ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում


Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. ինչպե՞ս պետք է իշխանությունները լուծեին արտաքին պարտադրանքների իրագործման մեխանիզմը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում սպասվող սահմանադրական փոփոխությունների դիսկուրսն ունի մի կարևոր ներքին նրբություն, որը սովորաբար դուրս է մնում հանրային ուշադրությունից։ Վերջին շրջանում ակտիվացած այս քննարկումները սովորաբար վերլուծվում են զուտ արտաքին քաղաքական ճնշումների համատեքստում, սակայն դրանց կյանքի կոչման ներքաղաքական ու իրավական մեխանիզմները պահանջում են շատ ավելի լուրջ քաղաքագիտական հայացք։

Այս ամենի հիմքում ընկած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի այն առանձնահատկությունը, որն առնչվում է խորհրդարանի ձևավորման տրամաբանությանը։ Գործող համակարգն այնպիսին է, որ, անկախ ընտրությունների արդյունքներից, նույնիսկ եթե որևէ իշխող քաղաքական ուժ հավաքի քվեների 100 տոկոսը, խորհրդարանի տեղերի առնվազն մեկ երրորդը օրենքի ուժով պարտադիր կերպով պետք է տրվի ընդդիմադիր ուժերին։ Սա նշանակում է, որ իշխող ուժն անգամ բացարձակ ձայների գերակշռությունը տանելու դեպքում միայնակ երբեք չի ունենալու այնպիսի մեծամասնություն, որը թույլ կտա սեփական ուժերով անցկացնել սահմանադրական փոփոխություններ։ Հետևաբար, գործող վարչախումբը մշտապես կանգնելու է Սահմանադրություն փոխելու իրավական արգելքի և խնդրի առաջ, քանի դեռ չի կարողացել լուծել պակասող ձայների հարցը։

Այս սահմանադրական արգելքը հաղթահարելու համար իշխանությունները փորձեցին իրենց զուգահեռ աճեցնել սատելիտ ուժեր։ Այս ընդհանուր պլանի ամենաակնհայտ ներկայացուցիչը Գուրգեն Սիմոնյանն էր, որին արևմտյան քաղտեխնոլոգներն ու արևմտյան՝ իբր հեղինակավոր սոցիոլոգիական կազմակերպությունները, բարձր տոկոսներ նկարելով, արդեն իսկ ներկայացնում էին որպես խորհրդարան անցնող ուժ։ Նա, որպես իբր ընդդիմադիր բևեռ, պետք է մտներ խորհրդարան և այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» հետ միասին հաղթահարեր Սահմանադրություն փոխելու իրավական արգելքը՝ կյանքի կոչելով Նիկոլ Փաշինյանի կողմից Ալիևին տրված սահմանադրական խոստումները։ Քաղաքական պատմության մեջ սա նոր երևույթ չէ. նախորդ համակարգերի պարագայում նմանատիպ խնդիրները լուծվում էին հստակ մեխանիզմով, երբ վարչական ռեսուրսի ուղղորդմամբ իշխանությանը լիովին ենթակա ընտրազանգվածին, օրինակ՝ զինված ուժերին կամ նմանատիպ այլ փակ կառույցներին վերևից հրահանգվում էր ընտրել այս կամ այն կոնկրետ սատելիտ ուժին։ Ըստ էության, սահմանադրական այդ արգելքը հաղթահարելու համար նմանատիպ աջակցություն պիտի հենց Գուրգեն Սիմոնյանը ստանար, որպեսզի անցներ խորհրդարան և իր մի քանի մանդատով դառնար իշխանության պաշտոնական կցորդը։

Մարտավարական առումով Գուրգեն Սիմոնյանը հիմնականում խաղում էր այն էլեկտորատի քվեները շահելու և փոշիացնելու վրա, որը ներկայացնում էին Արման Թաթոյանը, Հայկ Մարությանը և այլ քաղաքական ուժեր։ Նրա հիմնական նպատակն էր սեփականաշնորհել այս հարթակների դաշտը, սակայն, չստանալով շոշափելի կազմակերպչական ու նյութական աջակցություն և անհրաժեշտ ռեսուրսներ, այդպես էլ չկարողացավ իր վրա դրված այդ պլանը կատարել։ Արդյունքում նա ներկայացավ ընդամենը որպես քաղաքական դաշտի մի մեծ փուչիկ, երևույթ, ինչի մասին «Փաստն», ի դեպ, ամիսներ ու տարիներ շարունակ պարբերաբար նախազգուշացրել ու գրել է իր վերլուծական հոդվածներում։

Ի վերջո, գծված պլանը բախվեց ներքաղաքական իրականության դաժան պատին և տապալվեց։ Իշխանությունը, կարծես թե, չուներ առաջին տեղը գրավելու խնդիր՝ ըստ բոլոր հետազոտությունների, սակայն պարտության մեծ վախ ուներ երեք խոշոր ընդդիմադիր ուժերի խորհրդարան անցնելու և այնտեղ միավորվելու պարագայում։ Հենց այդ պատճառով ողջ վարչական ու կազմակերպչական ռեսուրսը նետվեց և դրվեց բացառապես սեփական վերարտադրությունն ապահովելու գործին՝ լիովին աչքաթող անելով սեփական սատելիտներին իր հետ խորհրդարան տանելու նախնական պլանը։

Այս իրավիճակում Գուրգեն Սիմոնյանն ու իր նախագիծը մնացին առանց իշխանական իրական թիկունքի և մնացին բախտի քմահաճույքին։ Նա մնաց միայն արևմտյան քաղտեխնոլոգների վիրտուալ հույսին ու նկարած թվերին, ինչն էլ հանգեցրեց ողջ օպերացիայի տապալմանը։ Այսպիսով, սատելիտների ներմուծման տապալված փորձը ցույց է տալիս, որ սեփական պարտության վախն ու վերարտադրության ներքին ճգնաժամն այնքան խորն են, որ իշխանությունն անգամ սեփական աշխարհաքաղաքական տեխնոլոգիաներն առաջ տանելու և Ալիևի պահանջները նախապես գծված մեխանիզմներով սպասարկելու ռեսուրս այլևս չունի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Ամենադիտված