Մորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico Թուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ


Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից

Սիրելի´ բարեկամներ,
 
նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստն ստիպեց, որ խախտեմ լռությունս և անդրադառնամ այնտեղ տեղի ունեցած բանավեճի առանցքային դրույթին։ Այդ դրույթը (ընդ որում` քննարկումների միայն երկրորդ օրը) ձևակերպեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը, որը հայտարարեց, թե այս խորհրդարանում առկա հիմնական հակասությունը վերաբերում է նրան, թե արդյոք մենք ցանկանում ենք տեսնել ինքնիշխան և ինքնուրույն Հայաստա՞ն, թե՞ Ռուսաստանից կախյալ և նրա կողմից ուղղորդված պետություն։
Սա, բնականաբար, ՔՊ-ի տեսանկյունից շահեկան ձևակերպում է, քանզի այն փորձում է իրեն ներկայացնել որպես առաջին մոտեցման կրող։ Սակայն այն արմատապես կեղծ է և նենգափոխում է իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, թե արդյոք մենք ցանկանում ենք մեզ տեսնել թուրքական աշխարհի մեջ ինտեգրված, ապազգային կիսապետական միավո՞ր, թե՞ ցանկանում ենք կառուցել ազգային պետություն` հենվելով թե´ ՌԴ-ի և թե´ մնացած բնական դաշնակիցների աջակցության վրա։
 
Այս հակասության հիմքում ՔՊ-ի կողմից համառորեն շրջանառվող այն թեզն է, թե հայության ներսում հակաթուրքականությունը սերմանվել է Ռուսական կայսրության կողմից` դրա միջոցով հայությանը սեփական էքսպանսիոնիստական քաղաքականության գործիք սարքելու նպատակով։ Սա ևս կեղծ թեզ է։ Թուրք-հայկական հարաբերոթյունների ողջ պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր միջև հակասությունները ծնվել և խորացել են դեռևս մինչև Ռուսական կայսրության առաջխաղացումը մեր տարածաշրջանում և պայմանավորված են մի քանի պարզ իրողություններով․
 
ա) թուրքերը (օսմանները) ռազմական ճանապարհով նվաճել էին ողջ Մերձավոր Արևելքը և իրենց այնտեղ ապրող ժողովուրդների տիրակալ էին համարում։ Քրիստոնյա ազգերին և, մասնավորապես, հայերին, նրանք պարզապես ստրուկ էին համարում, և նրանց հետ վարվում էին ստրուկի պես։
 
բ) Օսմանյան կայսրությունն ուներ հզոր բանակ, սակայն նրա վարչական համակարգը խայտառակ հետամնաց և կոռումպացված էր: Արդյունքում` հայերն ապրում էին կրկնակի հարկման ներքո, բացարձակ իրավազուրկ էին, կայսրության տարբեր հատվածներում պարբերաբար ստիպված էին լինում ապստամբել տեղի ունեցող անօրինությունների դեմ։
 
գ) ավելի ուշ շրջանում թուրքերը, կորցնելով իրենց բոլոր եվրոպական տարածքները, հայացքը հառեցին դեպի Արևելք՝ Թուրան, և այդ ընդարձակման ճանապարհին տեսան հայերին՝ որպես խոշորագույն պատնեշ, որը պետք էր հաղթահարել՝ Թուրքիան և Թուրանը միավորելու ճանապարհին։
 
Վերջին 150 տարիների ընթացքում` լինեն դա 1894-1896 թթ․ համիդյան ջարդերը, 1915 թ․Ցեղասպանությունը, 1918 և 1920 թթ․ ցեղասպան ներխուժումներն Արևելյան Հայաստան, 2023 թ. Արցախի հայաթափումը, թե Նախիջևանի լուռ հայաթափումը խորհրդային տարիներին՝ այս բոլոր գործողությունները մեկ նպատակ են ունեցել՝ վերացնելու Թուրքիայի և Թուրանի միջև գտնվող հայկական պատնեշը, և ցավոք` նրանք մեծ մասամբ հաջողել են` չնայած մեր ժողովրդի համառ դիմադրությանը։
 
Այսօր ասպարեզ են եկել ՔՊ-ի նորելուկ ռազմավարները և, ըստ էության, իրենց առաջնորդի շուրթերով պնդում են, որ մեր փրկության միակ ճանապարհը Թուրքիայի և Թուրանի միջև կամուրջ դառնալն է, քանի որ պատնեշն այլևս չի աշխատում և վաղ թե ուշ փլվելու է։ Այս պնդումը կատարելիս պարոնին պետք է մի պարզ հարց տալ` Թուրքիան ունի այսօր մոտ 85 միլիոն բնակիչ, մոտ այդքան էլ ունեն Թուրանի 5 թուրքական պետությունները, այն դեպքում, երբ Հայաստանն ունի մոտ 3 մլն բնակիչ։ Եթե մենք դառնանք կամուրջ 170 միլիոն բնակչություն ունեցող թուրքական տարածքում, արդյո՞ք վաղ թե ուշ չենք տարրալուծվելու նրա մեջ և ինքներս դառնանք թուրք, և կամ փորձելով մնալ հայ և քրիստոնյա` նորից վերադառնանք 200 տարի առաջվա ստրկական կարգավիճակին, երբ 170 միլիոն (և հեռանկարում ավելի) իսլամադավան թուրքերը նորից հայերին վերաբերվեն որպես իրենց սպասարկող իրավազուրկ կաստայի, իսկ պատեհ պահին էլ տեղահանեն կամ կոտորեն, ինչպես արել են անցյալում բազմիցս, ներառյալ և 3 տարի առաջ։
 
• Սա է մեր հակասության հիմական հարցը, և յուրաքանչյուրս պետք է այս հարցին պատասխանենք։
Ես ինձ համար այս հարցին պատասխանել եմ, և այո´` գիտակցում եմ, որ իմ տված պատասխանը ենթադրում է ավելի մեծ կախվածություն Իրանից, նաև Հնդկաստանից, Չինաստանից և բոլոր նրանցից, ովքեր պատրաստ են դիմագրավելու թուրքական էքսպանսիային, դեպի Կենտրոնական Ասիա, և ովքեր դիտարկում են մեզ` հայերիս, որպես բնական դաշնակցի։
 
Եթե կարդում եք սա, դուք էլ ձեզ տվեք այդ հարցը, և փորձեք պատասխանել, թե ի՞նչ ապագա եք պատկերացնում ձեր երեխաների համար՝ թուրքացված և թուրքական ողորմածությանը հանձնվա՞ծ, թե՞ պայքարող և սեփական ազատությունը մինչև վերջ պաշտպանող։
 
Աստված զորավիգ է իր պայքարող տեսակին, ուստի դուք էլ մի վարանեք ընտրել պայքարը։
Քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյան, «Արմավիր» ՔԿՀ, 04.08.2026
 

Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարանԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանԳայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին Մոսկվան uպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների hարվածների համար Քաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված