Մորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico Թուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ


Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների կարգավորման, սահմանների հնարավոր բացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման անվան տակ ձևավորվող քաղաքական օրակարգում հաճախ առևտրային կապերի առկայությունը ներկայացվում է որպես հարաբերությունների առաջընթացի ապացույց։ Տրամաբանությունը թվում է պարզ. եթե նախկինում երկու երկրների միջև գրեթե բացակայում էր օրինական առևտուրը, իսկ այժմ արդեն կան ապրանքների ներմուծման փաստեր, ապա, կարծես, հակամարտային հարաբերությունները աստիճանաբար փոխակերպվում են տնտեսական համագործակցության։

Այս մեկնաբանությունը (հասկանալի է՝ պաշտոնական), սակայն, բաց է թողնում մի էական տարբերություն. առևտրի պարզ առկայությունը դեռևս չի նշանակում հավասարակշռված տնտեսական փոխկապակցվածություն։ Իսկ 2026 թվականի առևտրային տվյալները ցույց են տալիս ոչ թե փոխադարձ ինտեգրման ձևավորված համակարգ, այլ խիստ անհամաչափ հարաբերություն։ Առևտրային հոսքի հիմնական ուղղությունը Ադրբեջանից դեպի Հայաստան է. հակառակ ուղղությամբ հայկական ապրանքների արտահանումը կա՛մ բացակայում է, կա՛մ ունի այնքան փոքր ծավալ, որ դժվար է այն դիտարկել որպես երկկողմ առևտրային կապի իրական հիմք։

Երբ մի կողմը մյուսին ապրանք է վաճառում առանց հակառակ ուղղությամբ համարժեք վաճառքի, դա փոխադարձ առևտրային փոխկախվածություն չէ, այլ միակողմանի մատակարարման հարաբերություն։ Տարբերությունը սկզբունքային է։ Տնտեսական փոխկախվածությունը ենթադրում է կառուցվածք, որտեղ երկու կողմերն էլ միմյանց համար ունեն նշանակալի շուկաներ, մատակարարումներ, ներդրումներ կամ արժեքային շղթաներ, ինչը ստեղծում է որոշակի հավասարակշռություն։ Երբ հարաբերության մեջ գերակշռում է միայն մեկ ուղղությամբ հոսքը, կախվածության ռիսկն աստիճանաբար կենտրոնանում է ներմուծող կողմի վրա։ Հենց սա է Հայաստան–Ադրբեջան առևտրային պատկերի հիմնական խնդիրը. առկա տվյալներն ավելի շատ վկայում են ասիմետրիկ կառուցվածքի, քան փոխադարձ համագործակցության ձևավորման մասին։

Այս ասիմետրիայի ամենազգայուն օղակը էներգակիրներն են։ Ադրբեջանից Հայաստան մատակարարվող ապրանքների կառուցվածքում կարևոր տեղ են զբաղեցնում հենց էներգետիկ նշանակություն ունեցող ապրանքները։ 2025 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը Ադրբեջանից Հայաստան ներմուծվել է շուրջ 20 միլիոն դոլարի (մոտ 7 միլիարդ դրամի) ապրանք, այդ թվում՝ ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք և շինարարության մեջ օգտագործվող ջերմամեկուսիչ ծակոտկեն սալեր։ Սա զուտ առևտրային վիճակագրության ցուցանիշ չէ. ապրանքային կառուցվածքն ինքնին խնդիրը տեղափոխում է տնտեսական անվտանգության հարթություն։ Բենզինն ու դիզելային վառելիքը սովորական սպառողական ապրանքներ չեն. դրանք լայնորեն կիրառվում են տրանսպորտում, գյուղատնտեսությունում, շինարարությունում և լոգիստիկայում, ուստի դրանց մատակարարման կայունությունը կարող է ունենալ համակարգային նշանակություն։

Եթե էներգետիկ շուկայի որևէ հատվածում մեկ արտաքին մատակարարի դերը շարունակաբար մեծանում է, ապա նույնիսկ քաղաքական հարաբերությունների բարենպաստ պայմաններում ձևավորվում է խոցելիության որոշակի մակարդակ։ Իսկ եթե այդ մատակարարը միաժամանակ նաև քաղաքական ու անվտանգային հակասությունների երկար պատմություն ունեցող հարևան պետություն է, հարցն արդեն դուրս է գալիս զուտ առևտրային արդյունավետության սահմաններից։

Այստեղ, սակայն, կարևոր է մեկ հստակեցում. Ադրբեջանի կողմից նավթամթերքի մատակարարման փաստն ինքնին դեռ չի նշանակում, որ Հայաստանն արդեն հայտնվել է Ադրբեջանից տնտեսական կախվածության մեջ։ Նման եզրակացությունն այս փուլում կլիներ չափազանց կտրուկ։ Կախվածությունը պետք է գնահատել ոչ միայն ներկրման փաստով, այլև մատակարարի շուկայական մասնաբաժնով, այլընտրանքային աղբյուրների առկայությամբ, փոխարինման արժեքով, պահեստավորման հնարավորություններով և այն ժամանակահատվածով, որի ընթացքում հնարավոր կլինի փոխարինել տվյալ մատակարարին։ Այլ կերպ ասած՝ 20 միլիոն դոլարի շրջանառությունն ինքնին չի ապացուցում ազգային տնտեսության լայնածավալ կախվածությունը, բայց կարող է ցույց տալ այնպիսի հարաբերության ձևավորման վաղ փուլը, որը, չկառավարվելու դեպքում, ապագայում կարող է վերածվել կախվածության։

Հենց այս պատճառով խնդիրը պետք է դիտարկել ոչ թե «Ադրբեջանից ապրանք ներմուծել՝ այո՞, թե՞ ոչ» պարզունակ երկընտրանքի, այլ տնտեսական անվտանգության և մատակարարման դիվերսիֆիկացման տրամաբանության շրջանակում. որքանո՞վ է հեշտությամբ և մրցունակ պայմաններով փոխարինելի տվյալ ապրանքն այլ երկրներից ներկրմամբ։ Որքան ցածր է այդ փոխարինելիությունը, այնքան բարձր է կառուցվածքային կախվածության ձևավորման հավանականությունը։ Այս զգուշավորության անհրաժեշտությունը ցույց է տալիս մեկ այլ իրողություն։ 2026 թվականի մարտին ադրբեջանական վիճակագրության մեջ արձանագրվել է 960 դոլարի «ներմուծում Հայաստանից»։ Առաջին հայացքից այս թիվը կարող էր ընկալվել որպես Հայաստանից Ադրբեջան արտահանման պատմական մեկնարկ։ Սակայն Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հետագայում պարզաբանել է, որ խոսքը Նիդեռլանդներից Հայաստան ներմուծված և այնուհետև Ադրբեջան վերաուղարկված վարդերի մասին է։ Մաքսային վիճակագրության մեթոդաբանության համաձայն, գործընկեր երկիր է համարվել այն երկիրը, որտեղից ապրանքն անմիջականորեն ուղարկվել է, ուստի այն գրանցվել է որպես Հայաստանից ներմուծված։ Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան զգույշ պետք է լինել «Հայաստանը սկսել է արտահանել Ադրբեջան» ձևակերպման նկատմամբ, քանի որ վիճակագրական գրանցումը և ապրանքի իրական տնտեսական ծագումը միշտ չէ, որ նույնն են։ Ստացվում է հակասական պատկեր. մինչ քաղաքական հռետորաբանության մեջ շեշտադրվում է տնտեսական հարաբերությունների առաջընթացը, առևտրային հոսքերի իրական կառուցվածքը ցույց է տալիս, որ Հայաստանից Ադրբեջան ուղղակի արտահանման ծավալ դեռ գոյություն չունի։

Նույն տրամաբանությունը վերաբերում է նաև շինանյութերին։ Ջերմամեկուսիչ սալերի ներմուծումը կարող է լինել լիովին շուկայական տրամաբանությամբ հիմնավորված գործարք, սակայն եթե որևէ արտադրատեսակի մատակարարման մեջ մեկ երկրի բաժինը շարունակաբար մեծանում է, պետք է հետևել ոչ միայն ներկրման գնին, այլև հայկական արտադրության մրցունակությանը։ Եթե էժան ներկրումը երկարաժամկետ ճնշում է տեղական արտադրողին և հանգեցնում արտադրական կարողությունների կրճատմանը, ապա կարճաժամկետ սպառողական օգուտը կարող է վերածվել երկարաժամկետ արտաքին կախվածության. սա մատակարարման շղթայի և տեղական արտադրական կարողության դասական հակասությունն է։

Կարևոր է նաև խուսափել չհիմնավորված կանխատեսումներից։ Այն, որ Ադրբեջանից վառելիքի ներմուծումն ապագայում կարող է աճել, դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը պարտադիր կերպով կվերածի այդ կապն ազդեցության գործիքի։ Բայց տնտեսական անվտանգության տրամաբանությունը հենց այստեղ է. վտանգը պետք է գնահատել ոչ միայն այն ժամանակ, երբ այն արդեն դրսևորվել է, այլ դեռ այն փուլում, երբ հնարավոր է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։ Այս իմաստով Հայաստանի համար առավել անվտանգ մոդելը «Ադրբեջանից որքան հնարավոր է շատ ապրանք ներմուծելը» չէ, այլ «Ադրբեջանի հետ առևտուրը զարգացնել այնքան, որքան այն մեծացնում է ընդհանուր տնտեսական դիմակայունությունը՝ չստեղծելով մեկ մատակարարից կրիտիկական կախվածություն»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարանԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանԳայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին
Ամենադիտված