Սկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ


Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես փոքր և միջին պետությունների համար արտաքին քաղաքականությունը գոյաբանական նշանակություն ունեցող ուղղություն է, և որոշակիորեն դրա արդյունավետությունից է կախված պետության անվտանգությունը, տնտեսական զարգացումը, քաղաքական կայունությունը և նույնիսկ պետականության երկարաժամկետ կենսունակությունը։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ աշխարհաքաղաքական բարդ միջավայրում գտնվող երկրները կարողացել են հաջողել, երբ կարողացել են վարել ճկուն, հավասարակշռված և հաշվենկատ քաղաքականություն՝ միաժամանակ աշխատելով տարբեր ուժային բևեռների հետ և խուսափելով դրանց միջև հակադրության առաջնագիծ դառնալուց։

Հայաստանը գտնվում է հենց այդպիսի միջավայրում։ Գաղտնիք չէ, որ Հարավային Կովկասը աշխարհի այն տարածաշրջաններից է, որտեղ հատվում են բազմաթիվ ռազմավարական շահեր։ Այստեղ առկա են Ռուսաստանի, Եվրոպական միության, Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև աճող դերակատարություն ունեցող Չինաստանի հետաքրքրությունները։ Նման պայմաններում ցանկացած պետության համար առաջնային խնդիր է դառնում ոչ թե այս կամ այն ուժի շահերի սպասարկումը, այլ սեփական ազգային շահերի պաշտպանությունը՝ այնպես, որ արտաքին դերակատարների միջև մրցակցությունը չվերածվի սեփական պետության համար ճակատագրական սպառնալիքի։ Միջազգային հարաբերությունների պատմությունը բազմաթիվ օրինակներ է տալիս, թե ինչպիսի հետևանքների կարող է հանգեցնել մեծ տերությունների հակադրության կիզակետում հայտնվելը։

Այս առումով հատկապես ուսանելի է Ուկրաինայի օրինակը։ Անկախ այն հանգամանքից, թե տարբեր կողմերը ինչպիսի մեկնաբանություններ են տալիս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, ակնհայտ է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև խորացող հակադրության պայմաններում հենց Ուկրաինան է դարձել հիմնական մարտադաշտը։ Արդյունքում երկիրը կրել է ահռելի մարդկային, տնտեսական և ենթակառուցվածքային կորուստներ, իսկ հետպատերազմյան վերականգնման համար, ըստ բազմաթիվ գնահատականների, կպահանջվի տասնամյակներ և հսկայական ֆինանսական միջոցներ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երբ փոքր կամ միջին պետությունը հայտնվում է խոշոր աշխարհաքաղաքական բախման կենտրոնում, ամենամեծ գինը վճարում է հենց այդ պետությունը։

Հարավային Կովկասի մյուս օրինակներից առանձնահատուկ ուշադրության է արժանի Վրաստանը։ 2008 թվականի պատերազմը դարձավ լուրջ փորձություն այդ երկրի համար։ Սակայն հետագա տարիներին վրացական քաղաքական վերնախավը, անկախ ներքաղաքական պայքարներից և իշխանափոխություններից, փորձեց ձևավորել այնպիսի քաղաքական գիծ, որը թույլ կտար խուսափել նոր լայնամասշտաբ հակադրություններից։ Վրաստանը շարունակեց եվրոպական ինտեգրման ուղին, պահպանեց արևմտյան ուղղվածությունը, սակայն միաժամանակ զգուշավորություն ցուցաբերեց այնպիսի քայլերի նկատմամբ, որոնք կարող էին երկիրը կրկին վերածել աշխարհաքաղաքական բախումների առաջնագծի։ Իհարկե, Վրաստանի փորձը ևս ունի իր սահմանափակումները և բոլորովին իդեալական չէ, սակայն այն ցույց է տալիս, որ նույնիսկ բարդ իրավիճակներում պետությունները կարող են փորձել նվազեցնել հակադրությունների ռիսկերը և առաջնահերթ դարձնել սեփական կայունությունը։

Հայաստանի պարագայում արտաքին քաղաքականության բարդությունը պայմանավորված է ոչ միայն աշխարհագրական դիրքով, այլև անվտանգության, տնտեսության, տրանսպորտային հաղորդակցությունների և տարածաշրջանային հակամարտությունների առանձնահատկություններով։ Տարիներ շարունակ Երևանը փորձել է վարել այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն կտար համագործակցել տարբեր ուժային կենտրոնների հետ՝ չհայտնվելով նրանցից որևէ մեկի հետ բացահայտ հակադրության մեջ։ Այս մոտեցման կարևոր օրինակներից մեկը եղավ այն ժամանակաշրջանը, երբ Հայաստանը կանգնած էր Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի և Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության միջև ընտրության առաջ։ Այդ փուլում իրավիճակն իսկապես չափազանց բարդ էր։ Մի կողմից՝ Հայաստանը տարիներ շարունակ բանակցություններ էր վարում Եվրոպական միության հետ և զգալի աշխատանք էր կատարել եվրոպական ուղղությամբ։ Մյուս կողմից էլ՝ առկա էին անվտանգության, տնտեսական և ռազմավարական այնպիսի գործոններ, որոնք Երևանի համար դժվարացնում էին Ռուսաստանի գլխավորած ինտեգրացիոն նախագծերից դուրս մնալը։ Արդյունքում Հայաստանը որոշեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, սակայն միևնույն ժամանակ չխզեց հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Այս օրինակը հաճախ ներկայացվում է որպես արտաքին քաղաքական ճկունության դրսևորում, քանի որ հայկական կողմը կարողացավ խուսափել «կամ-կամ» տրամաբանությունից և ձևավորել «և-և» մոտեցումը։ Այսինքն՝ պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ, շարունակել մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին, բայց միաժամանակ զարգացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ։ Նման քաղաքականության իրականացումը հեշտ չէր և պահանջում էր զգույշ հաշվարկներ, սակայն այն հնարավորություն էր տալիս խուսափել կտրուկ հակադրություններից և նվազեցնել աշխարհաքաղաքական ռիսկերը։

Սակայն ներկայում, երբ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ լարվածության փուլում, իսկ աշխարհը գնալով ավելի է բաժանվում մրցակցող քաղաքական, տնտեսական և անվտանգային բլոկների, տպավորություն է, որ ներկայիս իշխանությունները Հայաստանը տանում են հավասարակշռությունը կորցնելու ճանապարհով։ Դրա մասին են վկայում նաև Մոսկվայից հնչող տարբեր հայտարարությունները և ուղերձները, այն է՝ ռուսական կողմը դժգոհությամբ է վերաբերվում Երևանի որոշ քայլերին և արտաքին քաղաքական ուղղություններին։ Այլ կերպ ասած՝ հայկական կողմը հակադրության մեջ է մտնում Ռուսաստանի հետ։

Բնականաբար, Հայաստանի համար կարևոր է զարգացնել հարաբերությունները Արևմուտքի, Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ։ Ժամանակակից աշխարհում որևէ պետություն չի կարող իրեն թույլ տալ սահմանափակվել միայն մեկ ուղղությամբ։ Տնտեսական զարգացումը, տեխնոլոգիական առաջընթացը, ներդրումների ներգրավումը, ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործումը և միջազգային համագործակցության ընդլայնումը պահանջում են բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Սակայն բազմավեկտորությունը և հակադրությունը նույն հասկացությունները չեն։ Մի բան է հարաբերությունների զարգացումը տարբեր կենտրոնների հետ, և բոլորովին այլ բան՝ այդ հարաբերությունները կառուցել մեկ այլ կենտրոնի հետ բացահայտ հակադրության հիման վրա։

Հենց այստեղ է, որ արտաքին քաղաքականության արվեստը դառնում է առավել կարևոր։ Փորձառու դիվանագիտությունը սովորաբար ձգտում է ոչ թե խորացնել հակասությունները, այլ հնարավորինս նվազեցնել դրանք, ստեղծել հաղորդակցության ուղիներ և պահպանել երկխոսության հնարավորությունները նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։ Փոքր պետությունների համար հատկապես վտանգավոր է այն իրավիճակը, երբ նրանք սկսում են ընկալվել որպես որևէ մեծ տերության ազդեցության բացառիկ գործիք կամ հակառակորդ ճամբարի հենակետ։ Այդպիսի ընկալումը կարող է հանգեցնել պատասխան քայլերի, տնտեսական ճնշումների, քաղաքական լարվածության աճի և անվտանգության նոր մարտահրավերների։

Հայաստանի դեպքում խնդիրը նաև տնտեսական հարթության վրա է։ Անկախ քաղաքական գնահատականներից՝ փաստ է, որ Հայաստանի տնտեսությունը երկար տարիներ զարգացել է այնպիսի պայմաններում, որտեղ տնտեսական առումով Ռուսաստանը կարևոր տեղ է զբաղեցրել։ Առևտրաշրջանառությունը, աշխատուժի միգրացիան, դրամական փոխանցումները, ներդրումների որոշ ուղղություններ և էներգետիկ ոլորտի մի շարք կարևոր բաղադրիչներ շարունակում են կապված մնալ ռուսական շուկայի և ռուսական գործոնի հետ։

Միաժամանակ, Եվրոպական միությունը նույնպես կարևոր գործընկեր է Հայաստանի համար՝ առաջին հերթին որպես ներդրումների աղբյուր և զարգացման ծրագրերի հիմնական աջակիցներից մեկը։ Այս իրավիճակում ցանկացած քաղաքականություն, որը կարող է հանգեցնել հարաբերությունների կտրուկ վատթարացման որևէ առանցքային գործընկերոջ հետ, պարունակում է զգալի ռիսկեր։

Այս համատեքստում Հայաստանի համար չափազանց կարևոր է վերադառնալ հաշվարկված և հավասարակշռված արտաքին քաղաքականության տրամաբանությանը, որտեղ առաջնային կլինի ոչ թե աշխարհաքաղաքական բևեռացման խորացումը, այլ տարբեր ուղղություններով հարաբերությունների համադրումը։ Հակառակ դեպքում երկիրը կարող է հայտնվել այնպիսի գործընթացների կենտրոնում, որոնց հետևանքները կարող են չափազանց ծանր լինել թե՛ տնտեսության, թե՛ անվտանգության, թե՛ պետական կայունության համար։ Ուստի քաղաքական ուժերի միջև ընտրություն կատարելիս քաղաքացիները պետք է հաշվի առնեն նաև այս հանգամանքը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածումՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Թրամփը հայտարարել է, որ այսօր Իսրայելի հարձակումը Բեյրութի վրա չպետք է տեղի ունենարՏասնյակ հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 15-ինՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինի՝ հարյուրավոր հասցեներումԻ՞նչ եղանակ է սպասվում հունիսի երկրորդ կեսինԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄահացել է դերասանուհի Ագնես Շահնազարյանի եղբայրըՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԻսպանիայում ընթացքի ժամանակ շրջվել է զբոսաշրջային ատրակցիոն-գնացքը․ 17 մարդ վնասվածքներ է ստացելԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանԿատարվել են եկեղեցականների նոր նշանակումներՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանՏավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՍկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ջրհեղեղից պաշտպանվելու համար հատուկ համակարգ են ստեղծումՄարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել էՌուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԱյսօր ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատի մարզում 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Կատարցի բանակցագնացները ժամանել են Իրան․ Reuters
Ամենադիտված