Իրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում


Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրահայտ է, որ նախընտրական շրջանը տրամադրությունների սրվելու, քաղաքական լարվածության, հույզերի ու դրանց դրսևորումների ժամանակահատված է: Դրան հաջորդում է պայմանական կուլմինացիան՝ քվեարկությունը, ձայների հաշվարկը՝ ներառյալ: Հետո հռչակվում են քվեարկության արդյունքները:

Այնուհետև, «ժանրի կանոններով», դասական պատկերն այն է, որ հաղթող (կամ այդպիսին համարվող) ուժը կամ թեկնածուն ընդունում են շնորհավորանքներ, ցանկալի է, որ առաջին հերթին՝ մրցակիցներից, ապա՝ օտար տերություններից: Բայց հիմնականն այն է, որ հաղթող ուժը կամ թեկնածուն, առաջինը, ինչ անում են ընտրական պրոցեսի ավարտից, քվեների բաշխվածության կամ տոկոսների մասին հայտարարվելուց անմիջապես հետո, նախընտրական լարվածության, կրքերի թոթափումն է: Էլի՝ «ժանրի դասական կանոններով», հաղթող ուժը կամ թեկնածուն նախ՝ հանդես են գալիս ընդհանուր շնորհակալությամբ, հանդարտության և համերաշխության կոչերով, ընդգծում են, բնականաբար, ոչ միայն իրենց ընտրած, այլև չընտրած հայրենակիցների հետ երկրի կառավարումն ստանձնելու պատասխանատվությունը, անցնում են գործի:

Բայց Հայաստանը բոլոր առումներով է առանձնահատուկ: Բոլոր առումներով մեր երկրում առկա իրավիճակը «բանի կնմանի, որ ոչ մի բանի չի նմաներ»:

Նախ՝ իշխող համարվող ուժը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարեց, երբ դեռ տեղամասերի 20-25 տոկոսի արդյունքներն էին միայն ամփոփվել: Պարզ ասած՝ ինքնահռչակվեց հաղթող:

Բայց սա միակ անոմալիան չէ:

Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Նա էլ ավելի կտրուկ շարունակում է իր նախընտրական՝ շրիշակից էլ ցածր հռետորաբանությունը, եթե մերկապարանոց մեղադրանքներ ու պիտակավորումներ, վիրավորական արտահայտություններ հնչեցնելը կարող է հռետորաբանություն համարվել:

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հայտարարել մրցակից ընդդիմադիր ուժերի լիդերներին կալանավորելու, բռնելու, ռեպրեսիաներ իրականացնելու մասին:

Ի լրումն, նախքան ընտրությունները հանկարծակի «բարիացած» քպական կառավարությունը ակցիզային հարկի բարձրացման որոշում է ընդունում, որից ուղիղ գծող բխում է ծխախոտի, ալկոհոլային խմիչքների և, որ ամենից վատն է, վառելիքի շոշափելի թանկացումներ: Թեպետ սա մի փոքր այլ թեմա է, բայց յուղի լրացուցիչ կաթիլ է՝ բորբոքվող հետընտրական կրքերի վրա:

Նիկոլ Փաշինյանը բռնում ու նախօրեի ասուլիսում վիրավորում է մի քանի հարյուր հազար ՀՀ քաղաքացիների, որոնք քվեարկել են ընդդիմադիր ուժերի օգտին (դրան առանձին կանդրադառնանք):

Հա, Փաշինյանն ու ՔՊ-ն Արևմուտքից՝ ԵՄից, ԱՄՆ-ից, նաև իրենց սիրելի Թուրքիայից շնորհավորանքներ, իհարկե, ստացել են: Առայժմ միայն Ռուսաստանն ու Չինաստանն են, կարծես, որ Փաշինյանին ու ՔՊ-ին չեն շնորհավորել՝ հունիսի 7-ին հազիվ 49 տոկոս ձայն ստանալու կապակցությամբ: Բայց բնութագրական հանգամանքն այն է, որ ընդդիմադիր հիմնական ուժերը՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները, ԲՀԿ-ն, «Միասնության թևերը», ոչ միայն չեն շնորհավորել, այլև վիճարկում են ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքները, տեղի ունեցած ընտրությունները բնորոշում են անազատ ու անարդար, ոչ լեգիտիմ, ոստիկանական ու ռեպրեսիվ մարմինների կողմից տոտալ բռնաճնշումներով ուղեկցված:

Քաղաքական առումով այս ամենը հասկանալի է: Բայց:

Տարօրինակն ու անհասկանալին այն է, որ հետընտրական իրավիճակն ու մթնոլորտը լարում, իր հայտարարություններով իրավիճակը սրում է առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանն ու իր քպական կարկառունները: Բնական ու տրամաբանական հարց է ծագում՝ ինչո՞ւ: Իսկապես, ինչո՞ւ պիտի որևէ իշխանություն, եթե իրականում իրենց հաղթող է համարում, իրեն այդպես ագրեսիվ պահի, գրգռի կամ բորբոքի հանրային տրամադրությունները, մրցակից ուժերին, վիրավորի ընտրողներին և այսպես շարունակ:

Դա կարող է ունենալ միանգամից մի քանի հնարավոր պատճառ, որոնք ոչ թե չեզոքացնում են միմյանց, այլ լրացնում:

Նախ՝ չմոռանանք, թե ում հետ գործ ունենք. Նիկոլ Փաշինյանը մշտապես հանդես է եկել նման «հռետորաբանությամբ», առավել հայտնի է իր դեստրուկտիվ, բորբոքիչ, հանրային ու քաղաքական մթնոլորտը խառնող հայտարարություններով ու գործելակերպով: Այսինքն՝ դա նրա ամպլուան է:

Երկրորդ. Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտե, թե իրականում որքան ձայն է նա ստացել, ինքը բոլորից լավ գիտե, որ ինքն ու ՔՊ-ն պարզապես չեն կարող հաղթած համարվել: Իսկ եթե վարչական ռեսուրսը 49 տոկոսից հանես, տակն ընդհանրապես բան չի մնա:

Երրորդ. Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ 49 տոկոսանոց կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը խախուտ են ու ամենևին այն չեն, այն ռեսուրսը չեն, որի պայմաններում կկարողանա անխոչընդոտ գլուխ բերել արտաքին ուժերի առաջ ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ոչնչացումը, Սահմանադրության վերաձևումը և այլն:

Ու շատ հնարավոր է, որ դրանից նա էլ ավելի է բորբոքվել: Թեպետ կարող է մեկ այլ վարկած էլ լինել. Փաշինյանը միտումնավոր լարում է մթնոլորտը, որպեսզի ստանա մի այնպիսի իրավիճակ, որի պայմաններում արդեն անարգել դիմի լայնածավալ ռեպրեսիաների, զանգվածային ձերբակալությունների ու բռնաճնշումների, հազարավոր մարդկանց «համակենտրոնացման ճամբարներ» տանի (չկասկածեք, Եվրամիությունը միայն կցնծա և կողջունի): Դե, վերջին օրերին ավելի կատաղի թափ ստացած բռնաճնշումներն ու սպառնալիքները դրա մասին են, այդ թվում՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալությունը՝ մեղմ ասած՝ զավեշտալի մեղադրանքով: Փաստացի, շարունակվում է ազատ կարծիքի հանդեպ տոտալ բռնությունը, և ֆեյսբուքյան գրառման համար մարդկանց որոշում են «նստեցնել»:

Մի խոսքով, իշխանությունը հայտարարում է, թե հաղթել է, բայց իրեն պահում է հազիվ 1 կամ 2 տոկոս քվե ստացածի նման...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի
Ամենադիտված