Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներ ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ոստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ


Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դիվերսիֆիկացիայի տրամաբանությունը հատկապես հիմա դարձել է համաշխարհային քաղաքականության հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Այն դրսևորվում է տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տեխնոլոգիաների, անվտանգության, ֆինանսների և նույնիսկ գաղափարական ազդեցության ոլորտներում։ Եթե նախկինում պետությունները ձգտում էին առավելագույն արդյունավետության՝ հաճախ անտեսելով կախվածության ռիսկերը, ապա այժմ առաջնային է դառնում ոչ թե ամենաէժան կամ ամենահարմար գործընկեր ունենալը, այլ այնպիսի համակարգ կառուցելը, որտեղ որևէ ճգնաժամ, պատերազմ, պատժամիջոց կամ քաղաքական հակասություն չի կարող կաթվածահար անել երկրի կենսական շահերը։

Այս փոփոխության ամենավառ օրինակներից մեկը Միացյալ Նահանգների քաղաքականությունն է Չինաստանի նկատմամբ։ Տասնամյակներ շարունակ ամերիկյան տնտեսությունը մեծապես օգտվում էր չինական արտադրական հսկայական ներուժից։ Ամերիկյան ընկերությունները արտադրությունը տեղափոխում էին Չինաստան, որտեղ աշխատուժն ավելի էժան էր, արտադրական ծավալները՝ ավելի մեծ, իսկ ծախսերն՝ ավելի ցածր։ Այդ գործընթացը նպաստեց համաշխարհային տնտեսության աճին, սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը չափազանց մեծ կախվածություն է ձևավորել չինական արտադրությունից։ Կորոնավիրուսի համավարակը, մատակարարման շղթաների խափանումները, տեխնոլոգիական մրցակցությունը և Վաշինգտոն-Պեկին ռազմավարական հակասությունների խորացումը ստիպեցին ամերիկյան քաղաքական և տնտեսական շրջանակներին վերանայել իրավիճակը։ Այսօր ԱՄՆ-ը փորձում է նվազեցնել կախվածությունը չինական արտադրական հզորություններից և կարևորագույն հումքային ռեսուրսներից՝ հատկապես հազվագյուտ մետաղներից, որոնք կենսական նշանակություն ունեն բարձր տեխնոլոգիաների, էլեկտրամոբիլների, արհեստական բանականության համակարգերի, ռազմական արդյունաբերության և կիսահաղորդիչների արտադրության համար։

Նույն տրամաբանությունն աստիճանաբար ձևավորվում է նաև Եվրոպայում։ Երկար տարիներ Եվրոպական միությունը կառուցել էր անվտանգային համակարգ, որի հիմքում գտնվում էր ամերիկյան ռազմական ներկայությունն ու ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-ի դերակատարությունը։ Սակայն վերջին տարիներին եվրոպական քաղաքական շրջանակներում ավելի ու ավելի հաճախ են քննարկվում ռազմավարական ինքնավարության, պաշտպանական ինքնաբավության և անվտանգության ոլորտում սեփական հնարավորությունների ընդլայնման հարցերը։ Եվրոպացիները հասկանում են, որ նույնիսկ ամենամոտ դաշնակցի հետ հարաբերություններում անհրաժեշտ է ունենալ սեփական կարողությունները։

Միաժամանակ, Եվրոպան տնտեսական ոլորտում ևս բախվում է նոր մարտահրավերների։ Համաշխարհային առևտրային մրցակցության սրման, մաքսատուրքերի, արդյունաբերական սուբսիդիաների և պրոտեկցիոնիստական քաղաքականության պայմաններում եվրոպական պետությունները սկսել են ավելի ակտիվորեն ուսումնասիրել նոր շուկաների և նոր գործընկերությունների հնարավորությունները։ Եթե նախկինում ԱՄՆ-ը և Եվրոպան գրեթե անվիճելի տնտեսական գործընկերներ էին, ապա ներկայում եվրոպական պետությունները ձգտում են ընդլայնել հարաբերությունները Հնդկաստանի, Հարավարևել յան Ասիայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի հետ։

Սակայն Եվրոպայի համար ամենաբարդ հարցերից մեկը շարունակում է մնալ նույն Չինաստանի հետ հարաբերությունների խնդիրը։ Մի կողմից՝ Չինաստանը եվրոպական տնտեսության համար հսկայական շուկա է և կարևոր առևտրային գործընկեր, մյուս կողմից էլ՝ Եվրոպայում աճում են մտահոգությունները չինական արտադրությունից, տեխնոլոգիաներից և ներդրումներից չափազանց մեծ կախվածության վերաբերյալ։

Հենց այդ պատճառով ԵՄ-ն փորձ է կատարում իրականացնել միաժամանակ երկու, առաջին հայացքից հակասական, բայց իրականում փոխլրացնող քաղաքականություն։

Բրյուսելը ձգտում է խորացնել համագործակցությունը Չինաստանի հետ և պահպանել տնտեսական կապերը, բայց մյուս կողմից նվազեցնել կախվածությունը և զարգացնել այլ ուղղություններ։ Այդ համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել Հնդկաստանը, որը եվրոպացիների համար դիտարկվում է որպես ոչ միայն շուկա, այլ նաև ռազմավարական գործընկեր, արտադրական կենտրոն և ապագա տնտեսական հենարան։

Էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունն առավել ակնհայտ դարձավ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։ Տասնամյակներ շարունակ Եվրոպայի մի շարք խոշոր տնտեսություններ զգալի չափով հիմնվում էին ռուսական գազի և էներգակիրների վրա։ Այդ մոդելը տնտեսական տեսանկյունից շահավետ էր, սակայն պատերազմը ցույց տվեց, որ քաղաքական և աշխարհաքաղաքական ռիսկերը կարող են մի ակնթարթում վերափոխել իրավիճակը։ Արդյունքում ԵՄ-ն սկսեց արագորեն փնտրել այլընտրանքային մատակարարներ՝ ընդլայնելով համագործակցությունը Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Կատարի, Ալժիրի և այլ երկրների հետ։ Սակայն եվրոպացիները հասկանում են, որ դիվերսիֆիկացիայի ամենակայուն ձևը ոչ միայն նոր արտաքին գործընկերներ գտնելն է, այլև սեփական ներքին ներուժի զարգացումը։ Այդ պատճառով Եվրոպայում կրկին ակտիվացել են միջուկային էներգետիկայի վերաբերյալ քննարկումները։

Դիվերսիֆիկացիայի այս համաշխարհային միտումը չի սահմանափակվում միայն գերտերություններով։ Միջին հզորության պետություններն էլ են ձգտում նվազեցնել իրենց կախվածությունները և ընդլայնել արտաքին քաղաքական ու տնտեսական հնարավորությունները։

Սակայն այստեղ կարևոր է հասկանալ դիվերսիֆիկացիայի իրական էությունը։ Դիվերսիֆիկացիան չի նշանակում հրաժարվել գլխավոր գործընկերոջից։ Այն չի նշանակում փոխարինել մեկ կախվածությունը մեկ այլ կախվածությամբ։ Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում։ Իհարկե, հատկապես փոքր և միջին երկրները հաճախ առավել մեծ կարիք ունեն դիվերսիֆիկացիայի, որովհետև ավելի խոցելի են արտաքին ցնցումների նկատմամբ։ Սակայն նրանց համար հատկապես կարևոր է չշփոթել դիվերսիֆիկացիան հիմնական շահերի ու հիմնական գործընկերների անտեսման հետ։ Փոքր պետությունների հաջողությունը հաճախ կախված է այն բանից, թե որքան արդյունավետ են նրանք կարողանում համատեղել նոր ուղղությունների զարգացումն ու ավանդական կապերի պահպանումը։ Հայաստանի պարագայում ևս վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է արտաքին քաղաքականության, տնտեսական հարաբերությունների և անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։

Սա բնական և տրամաբանական գործընթաց է, քանի որ ցանկացած պետություն շահագրգռված է հնարավորինս լայն գործընկերային ցանց ունենալու մեջ։ Հայաստանը ձգտում է զարգացնել հարաբերությունները Եվրոպական միության, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի երկրների և այլ գործընկերների հետ։ Միաժամանակ փորձ է արվում ընդլայնել տնտեսական համագործակցության աշխարհագրությունը, ներգրավել նոր ներդրումներ և բացել նոր շուկաներ։

Սակայն այստեղ նույնպես անհրաժեշտ է առաջնորդվել ռազմավարական իրատեսությամբ։ Հայաստանի տնտեսությունը տարիների ընթացքում ձևավորել է խոր կապեր Ռուսաստանի հետ։ Ռուսական շուկան շարունակում է մնալ հայկական արտահանման կարևորագույն ուղղություններից մեկը։ Հայկական ընկերությունները իրենց գործունեությունը հիմնականում կապում են ռուսական շուկայի հետ, իսկ տնտեսական բազմաթիվ գործընթացներ փոխկապակցված են երկու երկրների միջև ձևավորված կապերի հետ։ Հետևաբար, որքան էլ Հայաստանը զարգացնի նոր ուղղություններ և ընդլայնի գործընկերային շրջանակը, դժվար է պատկերացնել, որ մոտ ապագայում որևէ այլ ուղղություն լիովին փոխարինի ռուսական շուկայի դերին։

Սա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է դիվերսիֆիկացնի իր հարաբերությունները։ Ընդհակառակը, դիվերսիֆիկացիան փոքր պետությունների համար հաճախ կենսական անհրաժեշտություն է։ Սակայն արդյունավետ դիվերսիֆիկացիան պահանջում է ոչ թե հին կապերի կտրուկ խզում, այլ նոր կապերի աստիճանական կառուցում։

Այն պահանջում է միաժամանակ աշխատել տարբեր կենտրոնների հետ, զարգացնել բազմավեկտոր տնտեսական հարաբերություններ, ներգրավել տարբեր աղբյուրներից ներդրումներ, ստեղծել նոր արտահանման հնարավորություններ և միաժամանակ պահպանել արդեն գ

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներԻրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ Մխիթարյան
Ամենադիտված