Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներ ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ոստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ


Հայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանն ունի գյուղատնտեսական արտադրության զարգացման համար անհրաժեշտ մի շարք կարևոր նախադրյալներ։ Երկիրը հայտնի է իր բարձրորակ մրգով, բանջարեղենով, գինեգործական արտադրանքով, մեղրով, պահածոներով և մի շարք այլ ապրանքներով։ Հայկական գյուղմթերքը հաճախ առանձնանում է բնական պայմաններում աճեցված լինելու, համային հատկանիշների և որակի շնորհիվ։ Ավելին՝ ժամանակակից աշխարհում օրգանական և էկոլոգիապես մաքուր արտադրանքի նկատմամբ պահանջարկը շարունակաբար աճում է, ինչը Հայաստանի համար կարող էր դառնալ կարևոր մրցակցային առավելություն։

Սակայն նման առավելությունը տնտեսական արդյունքի վերածելու համար անհրաժեշտ էր պետական համակարգված քաղաքականություն, ռազմավարական պլանավորում և ոլորտային կառավարման արդյունավետ մեխանիզմների առկայություն։ Սակայն անցած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը ոչ միայն լուծարեց գյուղատնտեսության նախարարությունը, այլև ամեն ինչ արեց համակարգը ծայրահեղ վիճակի հասցնելու համար: Վերջին օրերի իրադարձությունները, երբ ՌԴ արտահանման հետ կապված լուրջ սահմանափակումներ կան, առավել արդիական են դարձնում այս հարցը: Խոսքն, ընդ որում, ոչ միայն արտաքին քաղաքական խնդիրներին է վերաբերում, այսինքն, ժամանակին այլընտրանքային շուկաներ գտնելուն, այլև բուն գյուղատնտեսության զարգացման խնդիրներին:

Այս տարիների ընթացքում աշխարհում գյուղատնտեսությունը ենթարկվել է արմատական փոփոխությունների։ Ժամանակակից գյուղատնտեսությունը վաղուց այլևս միայն հող մշակելու կամ բերք հավաքելու գործընթաց չէ։ Այն հիմնված է թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կաթիլային ոռոգման համակարգերի, կլիմայական ռիսկերի կառավարման, սենսորային հսկողության, գենետիկ բարելավված սորտերի, ավտոմատացված արտադրության և բարձր ստանդարտների վրա։ Բազմաթիվ երկրներ գյուղատնտեսությունը վերածել են բարձր տեխնոլոգիական ոլորտի, որտեղ յուրաքանչյուր հեկտարի արդյունավետությունը հաշվարկվում է գիտական մեթոդներով։ Հայաստանը նույնպես կարող էր օգտվել այս միտումներից, սակայն ոլորտում տեխնոլոգիական վերափոխումների տեմպերը չեն համապատասխանում ժամանակի պահանջներին։ Խնդիրը միայն արտադրության ծավալները չեն։ Ավելի կարևոր է արտադրանքի որակը, սերտիֆիկացումը և միջազգային չափանիշներին համապատասխանությունը։ Ժամանակակից արտահանման շուկաներում մրցունակ լինելու համար բավարար չէ պարզապես արտադրել որակյալ մթերք։ Անհրաժեշտ է համապատասխանել սանիտարական, ֆիտոսանիտարական, փաթեթավորման, լոգիստիկայի և հետագծելիության խիստ չափանիշներին։ Եթե պետությունը համակարգված կերպով չաջակցի գյուղատնտեսական տնտեսություններին այս պահանջներին համապատասխանելու հարցում, ապա արտահանման հնարավորությունները սահմանափակվելու են, որքան էլ հիմա իշխանություններն իրենց «պատռեն», թե մի քանի կիլոգրամ ապրանք են ուղարկել ԵՄ։

Տարիներ շարունակ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի հիմնական սպառողը եղել է ռուսական շուկան։ Անկասկած, Ռուսաստանի շուկան Հայաստանի համար ունի մեծ նշանակություն՝ թե՛ ծավալների, թե՛ պատմական կապերի, թե՛ լոգիստիկ հասանելիության տեսանկյունից։ Սակայն տնտեսագիտության ամենապարզ կանոններից մեկն ասում է, որ կախվածությունը մեկ շուկայից միշտ պարունակում է բարձր ռիսկեր։ Երբ արտադրանքի գերակշիռ մասը կենտրոնացված է մեկ ուղղությամբ, ցանկացած քաղաքական, տնտեսական, տեխնիկական կամ վարչական սահմանափակում կարող է լուրջ հարված հասցնել ամբողջ ոլորտին։ Կրկնենք՝ այս օրերին կատարվողը հենց դրա վառ վկայությունն է:

Եթե նախորդ տարիներին հետևողական աշխատանք տարվեր Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Պարսից ծոցի երկրների, Ասիայի և այլ շուկաների ուղղությամբ, ապա այսօր Հայաստանի գյուղատնտեսությունը շատ ավելի պաշտպանված կլիներ արտաքին ցնցումներից։ Սակայն նման աշխատանքը պահանջում է պետական քաղաքականություն, առևտրային ներկայացուցչությունների ակտիվ գործունեություն, արտադրողների աջակցություն, միջազգային ցուցահանդեսների մասնակցություն և սերտիֆիկացման համակարգերի զարգացում։ Առանց այս ամենի գյուղոլորտը շարունակում է մնալ մեկ հիմնական շուկայի հույսին։

Արդյունքում, երբ արտաքին քաղաքական կամ տնտեսական գործընթացները սկսում են բացասաբար անդրադառնալ հիմնական արտահանման ուղղությունների վրա, առաջին հարվածը սովորաբար ստանում են հենց գյուղատնտեսական արտադրողները։ Ֆերմերները և հատկապես գյուղացիները չեն կարող շատ արագ փոխել իրենց արտադրության կառուցվածքը, նոր շուկաներ գտնել կամ կարճ ժամանակում վերափոխել տնտեսությունը։ Հետևաբար ցանկացած սխալ հաշվարկ առաջին հերթին արտացոլվում է գյուղական բնակչության կենսամակարդակի վրա։

Ապագայի տեսանկյունից առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև Թուրքիայի հետ սահմանների հնարավոր բացման հարցը։ Անկախ քաղաքական գնահատականներից՝ տնտեսական առումով անհրաժեշտ է սթափ գնահատել բոլոր ռիսկերը։ Թուրքիան ունի բազմամիլիոնանոց շուկա, զարգացած ագրարային համակարգ, խոշոր արտադրական կարողություններ և մասշտաբային տնտեսության առավելություններ։ Եթե հայկական գյուղատնտեսությունը չարդիականացվի, եթե չբարձրացվի արտադրողականությունը, եթե չներդրվեն նոր տեխնոլոգիաներ, եթե չձևավորվեն արդյունավետ կոոպերացիոն համակարգեր և մրցունակ արտադրական ցանցեր, ապա թուրքական համեմատաբար էժան գյուղմթերքի ներթափանցումը կարող է լուրջ մրցակցային ճնշում ստեղծել տեղական արտադրողների համար։

Սա նշանակում է, որ Հայաստանի գյուղատնտեսության ապագան կախված է ոչ միայն այսօրվա բերքից, այլև այն ռազմավարական որոշումներից, որոնք ընդունվում են այսօր։ Եթե շարունակվի ներկայիս միտումը՝ առանց համակարգային բարեփոխումների, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, որակի բարձրացման, գյուղացուն ուղղված իրական աջակցության և գնային հավասարակշռված քաղաքականության, ապա առաջիկա տարիներին ոլորտը կարող է կանգնել շատ ավելի լուրջ մարտահրավերների առաջ։

Իսկ եթե գյուղատնտեսությունը թուլանա, դրա հետևանքները կզգան ոչ միայն գյուղական բնակավայրերը, այլ ամբողջ տնտեսությունը, պարենային անվտանգությունը և երկրի սոցիալական կայունությունը։ Հետևաբար ժամանակն է գյուղատնտեսությունը կրկին դիտարկել որպես ազգային ռազմավարական առաջնահերթություն և այն դարձնել ոչ թե խնդիրների կուտակման, այլ տնտեսական զարգացման ու արտահանման նոր հնարավորությունների աղբյուր։ Բայց դա արդեն երևի թե հաջորդ իշխանությունների խնդիրը կլինի...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներԻրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան
Ամենադիտված