Որոշ ժամանակ գազ չի լինելու Երբ ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը լուծվի, մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի մնա. Հաջիև ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի Առնվազն մինչև 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներում Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զnhեր և վիրավnրներ. Ուկրաինայի ԱԻՊԾ Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Իրանի կամքը. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Եվրոպայում շոգի ալիքը, կարծես, ավարտվում է․ Լևոն Ազիզյան Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ


Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հասարակություն

Ամերիաբանկը և Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) ՎԶԵԲ-ի` Ռիգայում (Լատվիա) կայացած տարեկան ժողովի ժամանակ կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր։ Պայմանագրի նպատակն է ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար և խթանել կայուն զարգացումը կանաչ ֆինանսավորման միջոցով։

Ֆինանսավորման առնվազն 25%-ը կհատկացվի սահմանված չափանիշներին համապատասխանող կանաչ նախագծերին։ Մնացած միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը. առանձնահատուկ ուշադրության կենտրոնում կլինեն կանանց և երիտասարդ ձեռնարկատերերի կողմից ղեկավարվող բիզնեսները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում և գյուղական համայնքներում գործող ձեռնարկությունները։

Այս նոր պայմանագիրն արտացոլում է Ամերիաբանկի և FMO-ի ընդհանուր ձգտումը՝ աջակցելու ներառական տնտեսական աճին, բարձրացնելու տեղական բիզնեսների մրցունակությունը և նպաստելու անցմանը դեպի ավելի կայուն տնտեսություն։ 

Խոսելով պայմանագրի մասին՝ Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը նշեց. «Մենք ուրախ ենք ամրապնդել մեր երկարատև գործընկերությունը FMO-ի հետ այս գործիքի միջոցով, որն էլ ավելի կընդլայնի  ֆինանսավորման հասանելիությունը ամբողջ Հայաստանում գործող ՄՓՄՁ-ների համար՝ միաժամանակ ավելացնելով աջակցությունը կանաչ և ներառական նախագծերին։ Այս համագործակցությունը շարունակում է կարևոր դեր խաղալ Հայաստանում կայուն աճի խթանման և ձեռնարկատերերի համար ավելի լայն հնարավորությունների ստեղծման գործում, որը ռազմավարական նշանակություն ունի Ամերիաբանկի համար»։

FMO-ի գործադիր տնօրեն Մայքլ Յոնգենիլը նշեց. «Մեր ներդրումն Ամերիաբանկում արտացոլում է ձեռնարկատերերին սատարելու մեր հանձնառությունը՝ միաժամանակ խթանելով արդար անցումը դեպի ցածրածխածնային և կլիմայական փոփոխությունների նկատմամբ ավելի դիմացկուն տնտեսություն։ Կանաչ ներդրումներին զուգահեռ ընդլայնելով ՄՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը՝ մենք ձգտում ենք խթանել ներառական աճը և օգնել ապահովել, որ այս անցման օգուտից լիարժեք օգտվի ամբողջ հանրությունը»։

Ամերիաբանկի և FMO-ի գործընկերությունը զգալիորեն ընդլայնվել է 2009 թվականից ի վեր, երբ Ամերիաբանկն առաջին անգամ ֆինանսավորում ստացավ FMO-ից` հայկական ՓՄՁ-ներին և վերականգնվող էներգետիկայի նախաձեռնություններին աջակցելու համար։ Նախորդ 17 տարվա ընթացքում FMO-ն տրամադրել է շուրջ 400 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Այս միջոցները նպաստել են Հայաստանում բազմաթիվ բիզնես և վերականգնվող էներգիայի նախագծերի իրականացմանը՝ աջակցելով ձեռներեցությանը, նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը և ավելի կանաչ տնտեսության զարգացմանը։ 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

FMO

FMO-ն Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկն է: Որպես առաջատար իմփաքթ-ներդրող՝ FMO-ն աջակցում է զարգացող երկրներում և ձևավորվող շուկաներում մասնավոր հատվածի կայուն աճին` ֆինանսավորելով հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ: Համոզված լինելով, որ ուժեղ մասնավոր հատվածը նպաստում է տնտեսական և սոցիալական զարգացմանը` FMO-ն արդեն ավելի քան 50 տարի է, ինչ  ֆինանսավորում է ձեռներեցներին՝ տեղական տնտեսություններն ավելի ներառական, արդյունավետ, ճկուն և կայուն դարձնելու համար: FMO-ն իր գործունեության համար առանձնացնում է երեք հիմնական ոլորտ, որոնք մեծ ազդեցություն ունեն զարգացման տեսանկյունից` ագրոբիզնես, պարենային և ջրային տնտեսություն, էներգետիկա և ֆինանսական հաստատություններ: Ունենալով մոտ 13 միլիարդ եվրոյի ներդրումային պորտֆել ավելի քան 85 երկրում` FMO-ն հանդիսանում է աշխարհում մասնավոր հատվածի զարգացման խոշորագույն երկկողմ բանկերից մեկը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.fmo.nl. կայքը:    

 

Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանՈրոշ ժամանակ գազ չի լինելու Երբ ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը լուծվի, մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի մնա. Հաջիև Գիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի Առնվազն մինչև 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներում Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-իՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զnhեր և վիրավnրներ. Ուկրաինայի ԱԻՊԾ Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Իրանի կամքը. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Եվրոպայում շոգի ալիքը, կարծես, ավարտվում է․ Լևոն Ազիզյան Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Որոշեցինք պարզապես պահել հաշիվը. Քեյնի անկեղծ խոստովանությունը 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսով Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան Լույս չի լինելու Ֆանտաստիկ քամբեք Ատլանտայում. Արգենտինան 92-րդ րոպեին խլեց հաղթանակը Անգլիայից Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՊաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ, ձեռք է բերել սույն քրեականՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Ջեյհուն Բայրամովը կայցելի Մոսկվա Վալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորած «Կամավորների կոալիցիայի» զորքերը կդառնան Ռուսաստանի համար օրինական ռազմական թիրախ․ Զախարովա Իրանում գործողությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 100 միլիարդ դոլար. NBC Ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը Վրաստանում Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄՆ դրամահատարանը կսկսի արտադրել Թրամփի պատկերով նոր մետաղադրամ
Ամենադիտված