ մատուցող ընկերությունների, մեծածախ և մանրածախ առևտրի, ինչպես նաև բազմաթիվ հարակից ծառայությունների վրա։ Սա նշանակում է, որ գյուղատնտեսության յուրաքանչյուր՝ թեկուզ փոքր տոկոսանոց անկում իրականում բազմապատկվում է տնտեսության տարբեր հատվածներում՝ նվազեցնելով ներդրումային ակտիվությունը, հարկային մուտքերը և զբաղվածության մակարդակը։

Հայաստանի գյուղատնտեսության համակարգային մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ ջրային ռեսուրսների կառավարումը։ Ջուրը Հայաստանի գյուղատնտեսության համար արտադրության գլխավոր գործոններից մեկն է, սակայն առկա ենթակառուցվածքների զգալի մասը կառուցվել է տասնամյակներ առաջ և այսօր գտնվում է մաշված վիճակում։ Ոռոգման համակարգերում ջրի կորուստները տարբեր գնահատականներով հասնում են մինչև 40-50 տոկոսի, ինչը նշանակում է, որ հսկայական ծավալի ջուր պարզապես չի հասնում գյուղատնտեսական նշանակության հողերին։ Այս կորուստները ոչ միայն մեծացնում են ոռոգման ծախսերը, այլև սահմանափակում են այն տարածքների թիվը, որոնք հնարավոր է արդյունավետ մշակել։ Ջրի յուրաքանչյուր կորուստ անմիջականորեն վերածվում է բերքատվության կորստի, արտադրողականության նվազման և գյուղացու եկամտի կըրճատման։

Միաժամանակ, կլիմայի փոփոխությունը խորացնում է այս խնդիրը։ Երաշտների հաճախականության աճը, ջերմաստիճանի կտրուկ նվազումը կամ բարձրացումը, տեղումների ռեժիմի փոփոխությունը և ջրամբարների թերլցվածությունը հանգեցնում են նրան, որ ջրի հասանելիությունը դառնում է ավելի անկանխատեսելի։ Այս պայմաններում ավանդական ոռոգման մեթոդները այլևս չեն կարող ապահովել անհրաժեշտ արդյունավետությունը, մինչդեռ կաթիլային և անձրևացման ժամանակակից ոռոգման համակարգերի ներդրման տեմպերը դեռևս բավարար չեն՝ ոլորտում լայնածավալ փոփոխություններ իրականացնելու համար։ Արդյունքում մեծ թվով տնտեսություններ շարունակում են օգտագործել հնացած տեխնոլոգիաներ, որոնք ոչ միայն անարդյունավետ են, այլև մեծացնում են ջրի սպառումը և արտադրության ինքնարժեքը։

Ոչ պակաս կարևոր խնդիր է հողային հարաբերությունների ներկայիս կառուցվածքը։ Սեփականաշնորհումից հետո ձևավորված հողօգտագործման մոդելը հանգեցրել է հողակտորների չափազանց մեծ կտրտվածության։ Շատ գյուղացիներ ունեն մի քանի փոքր հողամասեր, որոնք հաճախ գտնվում են միմյանցից զգալի հեռավորության վրա։ Այս իրավիճակը դժվարացնում է ժամանակակից գյուղտեխնիկայի կիրառումը, բարձրացնում արտադրական ծախսերը, սահմանափակում մասշտաբային արտադրության հնարավորությունները և նվազեցնում ներդրումների արդյունավետությունը։ Փոքր հողակտորների վրա բարձր արտադրողականությամբ գյուղատնտեսություն կազմակերպելը զգալիորեն ավելի դժվար է, քան խոշոր տնտեսություններում։

Միաժամանակ, Հայաստանի վարելահողերի զգալի մասը շարունակում է մնալ անմշակ։ Տարբեր գնահատականներով, վարելահողերի շուրջ 30-40 տոկոսը չի օգտագործվում, ինչը պայմանավորված է ինչպես արտագաղթով և աշխատուժի պակասով, այնպես էլ ֆինանսական սահմանափակումներով, ոռոգման խնդիրներով և շուկաների նկատմամբ անվստահությամբ։ Անմշակ հողերը ոչ միայն չեն ստեղծում տնտեսական արժեք, այլև աստիճանաբար ենթարկվում են դեգրադացիայի՝ կորցնելով իրենց բերրիությունը և պահանջելով ավելի մեծ ներդրումներ հետագա վերականգնման համար։

Հողերի դեգրադացիան ևս դարձել է ոլորտի ամենալուրջ մարտահրավերներից մեկը։ Երկար տարիներ նույն մշակաբույսերի աճեցումը, ռոտացիոն սկզբունքների անտեսումը, հողի գիտական վերլուծությունների սահմանափակ կիրառումը, պարարտանյութերի չհավասարակշռված օգտագործումը և բնական ռեսուրսների գերշահագործումը հանգեցրել են հողերի էրոզիայի, որոշ շրջաններում՝ նաև աղակալման և բերրիության նվազման։ Հողի որակի վատթարացումը նշանակում է, որ նույն արդյունքը ստանալու համար անհրաժեշտ է ավելի շատ ներդրում կատարել, սակայն այդ ներդրումները հաճախ տնտեսապես արդարացված չեն փոքր տնտեսությունների համար։ Արդյունքում ձևավորվում է փակ շրջան, որտեղ ցածր եկամուտները թույլ չեն տալիս կատարել անհրաժեշտ ներդրումներ, իսկ ներդրումների բացակայությունը շարունակում է նվազեցնել արտադրողականությունը։

Տեխնոլոգիական ապահովվածության ոլորտում իրավիճակը ևս շարունակում է մնալ բարդ։ Հայաստանի գյուղատնտեսական տեխնիկայի զգալի մասը դեռ խորհրդային տարիների արտադրության է։ Տրակտորների, կոմբայնների և այլ գյուղտեխնիկայի մաշվածությունը ոչ միայն բարձրացնում է արտադրության ծախսերը, այլև հաճախ դառնում է բերքահավաքի ուշացման և բերքի կորստի պատճառ։ Ժամանակակից գյուղատնտեսությունը հիմնվում է բարձր ճշգրտության տեխնոլոգիաների, ավտոմատացման, թվայնացման և տվյալների վերլուծության վրա, մինչդեռ Հայաստանի բազմաթիվ տնտեսություններ դեռևս աշխատում են ավանդական մեթոդներով։ Այս տեխնոլոգիական բացը նվազեցնում է մրցունակությունը ոչ միայն միջազգային, այլև ներքին շուկայում։

Բացի այդ, որակյալ սերմացուի և տնկանյութի տեղական արտադրության սահմանափակ զարգացումը ստիպում է բազմաթիվ տնտեսությունների օգտագործել ոչ միշտ բարձրորակ կամ տեղական պայմաններին ամբողջությամբ չհարմարեցված սորտեր։ Արդյունքում նվազում է բերքատվությունը, մեծանում են հիվանդությունների և վնասատուների տարածման ռիսկերը, իսկ արտադրության արդյունավետությունը շարունակում է մնալ ցածր։

Ժամանակակից ջերմոցային տնտեսությունների, խելացի անասնագոմերի, ավտոմատ կերակրման համակարգերի, կլիմայի կառավարման տեխնոլոգիաների և թվային մոնիթորինգի ներդրումները դեռևս չեն ստացել այնպիսի մասշտաբ, որը կկարողանար արմատապես փոխել ամբողջ ոլորտի պատկերը։ Թեև առանձին հաջողված նախագծեր կան, դրանք հիմնականում կենտրոնացած են սահմանափակ թվով խոշոր տնտեսություններում և դեռևս չեն վերածվել լայն տարածում ունեցող գործելակերպի։ Սա նշանակում է, որ տեխնոլոգիական առաջընթացը դեռևս չի հասել հազարավոր փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին, որոնք շարունակում են արտադրել երկրի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։

Ֆինանսավորման խնդիրները նույնպես շարունակում են սահմանափակել զարգացման հնարավորությունները։ Չնայած պետական աջակցության ծրագրերին և որոշ վարկային սուբսիդավորման մեխանիզմներին, փոքր ֆերմերների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը շարունակում է մնալ բարդ։ Բանկերը խոշոր գումարներ տրամադրելիս հաճախ պահանջում են բարձր գրավային ապահովում, իսկ փոքր տնտեսությունները չունեն բավարար ակտիվներ այդ պահանջները բավարարելու համար։ Նույնիսկ այն դեպքերում, երբ վարկ ստանալը հնարավոր է, գյուղատնտեսական գործունեության բարձր ռիսկայնությունը և եկամուտների սեզոնայնությունը հաճախ դժվարացնում են վարկերի սպասարկումը։ Սա սահմանափակում է տեխնիկայի արդիականացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, այգիների հիմնման, անասնագլխաքանակի ավելացման և արտադրության ընդլայնման հնարավորությունները։

Շուկաների հասանելիությունը ևս շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Գյուղատնտեսական արտադրանքի իրացման շղթայում բազմաթիվ միջնորդների առկայությունը հանգեցնում է նրան, որ վերջնական սպառողը վճարում է բարձր գին, մինչդեռ արտադրողը ստանում է համեմատաբար փոքր եկամուտ։

Միաժամանակ, սառնարանային տնտեսությունների, ժամանակակից պահեստների, չորանոցների և լոգիստիկ ենթակառուցվածքների պակասը հանգեցնում է նրան, որ բերքի զգալի մասը սեզոնի ընթացքում արագ փչանում է կամ վաճառվում է ցածր գներով՝ միայն կորուստներից խուսափելու նպատակով։ Այս իրավիճակը հատկապես ցավոտ է մրգի, բանջարեղենի և հատապտուղների արտադրողների համար, որոնց արտադրանքը խիստ զգայուն է պահպանման պայմանների նկատմամբ։

Մարդկային կապիտալի խնդիրը ևս գնալով խորանում է։ Գյուղական բնակավայրերից երիտասարդների արտահոսքը շարունակվում է, իսկ գյուղատնտեսական մասնագիտությունները՝ ագրոնոմ, անասնաբույժ, գյուղատնտեսական ինժեներ, հողագետ, ոռոգման մասնագետ, դեռևս բավարար հետաքրքրություն չեն առաջացնում երիտասարդների շրջանում։ Արդյունքում ոլորտում ձևավորվում է որակյալ կադրերի պակաս, որն իր հերթին սահմանափակում է նորարարությունների ներդրումը և ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը։ Գյուղատնտեսությունը վերածվում է տարեց աշխատուժի վրա հիմնված ոլորտի, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է ավելի խորացնել արտադրողականության խնդիրները։

Ռիսկերի կառավարման տեսանկյունից ևս ոլորտը մնում է խոցելի։ Ագրոապահովագրության համակարգը դեռևս ամբողջությամբ չի ծածկում գյուղատնտեսության առջև ծառացած բոլոր հիմնական ռիսկերը։ Կարկուտը, ցրտահարությունը, երաշտը, հիվանդությունների տարածումը և այլ բնական վտանգներ կարող են մեկ սեզոնի ընթացքում ոչնչացնել գյուղացու ամբողջ տարվա աշխատանքը։ Եթե այդ վնասները չեն փոխհատուցվում արդյունավետ ապահովագրական համակարգի միջոցով, ապա տնտեսությունները կորցնում են վերականգնվելու հնարավորությունը և հաճախ հրաժարվում են հետագա ներդրումներից։ Այս պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է չափազանց բարձր ռիսկային գործունեություն՝ հատկապես փոքր տնտեսությունների համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարանԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանԳայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին Մոսկվան uպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների hարվածների համար
Ամենադիտված