Որոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան


Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան

Blog

Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող։ Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Խորհրդարանական ընտրությունները ճակատագրական էին և հանդիասացան ապազգային քաղաքականության վերալիցքավորման հերթական փուլը (2018թ, 2021թ, 2026թ)։

Հայաստանի և հանրային կարծիքի վրա ազդեցության համար արտաքին և ներքին պայքարը կշարունակվի ավելի թիրախավորված: Դա նշանակում է, որ Հայաստանի շուրջ լարվածության աճը, ՔՊ-ի կոնֆլիկտածին քաղաքականությունը, հանրային դժգոհություններն ու ներքաղաքական պայքարն ավելի խճողված ու բարդ ընթացք կարող են ունենալ:

Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում: Նա կփորձի ամեն գնով պայմանավորվել, որովհետև գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող։ Կրեմլը բնականաբար կպահանջի դադարեցնել եվրոպական նախագծերը, իսկ Փաշինյանը կփորձի դա ներկայացնել որպես բազմավեկտոր քաղաքականություն և սա ձեր դեմ չէ թեզերը: Պայմանավորվածությունների հասնելու հավանականությունը խիստ ցածր է, սակայն կողմերը կպահպանեն դիվանագիտական արարողակարգերը։

ՔՊ-ն չունի Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ պատգամավորների թիվ, որպեսզի հիմնական օրենքից հանի Անկախության հռչակագրով Արցախին ու Հայոց Ցեղասպանության ճանաչմանն արվող հղումները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը, վերաձևակերպի ընտանիքի նկարագրությունը, իրեն ենթարկեցնի դատարանները և այլն։ Դա պահանջում են նախ և առաջ Ադրբեջանն ու Թուրքիան՝ իհարկե Արևմուտքի լրիվ աջակցությամբ:

Նիկոլին անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կոչվող որևէ թղթի կտոր Բաքվի հետ, ինչը դեպի Արևմուտք ինտեգրման իրավա-քաղաքական պայմաններից մեկն է։

Առայժմ, օդում կապված անորոշությունների մեջ է նաև TRIPP ուղղի նախագիծը: ՔՊ-ի կոնֆլիկտածին քաղաքականության ու շահերի հակադրությունների ամենամեծ փունջը մնում է այս նախագծի հիմքում:

Մյուս հանգամանքը. ներկայումս Հայաստանը ռուսական գազին այլընտրանք պարզապես չունի։ Հավանաբար, ԵՆ-ն կառաջարկի գազատարների կառուցման տարբերակներ, սակայն դա շատ դանդաղ գործընթաց է։ Արդեն խոսվում է հին «Նաբուկկո» նախագծի մասին։ Հիմնական հարցն այն է, որ Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիան կարո՞ղ է ապահովել միայն Իրանը։ Թեհրանը ստանում է էլեկտրաէներգիա և փոխարենը գազ մատակարարում, սակայն դա դեռևս ամբողջությամբ չի լուծում խնդիրը։ Այն Հայաստանի տնտեսության ու մեր քաղաքացիների սոցիալական կարիքների համար ունի հիմնարար նշանակություն։

Գլխացավանք և չլուծված հարց կարող է դառնալ նաև Ռուսաստանում հայկական ապրանքների (գուցե նաև հայկական կապիտալի, տրանսֆերների, աշխատաշուկայի) արգելափակումներն ու արտոնությունների միակողմանի վերացումները:

Մոսկվայում Հայաստանին շատ լուրջ են վերաբերվում և չեն ցանկանում կորցնել։ Ամենայն հավանականությամբ, Կրեմլը ճնշում կգործադրի Փաշինյանի վրա և կպահանջի հանրաքվե անցկացնել և պարզել, հայ ժողովուրդը ցանկանում է լինել Եվրամիությա՞ն, թե՞ ԵԱՏՄ-ի հետ։ Այս երկընտրանքը Նիկոլի համար ոչ շահավետ օրակարգ է, և նա ամեն կերպ փորձելու է խուսափել դրանից։

Չնայած Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից խթանմանը, Հայաստանի իրական շարժը դեպի Արևմուտք զգալիորեն կդանդաղի։ Մոսկվան ունի ոչ շատ ուժեղ, բայց, այնուամենայնիվ՝ արգելակող ազդեցության լծակներ, իսկ Փաշինյանի հետ փոխադարձ համաձայնությունների հասնելու հավանականությունը՝ ցածր է։

Սա նշանակում է, որ 2026թ, ընտրության արդյունքները Հայաստանը մտցրել են բազմակողմանի կախվածության, ներքաղաքական կառավարման ճգնաժամերի, երկկողմ և բազմակողմ դիվանագիտական անվստահության, ֆինանսա-տնտեսական, ներքին բռնաճնշումների և անվտանգային նոր սպառնալիքների առավել բարդ ու հյուծող ժամանակաշրջան:

Մենք մտնում ենք մի փուլ, որտեղ հերթական անգամ պետք է փորձարկվի խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետությունը, նրա ուժեղ և թույլ կողմերը՝ արտաքին ու ներքին աճող մարտահրավերների պայմաններում»,- նշել է նա:

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան
Ամենադիտված