Իրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին Սկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով


Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական արշավը արագորեն մոտեցավ եզրագծին: Ընտրապայքարի մեջ մտած հիմնական ուժերն էլ «ամփոփիչ հավաքներ» են անում: Հաշվի առնելով, որ մեր հաջորդ համարը համընկնում է «լռության օրվա» հետ՝ փորձենք ամփոփել ու մասնավորաբար կենտրոնանալ հիմնական երեք ընդդիմադիր ուժերի շեշտադրումների ու արձանագրված ուշագրավ պահերի, քաղտեխնոլոգիական նրբերանգների վրա:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, կարծում ենք, առանձնանում է նախ և առաջ քաղաքական դիրքորոշումների ու գնահատականների հստակությամբ, գործող փաշինյանական իշխանության նկատմամբ ամենից արմատական դիրքավորմամբ, բավականին ճաշակով և գրագետ քարոզարշավով: Հստակ են քաղաքական մոտեցումները, հստակ են հանրությանը հղվող «մեսիջները», հստակ է անցած 8 տարիներին երկրին ու ժողովրդին բերած աղետների հիմնական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու (պատժելու) մոտեցումը կամ խոստումը: Ամփոփիչ կամ երևանյան մեծ հանրահավաքում նախագահ Քոչարյանի ելույթը նույնպես շատ կոնկրետ էր, թիրախային, խիստ: Հիմնական ասելիքը ևս բավականին պարզեցված էր. «Չկա Փաշինյանը պաշտոնում, չկան պրոբլեմներ, չկա Փաշինյանը պաշտոնում, չկա պատերազմ...»: Հաջորդը, ինչը բնութագրական է «Հայաստան» դաշինքի պարագայում, նախընտրական խոստումների իրատեսությունն է. առանց պոպուլիզմի, առանց «երկնքից աստղեր իջեցնելու», Արցախի խնդրի հետ կապված ևս՝ հնարավորինս անկեղծ խոսակցություն հանրության հետ՝ հիմնված առկա դաժան իրողությունների և դրանք սթափ գնահատելու հետ: Նույնը կարելի է ասել, ընդհանրապես, արտաքին քաղաքականության ուղղությունների, անվտանգային հարցերի, պետական ինստիտուտների «խելքը գլուխը բերելու» պատկերացումների առումով: Հստակ էին հիմնական մեսիջները, ինչպես նաև թիրախային խմբերը: Հետաքրքիր էին նաև այն տեսանյութերը, որոնք ներկայացնում էին պետական գործիչ Ռոբերտ Քոչարյանին տան միջավայրում, զավակների, թոռների հետ շփումները, «առանց փողկապի», ինչպես ասվում է:

«Ուժեղ Հայաստանի» վարած քարոզարշավը ինքնին առանձնահատուկ պետք է գնահատել, ու այդ հարցում արդեն «մեծ է» գործող իշխանության ռեպրեսիվ դերը: Բանն այն է, որ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանն իշխանության կամայականության հետևանքով զրկված է ազատ տեղաշարժի իրավունքից, սահմանափակված է հանրապետության բնակավայրեր այցելելու և ընտրողների հետ հանդիպելու նրա օրինական իրավունքը: Այս ընտրարշավը երևի կգրանցվի քաղաքագիտության դասագրքերում նաև այդ տեսանկյունից. հիմնական հավակնորդ համարվող ընդդիմադիր ուժը նախընտրական արշավ է իրականացնում՝ ունենալով կալանքային սահմանափակման մեջ գտնվող առաջնորդ: Բայց «կարիքը ամենալավ ուսուցիչն է»: Եվ ստեղծված իրավիճակում «Ուժեղ Հայաստանը» գտավ բավականին հնարամիտ լուծումներ՝ օգտվելով ինչպես ժամանակակից տեխնիկական միջոցներից, այնպես էլ՝ «հին» տեխնոլոգիաներից: Եվ, եթե հնարավոր չէր, որ Սամվել Կարապետյանը մեկնի որևէ վայր, փոխարենը կազմակերպվեց հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների, ընտրողների խմբերի այցելությունը տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանին:

Մյուս հատկանշական առանձնահատկությունը, կարծում ենք, այն է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրարշավը անցկացրեց գործող իշխանության կողմից ռեպրեսիվ առավելագույն թիրախավորման պայմաններում: Բնութագրական է. գրեթե ամենօրյա ռեժիմով փաշինյանական իրավապահ մարմինները ինչ-որ «ընտրակաշառքային» գաղտնալսում էին հրապարակում և հերթական «գործհարուցոցի» ձեռնարկում:

Ի լրումն, փաշինյանական իշխանությունը թիրախավորեց «Ուժեղ Հայաստանի» ցուցակի «առաջին դեմքերին». բացի այն, որ Սամվել Կարապետյանն է շինծու գործով «տնային կալանքի տակ», վարույթ կա նաև Նարեկ Կարապետյանի դեմ, ընտրարշավի գրեթե մեկնարկին կալանավորվեց Արթուր Ավանեսյանը (Կանդազ), իսկ ընտրարշավի վերջին մոտ՝ նաև Ալիկ Ալեքսանյանը:

Անկախ այդ ամեն ինչից, «Ուժեղ Հայաստանը» բավականին ակտիվ քարոզարշավ իրականացրեց, կարծում ենք՝ նաև արդյունավետ: Ներկայացվում էին կոնկրետ, «գետնի վրա» լուծումներ՝ կապված տնտեսության, սոցիալական խնդիրների հետ: Բնականաբար, հատուկ շեշտադրում էր արվում երբեմնի արդյունաբերական հնարավորությունները վերականգնելուն կամ արդիականացնելուն:

Բայց զուտ քաղաքական առումով էլ «Ուժեղ Հայաստանը» հստակ մոտեցումներ հնչեցրեց, օրինակ՝ ինչպես արտաքին քաղաքականության մեջ արկածախնդրական դրսևորումներից հրաժարվելը, այնպես էլ՝ «հակասաֆարովյան օրենքը», այն է՝ ադրբեջանական թուրքերի վերաբնակեցումը կանխելու մոտեցումը:

«Բարգավաճ Հայաստանը» նույնպես աչքի ընկավ հետաքրքիր մոտեցումներով: Ցավոք, այս դեպքում էլ ռեպրեսիվ հարձակումներից խուսափել չհաջողվեց, և ԲՀԿ-ին միացած «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ընտրարշավի կեսից (մայիսի 23-ին) կալանավորվեց՝ ակնհայտ անհեթեթ մեղադրանքներով:

Այնուհանդերձ, ԲՀԿ-ն ակտիվորեն շարունակեց ընտրարշավը, ըստ որում, Գագիկ Ծառուկյանի հանդիպումները առանձնացան ընդհանուր դրական մթնոլորտով (աղուհաց, ժողովրդական երաժշտություն, երիտասարդ կամ պատանի մարզիկների, առհասարակ, բոլոր ցանկացողների հետ «սելֆիներ») և այլն: Մի խոսքով՝ աուրան իսկապես առանձնահատուկ էր: Ինչ վերաբերում է ասելիքին, ապա ԲՀԿ մոտեցումը առանձնացավ նրանով, որ նախընտրական ծրագիրը կազմվեց «ներքևից». նախ եղավ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, ապա դրա հիման վրա արդեն ձևավորվեց ծրագիրը՝ ներառելով բոլոր միանալ ցանկացողներին:

Հիմնական շեշտադրումները տպավորվեցին. 1) երաշխավորված խաղաղություն, 2) մեգանախագծեր՝ ներդրումային միջավայրի բարելավման ու տնտեսական աշխուժացման նպատակով, 3) հարկային մամլիչի մեղմում փոքր և միջին բիզնեսի համար. տարեկան մինչև 60 մլն դրամ շրջանառություն ունեցողներից՝ 0 տոկոս հարկ, 60-180 մլն դրամի դեպքում՝ 1 տոկոս հարկ շրջանառությունից և 180 մլն-ից ավելի դեպքում միայն ԱԱՀ, 4) սոցիալական առումով՝ անվճար բուժօգնություն, անվճար բարձրագույն կրթության ապահովում (Վրաստանի օրինակով) թոշակի համակարգված աճ՝ սպառողական զամբյուղին հասցնելով:

Եթե ի մի բերենք, ապա հարկ է նշել, որ ընդդիմադիր հիմնական երեք ուժերն էլ ընտրարշավում առանձնացան ասելիքով: Այսինքն՝ նախ ունեին ասելիք և այն կարողացան ներկայացնել: Երկրորդ՝ կա առարկայական բովանդակություն, կան կոնկրետ մոտեցումներ ու լուծումների տարբերակներ, որոնց հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, քննարկել դրանք: Բայց կարևորը, որ կան գաղափարներ: Ու ամենակարևորը՝ կա ազգային միջուկ:

Իսկ ի՞նչ ասաց իշխանությունը, ի՞նչ է խոստանում Փաշինյանը: Իսկ Փաշինյանը խոստանում է սպանել, կալանավորել, բռնել տալ, բոմժացնել, սպառնում է պատերազմով, սպառնում է քանդել Եկեղեցին, մարդկանց վրա գոռում է, թե ինչո՞ւ չեն զոհվել: Ոչ մի ասելիք, ոչ մի քաղաքականություն, միայն աղմուկ, կերուխում, սպառնալիքներ, վիրավորանք ու... վերջ: Մնում է հասկանալ՝ ինչ է ընտրելու հայ հասարակության մեծամասնությունը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածումՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Թրամփը հայտարարել է, որ այսօր Իսրայելի հարձակումը Բեյրութի վրա չպետք է տեղի ունենարՏասնյակ հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 15-ինՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինի՝ հարյուրավոր հասցեներումԻ՞նչ եղանակ է սպասվում հունիսի երկրորդ կեսինԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄահացել է դերասանուհի Ագնես Շահնազարյանի եղբայրըՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԻսպանիայում ընթացքի ժամանակ շրջվել է զբոսաշրջային ատրակցիոն-գնացքը․ 17 մարդ վնասվածքներ է ստացելԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանԿատարվել են եկեղեցականների նոր նշանակումներՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանՏավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՍկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ջրհեղեղից պաշտպանվելու համար հատուկ համակարգ են ստեղծումՄարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել էՌուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԱյսօր ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատի մարզում 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան
Ամենադիտված