Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի ԱՄՆ-ը Իրանի դեմ hարձակումների նոր ալիք է սկսել. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն Շենգավիթ թաղամասում «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք Մակրոնն արձագանքել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի կրած պարտությանը ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Հնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Նեթանյահուն շաբաթ օրը կմեկնի ԱՄՆ


Զինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի

Քաղաքականություն

Քարոզարշավի ամբողջ ընթացքում, եւ բուն քվեարկության օրը իշխող ուժի կողմից բազմաթիվ խախտումներ արձանագրած՝ NEWS.am–ի լրագրող Նարեկ Խաչատրյանը ընտրության հենց հաջորդ օրը վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում է ստացել։

Զուգադիպություն է, սա թե ոչ՝ դժվար չէ կռահել ընդամենը մի քանի փաստ համադրելով։

Նարեկ Խաչատրյանը ակտիվ լուսաբանել է ՔՊ–ի քարոզարշավի ընթացքը, արձանագրել բազմաթիվ խախտումներ։ Վերջին նման բացահայտումը քվեարկության օրն էր Սոթքում, որտեղ նա նկարահանել էր ընտրատեղամասում հարյուրավոր զինծառայողների կուտակումը քվեարկության ավարտից րոպեներ առաջ, ինչպես նաեւ զինծառայողների հետ ընտրատեղամաս մտած ու նրանցից ոչ մի կերպ չհեռացող քաղաքացիական հագուստով անձանց, ովքեր չունեին որեւէ կարգավիճակ, որը նրանց թույլ կտար այդ պահին գտնվել ընտրատեղամասում։ Լրագրողի հարցադրումներին, թե ովքեր են այդ անձինք եւ ինչու զինծառայողների քվեարկության ժամանակ նրանք դուրս չեն հրավիրվում ընտրատեղամասի տարածքից, հանձնաժողովի նախագահը պնդում էր, թե նրանց չի ճանաչում, թեեւ համբուրելով բարեւել էր նրանցից մեկին, հետո էլ պատճառաբանել, թե միջանցքը ընտրատեղամասի տարածքը չէ, թեեւ միայն լրագրողի դիտարկումից հետո էին նրանք հեռացել քվեարկության սրահից, բայց շարունակում էին մնալ ընտրատեղամասի տարածքում՝ շարքով կանգնած զինվորների կողքին, որոնք դեռ նոր պետք է մտնեին քվեարկության։

Այս տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց, երբ լրագրողը Գեղարքունիքի մեկ այլ ընտրատեղամասից ուղիղ եթեր էր հեռարձակում ձայների հաշվարկի ընթացքը, NEWS.am–ը հեռախոսազանգ ստացավ Պաշտպանության նախարարությունից, թե իրենց սպա է զանգահարել Սոթքի ընտրատեղամասից ու բողոքել, իբր NEWS.am–ի լրագրողը «խոչընդոտում է հանձնաժողովի նախագահի աշխատանքը»։  Ինչպես են հանձնաժողովի նախագահին ուղղված լրագրողի հիմնավորված հարցադրումները «խոչընդոտել  նրա աշխատանքը», տարակուսելի են, ավելին՝ տարօրինակ է, որ հանձնաժողովի նախագահի խնդրով դիմում են ոչ թե ԿԸՀ–ին, կամ ոստիկանությանը, այլ Պաշտպանության նախարարությանը։

Ուշագրավ է, որ ՊՆ խոսնակը քվեարկության օրը մոտեցել է ՔՊ շտաբի մոտ աշխատող NEWS.am–ի մեկ այլ լրագրողի, հետարքրվել եւ իմացել, թե որ լրագրողն է եղել զինվորների քվեարկության մասին տեսանյութի հեղինակը։

Զուգադիպությո՞ւն է արդյոք. այս զանգից  հաշված ժամեր անց Նարեկ Խաչատրյանին զանգահարում են եւ հրավիրում Զինկոմիսարիատ։ Ներկայանալուց հետո լրագրողը առաջիկա 25–օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր է ստանում։

Նարեկ Խաչատրյանը առաջին լրագրողն է եղել, որը բացահայտել է այս քարոզարշավին օրենքի խախտմամբ ուսումնական հաստատությունների լայն ներգրավումը իշխող ուժի կողմից։  Արագածոտնի մարզում ՔՊ քարոզարշավի ժամանակ նա նկարահանել էր, թե ինչպես են մարզի մի քանի համայնքների դպրոցներ դադարեցրել դասերը եւ կազմակերպված ձեւով՝ ուսուցիչներով, աշխատակիցներով ու աշակերտներով գնացել իշխող ուժի նախընտրական հավաքին մասնակցելու։ Հենց Նարեկի տեսախցիկին նայելով այս ամենի մասին պատմող ուսուցիչների՝ մեծ աղմուկ բարձրացրած կադրերն էին, որ ստիպեցին իշխանությանը հայտարարել, թե չորս դպրոցների տնօրեններ ազատման դիմումներ են գրել։ Միայն այս որոշումը ցույց է տալիս, թե որքան ծանրակշիռ են եղել վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ լրագրողի ներկայացրած փաստերը։

Ըստ էության, հենց այս պահից էլ լրագրողը հայտնվել էր իշխանությունների տեսադաշտում։

Նարեկ Խաչատրյանը, որը պատշաճ կարգով անցել է իր ժամկետային զինվորական ծառայությունը, եւ միշտ պատրաստ է կատարել իր պարտքը հայրենիքի առջեւ, իհարկե, կմասնակցի վարժական հավաքին, ինչպես ծանուցվել է։

Ավելին՝ NEWS.am–ի մեկ այլ աշխատակից հենց հիմա էլ մասնակցում է վարժական հավաքին։

Մեր խմբագրություն այցելած ցանկացած մարդ տեսել է հիշատակի ու փառքի անկյունը՝ նվիրված 44–օրյա պատերազմին հերոսաբար կռված եւ Շուշիում զոհված մեր երիտասարդ օպերատորի՝ Վահե Կարապետյանի հիշատակին, որը նոր էր ավարտել ժամկետային ծառայությունը, երբ սկսվեց պատերազմը, սակայն հրաժարվեց օգտվել որպես լրատվականի աշխատող՝ ռազմաճակատ չմեկնելու հնարավորությունից, գնաց կատարելու իր պարտքը։

Մենք Վահեին հպարտությամբ պատերազմ ճանապարհեցինք, որովհետեւ մեր խմբագրությունում այդպես է՝ բանակը եւ զինվորը բարձրագույն արժեք են։

Բայց մարտունակ, բարձր բարոյահոգեբանական մթնոլորտով  բանակ ունենալու համար նույնիսկ հազար նման խմբագրությունը բավարար չէ։ Դա Պաշտպանության նախարարության խնդիրն է, որը պետք է բանակում ծառայությունը, այդ թվում վարժական հավաքին  մասնակցելը դարձնի հպարտության, այլ իրենց խախտումները բացահայտողներին պատժելու միջոց։  Խնդիրը ոչ թե կոնկրետ անձն է, այլ շատ ավելի մեծ է ու մտահոգիչ։ Ի՞նչ բանակ է այսօր կառուցում իշխանությունը՝ ծառայությունը օգտագործելով որպես մահակ։

Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի Իշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը Իրանի դեմ hարձակումների նոր ալիք է սկսել. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն Ընտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՇենգավիթ թաղամասում «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք Մակրոնն արձագանքել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի կրած պարտությանը ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Հնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Նեթանյահուն շաբաթ օրը կմեկնի ԱՄՆ Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՌԴ զnրքերը գիշերը hարձակվել են Ուկրաինայի մի շարք մարզերի վրա. կան զnhեր Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին հրկիզման համար դատապարտված տղամարդը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան (տեսանյութ) Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանԴեշամը նշել է Իսպանիայից կրած պարտության գլխավոր պատճառը Ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Նավթի գներն աճել են Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ ԱՄՆ-ն հրապարակել է Իրանին գիշերային հարվածների կադրերը (տեսանյութ) Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի՞ Հայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանԻրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվելԱՄՆ-ը կշարունակի hարձակումները, եթե Իրանը չվերադառնա բանակցությունների. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ին«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
Ամենադիտված