Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ


Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գերտերության կողմից դաշնակից կամ գործընկեր երկրի ընտրությունների արդյունքների մերժումը երբեք սոսկ իրավական գնահատական կամ դիվանագիտական դիրքորոշում չէ։ Միջազգային հարաբերությունների պատմությունն ու արդի աշխարհաքաղաքական տրամաբանությունը փաստում են, որ նման քայլը բացահայտ քաղաքական պատերազմի մեկնարկ է, որի վերջնանպատակը տվյալ երկրում ռեժիմի փոփոխությունն է կամ նրան կապիտուլ յացիայի ենթարկելը։ Եթե դիտարկենք այս սցենարը մասնավորապես Ռուսաստանի Դաշնության կողմից իր ազդեցության գոտում գտնվող որևէ երկրի նկատմամբ, ապա հետևանքները կունենան կասկադային էֆեկտ՝ հարվածելով պետականության բոլոր կենսական հանգույցներին։

Առաջին հարվածը ստանում է երկկողմ դիվանագիտական ապարատը, որտեղ ձևավորվում է լեգիտիմության լիակատար վակուում։ Մոսկվան, չճանաչելով ընտրությունները, տվյալ երկրի նոր իշխանություններին հռչակում է ապօրինի, ինչը նշանակում է, որ ցանկացած փաստաթուղթ կամ պայմանագիր, որը կստորագրի այդ իշխանությունը, Ռուսաստանը կհամարի իրավական ուժ չունեցող։ Թեև դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես չեն խզվում հենց առաջին օրը, դրանց մակարդակը կտրուկ իջեցվում է. դեսպանները հետ են կանչվում, իսկ բարձր մակարդակի շփումներն ու այցերը սառեցվում են։

Այս իրավիճակը կատաղի ճգնաժամ է առաջացնում նաև տարածաշրջանային ինտիտուտներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ն, որոնցում որոշումները կայացվում են կոնսենսուսի սկզբունքով։ Ռուսաստանը չի կարող միանձնյա վտարել որևէ երկրի այս կառույցներից, քանի որ պայմանագրերով նման մեխանիզմ նախատեսված չէ, սակայն նա կարող է լիակատար կաթվածահար անել դրանց աշխատանքը։

ԵՏՀ նիստերում Մոսկվան պարզապես կհրաժարվի նստել նույն սեղանի շուրջ տվյալ երկրի ներկայացուցիչների հետ կամ կհայտարարի, որ նրանց նշանակած պաշտոնյաներն իրավունք չունեն մասնակցելու քվեարկություններին։ Ռազմաքաղաքական հարթակում՝ ՀԱՊԿ-ում, հետևանքներն անմիջականորեն անդրադառնում են պաշտպանական համակարգի վրա։ Անվտանգային հովանոցը փաստացի դադարում է գործել, քանի որ ցանկացած ճգնաժամի դեպքում Ռուսաստանը կհայտարարի, որ չկա երկրի օրինական իշխանության դիմում, հետևաբար չկա նաև օգնություն ցուցաբերելու հիմք։ Դրան զուգահեռ կասեցվում է ռազմատեխնիկական համագործակցությունը, զենքի մատակարարումն ու հետախուզական տեղեկատվության փոխանակումը։

Տնտեսական ճակատում Ռուսաստանն ավանդաբար անցնում է տարաբնույթ ճնշումների գործիքակազմին։ Սա ներառում է էներգետիկ լծակների կիրառում, երբ գազի կամ նավթի սակագները կտրուկ բարձրացվում են, կամ մատակարարումները ժամանակավորապես դադարեցվում են տեխնիկական պատճառների պատրվակով։ Գործի են դրվում սանիտարական բլոկադայի մեխանիզմները, և Ռոսսելխոզնադզորի որոշումներով արգելվում է տվյալ երկրի գյուղմթերքի կամ խոշոր արտահանման ապրանքների մուտքը ռուսական շուկա։ Չափազանց զգայուն է դառնում նաև միգրացիոն լծակը. խստացվում են վարչական վերահսկողության կանոնները աշխատանքային միգրանտների նկատմամբ, և սահմանափակվում են դրամական տրանսֆերտների համակարգերը, ինչը ցավոտ հարված է հասցնում երկրի ներքին սոցիալական կայունությանը։

Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ գերտերությունների կողմից նման քայլերը միշտ հանգեցնում են ծայրահեղ սցենարների։ Երբ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չճանաչեցին Վենեսուելայի նախագահական ընտրությունները, նրանք պաշտոնապես ճանաչեցին ընդդիմության առաջնորդին, ինչը բերեց երկրի տնտեսական լիակատար շրջափակման և արտերկրում պետական ակտիվների սառեցման։ Իսկ 2004 թվականին Ուկրաինայում ընտրությունների արդյունքների արևմտյան չճանաչումը դարձավ Նարնջագույն հեղափոխության կատալիզատոր, որը հանգեցրեց արդյունքների չեղարկման և իշխանափոխության։ Ավելի կոշտ իրավիճակներում, երբ ընտրությունների չճանաչմանը հաջորդում է տվյալ երկրի կտրուկ շրջադարձը դեպի հակառակորդ աշխարհաքաղաքական բևեռ, գերտերություններն անցնում են ուժային սցենարների։ ԽՍՀՄ միջամտությունները Հունգարիայում և Չեխոսլովակիայում, կամ 2014-ից հետո Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները, որտեղ Մոսկվան իշխանությունը որակեց որպես պետական հեղաշրջման արդյունք, ակնառու վկայությունն են այն բանի, որ քաղաքական մերժմանը հաջորդում են տարածքային կորուստներն ու պատերազմը։

Ի վերջո, երբ որևէ գերտերություն չի ճանաչում իր դաշնակցի ընտրությունները, նա տվյալ պետությունը դադարում է դիտարկել որպես սուվերեն գործընկեր և այն վերածում է թշնամական տարածքի։ Փոքր կամ միջին պետության համար սա նշանակում է հայտնվել էկզիստենցիալ ճգնաժամի առջև, որտեղ պետականության պահպանումը պահանջելու է հսկայական զոհողություններ և անվտանգային բոլորովին նոր համակարգի հրատապ որոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև
Ամենադիտված