Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով Հարցազրույց Solaron-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Վահե Շարաֆյանի հետ Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա Կոստանյան Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու


«Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս քարոզարշավը այնպիսին էր, ինչպիսին մեր հասարակությունն է։ Հատկապես գործող իշխանությունները քարոզարշավը վարեցին իրենց ընտրազանգվածի քիմքին բնորոշ, այսինքն՝ ցածրակարգ, անմակարդակ, հայհոյախառն, զրպարտչական, մանիպուլ յատիվ, բացահայտ կեղծիքներով և, իհարկե, նաև ռեպրեսիաների դիմելով։ Այսպիսի քարոզարշավ տարավ իշխանությունը, ի տարբերություն ընդդիմադիրների, որոնք, վատ թե լավ, ունեին սեփական ծրագրեր, վատ թե լավ, համապատասխան մասնագետների միջոցով փորձեցին հանրությանը ծանոթացել իրենց թե՛ ներքին, թե՛ արտաքին, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ կրթական ծրագրերին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ զրույցի ընթացքում փորձում ենք ամփոփել նախընտրական քարոզարշավի անցնող շաբաթները։ Նա քարոզարշավը բաժանում է երկու մասի՝ իշխանական թիմի և նրան սպասարկող որոշ ուժերի, որոնք բացահայտ խուլիգանական քարոզարշավ տարան, և ընդդիմադիրների, որոնք փորձեցին հակադարձել նաև իշխանությունների խուլիգանություններին։ «Ցավով պետք է արձանագրենք, որ նրանք ստիպված եղան արձագանքել գրեթե նույն ձևով, որովհետև դա էլ է անհրաժեշտություն, դա պարտադրված է նրանց։ Շատ դեպքերում մեր հանրության մի ստվար զանգված, երբ չես արձագանքում քեզ ուղղված խուլիգանական բառամթերքին, հայհոյանքներին, զրպարտությանը, մտածում է՝ թույլ ես, վախկոտ ես, չունես պատասխան։ Դրա համար շատ դեպքերում ընդդիմադիրների՝ Նիկոլին ուղղված արձագանքը համարում եմ անհրաժեշտ, որովհետև երբ նրա բառամթերքին ընդդիմադիրները չեն արձագանքում, նիկոլականները սկսում են հրճվել, թե՝ տեսեք՝ ինչ հզոր է մեր վարչապետը։ Բայց հզորն այն մարդն է, որը կարող է արձագանքել Ադրբեջանից հնչող վիրավորանքներին, ոչ թե երկրի ներսում «նստացնելու, կզացնելու» մասին է խոսում կամ կանանց է քաշքշում։ Ընդդիմադիրները շատ մանրակրկիտ, համապատասխան մասնագետների միջոցով փորձեցին հանրությանը հասցնել իրենց տեսլականը տարբեր ոլորտների վերաբերյալ՝ սոցիալական, կրթական, արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, Հայաստանի կառավարման համակարգ և այլն»,-նկատում է մեր զրուցակիցը։

Խաղաղության թեզը փորձագետները համարում էին Նիկոլ Փաշինյանի հիմնական խաղաթուղթն այս ընտրություններում։

Ընդդիմադիրներն այդ մենաշնորհը կարողացա՞ն վերցնել Փաշինյանի ձեռքից։ «Այդ միֆը կոտրելը Հայաստանի պարագայում սարսափելի դժվար է։ Մեր հասարակությունը բաժանված է «սևերի» և «սպիտակների»։ Նիկոլը հասավ նրան, որ կարողացավ հանրությանը պառակտել, ատելություն սերմանել հանրության տարբեր շերտերի նկատմամբ, ուստի շատ թերահավատ եմ, որ ընդդիմությանը հաջողվեց ամբողջովին կոտրել խաղաղության այդ միֆը։ Այն, որ նրանց հաջողվեց ինչ-որ բան բացատրել հանրությանը, փաստ է, բայց, ցավոք, բոլորիս շրջապատում կան մարդիկ, որոնք կարծում են, որ Նիկոլը, իրոք, խաղաղություն է բերել այն պարագայում, երբ շատ պարզ բացատրում ես, որ Նիկոլը խաղաղություն չի բերել, «հայադրբեջանական շփման գծում» (պաշտոնապես սահման չունենք) առկա խաղաղությունը ձեռնտու է միայն թուրք- ադրբեջանական տանդեմին, որպեսզի խաղաղություն պահպանելով՝ Նիկոլին թույլ տան վերարտադրվել և շարունակել կատարել Անկարայից և Բաքվից Երևանին իջնող հրահանգները։ Ընդդիմությունը փորձեց նաև Նիկոլի բառապաշարով մարդկանց բացատրել, որ Նիկոլը ստում է։ Ինչից խոսում ես, նա ասում է՝ ծննդյան վկայականը չկա, կադաստրի վկայականը չկա։ Համաշխարհային պատմության և դիվանագիտության մեջ մարդկությունը դեռ խաղաղության հաստատման պահով այլ բան չի հնարել, քան խաղաղության պայմանագիր ստորագրելը։ Ո՞ւր է հայադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Միջազգային հարաբերություններում և դիվանագիտության մեջ խաղաղությունը հայտարարություններով չի լինում։ Դա համապատասխան փաստաթղթավորում է պահանջում։ Չունենք «Խաղաղության պայմանագրի» ծննդյան վկայականը, կադաստրի վկայականը, որպեսզի ասենք՝ «Խաղաղության պայմանագիրն» արդեն կա, սա էլ կադաստրի վկայականը, որ հայ-ադրբեջանական սահման կա։ Էլ ի՞նչ նոր հրահանգներ են իջնելու Բաքվից ու Անկարայից, Աստված մի արասցե, Նիկոլի վերարտադրության դեպքում, բացի Սահմանադրությունը փոխելը և երեք հարյուր հազարից ավելի ադրբեջանցիների Հայաստան բերելը։ Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե ադրբեջանցիների «վերադարձի» մասով մեր ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան։ Իսկ որևէ մեկը տեսե՞լ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություն։ Բանակցություն չեմ տեսել, տեսել եմ երկու երկրի ներկայացուցիչների միջև հանդիպում, որի արդյունքում պաշտոնական Երևանը թուրքի պահանջներն է կատարում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո առանց սահմանազատման և սահմանագծման ահռելի տարածքներ է նվիրել Ադրբեջանին։ 2022 թվականին ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը կորցրեց բազմաթիվ տարածքներ։ Նիկոլը որևէ ձևաչափով չօգտագործեց Հայաստանի Հանրապետության հնարավորություններն այդ տարածքները ազատագրելու համար։ 2023 թվականին եղավ Արցախի հայաթափում՝ Նիկոլի ակտիվ մասնակցությամբ։ Այս ամենից հետո այս մարդը, որը երեք պատերազմ է բերել Հայաստանի գլխին իր կառավարման տարիներին, երեքն էլ տանուլ ենք տվել, խոսում է խաղաղությունից և փորձում է նաև հանրությանը համոզել, որ գոյություն ունեն հայ-ադրբեջանական բանակցություններ։ Տեսե՞լ եք, որ դրանց արդյունքում ինչ-որ հայանպաստ քայլ ձեռնարկվի։ Հիմա կասեն՝ գերիներ են Հայաստան վերադարձել։ Նշեմ՝ նրանց ազատման հարցում Նիկոլի գործոնը զրո է։ Մինչև հիմա գերիներն ազատվել են Եվրամիության, Վրաստանի, Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ։ 2024 և 2025 թթ. ազատված գերիների պահն ուղղակի խայտառակություն է Հայաստանի Հանրապետության համար, միջազգային պրակտիկայում չընդունված բանաձևով են մեր գերիներն ազատ արձակվել։ Տեղի է ունեցել հանցագործ, ահաբեկիչ, մարդասպանների փոխանակում գերիների հետ»,-հավելում է քաղաքագետը։

Զրույցի ավարտին խոսում ենք ընտրողների մասնակցության կարևորության մասին։ «Մի թեզ կա, որը Նիկոլին ծածուկ երկրպագող լատենտ մասսան շատ պրոֆեսիոնալ կերպով առաջ է տանում։ Այն է՝ չենք ուզում ո՛չ «նախկիններին», ո՛չ ներկաներին։ Փորձում են ներկայանալ որպես ընդդիմություն։ Նախ՝ այս ընտրարշավին մասնակցում են քաղաքական ուժեր, որոնք նախկինների հետ առնչություն չունեն։ Ասենք՝ Սամվել Կարապետյանին շատ դժվար է «նախկին» անվանել, որովհետև իր շրջապատում կամ քաղաքական թիմում որքան էլ «նախկիններ» լինեն, նա անձամբ երբեք կոռուպցիայի մեջ ներքաշված չի եղել, որքան էլ փորձում են այս կամ այն պիտակն իրեն կպցնել։ «Ո՛չ նախկիններ, ո՛չ ներկաներ» ասող մասսան իրականում խաղում է ներկաների դաշտում։ Նրանք գլոբալ առումով ինձ համար բացահայտ նիկոլական են։ «Բոլորին դեմ եմ» քարոզչության արդյունքում Նիկոլը պահում է իր իշխանությունը, իսկ ընդդիմությունը իշխանության չի հասնում։ Դա կեղծ կատեգորիա է, որն առաջ է տանում հանրության մի փոքրիկ շերտ։ Պարտադիր մասնակցելու եմ այս ընտրություններին և իմ ձայնն եմ տալու ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկին։ Ինձ համար իմ հայրենիքի, երկրի շահերը բարձր են անձնական շահերից և տեսակետներից։ Պարտադիր նշեմ՝ ո՛չ շատ գոհ եմ Սամվել Կարապետյանից, ո՛չ Ռոբերտ Քոչարյանից, ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանից, բայց պետական շահը, մտածելակերպը պետք է գերակշիռ լինի հանրության զգալի մասի մեջ, որպեսզի կարողանանք փրկել մեր երկիրը, որովհետև համոզված եմ՝ Նիկոլի վերարտադրման պարագայում Հայաստանին շատ կարճ ժամանակ է մնալու գոյատևելու, որովհետև ադրբեջանա-թուրքական տանդեմի համար Հայաստանը խոչընդոտ է, սեպ է թուրքական աշխարհի միավորման համար, և նրանք ամեն ինչ անելու են այդ սեպը վերացնելու համար։ «Արևմտյան Ադրբեջանի վերաբնակեցման հայեցակարգում» հստակ նշված է, թե ինչպես են ադրբեջանցիները որոշել բնակվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մյուս կողմից՝ կդիմեն դոլարային էքսպանսիայի միջոցին։ Օրինակ՝ 100 հազար դոլար արժեցող տունը կգնեն 150 հազար դոլարով, անելանելի պայմաններ կստեղծեն, որ հայերն այստեղ չապրեն։ Իսկ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ քարոզն ուտելն է։ Այս մարդու դեպքում ուտելը ֆետիշացվում է, դա հենց այնպես չի արվում»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով Հարցազրույց Solaron-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Վահե Շարաֆյանի հետ Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՈւկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներԻրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ամենադիտված