Իրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին Սկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով


Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ընթացող նախընտրական պայքարի օբյեկտիվ վերլուծությունը հանգեցնում է այն մտքին, որ գործող իշխանությունն իր դիրքերը չկորցնելու համար, բացի ավանդական վարչական ռեսուրսից, հենվում է նաև տարաբնույթ աղանդավորական և ծայրահեղ աշխարհիկացված համայնքների՝ կազմակերպված զորակցության վրա։ Այս խմբերը ներկայիս քաղաքական կուրսի պահպանման մեջ տեսնում են սեփական ազդեցության ընդլայնման և անպատժելիության երաշխիքը, ինչը լրջագույն մարտահրավեր է երկրի ազգային-եկեղեցական ինքնությանը։

Ուրախալի է, սակայն, որ այս տխուր համապատկերում իշխանությունների կողմից ազգային ինքնությունը ոչնչացնելուն միտված, չարդարացված վախերով ներշնչված օրինագծերի կողքին նախընտրական օրակարգում ընդդիմությունն ունի հայեցակարգային նոր մոտեցումներ, որոնք փորձում են պետական շահերի պաշտպանությունն սկսել ավելի համարձակ դիրքերից։ Ուշագրավ է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հանրային խոստումը՝ հաղթանակի դեպքում իշխանության առաջին իսկ շաբաթվա ընթացքում ընդունել «Սաֆարովի կանխարգելման» օրենքի նախագիծը։ Իրավական տեսանկյունից այս օրինագիծը կոչված է սահմանելու հստակ մեխանիզմներ, որոնք կկանխեն և կպատժեն արտերկրում հայերի դեմ ազգային կամ կրոնական ատելության հողի վրա կատարված հանցագործությունների հեղինակներին։ Որպես կարևորագույն դրույթ՝ այն նախատեսում է նաև խիստ սահմանափակումներ այլ պետությունների քաղաքացիների համար Հայաստանում հողատարածքներ գնելու հարցում։ Սա ռազմավարական պատասխան է Ադրբեջանից հնչող այն նկրտումներին, թե իբր հարյուր հազարավոր ադրբեջանցիներ պետք է «վերադառնան» և բնակեցվեն ՀՀ տարածքում։ Այս հույժ ազգամետ նախաձեռնությունն ունի խորքային պատմական և բարոյահոգեբանական նշանակություն։ Իմ դիտարկմամբ և խոր համոզմամբ, հայկական գործոնի թուլացումն ու պետականության ներկայիս անկումը, որն, ի վերջո, հանգեցրեց Արցախի կորստին, բռնագաղթին և քաղաքական աղետին, գործնականում սկիզբ է առել հենց այն կետից, երբ Բուդապեշտում քնած հայ սպային ադրբեջանցի սպայի կողմից ստորաբար սպանելը, հանցագործի արտահանձնումն ու Բաքվում հերոսացումը մնացին առանց համարժեք և կոշտ իրավաքաղաքական հետևանքների։ Սեփական քաղաքացու կյանքն ու արժանապատվությունը միջազգային հարթակներում մինչև վերջ չպաշտպանելը դարձավ մեր առաջին բարոյական պարտությունը, որից հետո թշնամին սկսեց ախորժակ դրսևորել նաև հայկական հողերի հանդեպ։ Հետևաբար, սխալների ուղղումը պետք է սկսել հենց այդ բացը լրացնելով, ինչը ներկայիս իշխանությունների օրոք անհնար է։ Այս առումով Սուրբ Գիրքը խիստ նախազգուշացնում է նրանց, ովքեր փորձում են խախտել արդարության սահմանները և տիրանալ ուրիշի ժառանգությանը. «Վա՜յ նրանց, որ տունը տան վրա են ավելացնում և ագարակը՝ ագարակին մոտեցնում, որպեսզի ընկերոջից մի բան խլեն. մի՞թե միայն դուք պիտի բնակվեք երկրի վրա» (Եսայի 5։8)։ Հետևությունը շատ բնական ու արդարացի է. ազգային շահերի պաշտպանությունը ենթադրում է սահուն կերպով անցում կատարել պասիվ կեցվածքից դեպի պահանջատիրական իրավական քաղաքականություն։ Թե որքանով հայ ընտրողը կկարողանա զատել ճշմարիտ ազգային օրակարգը մանիպուլ յացիաներից, կերևա արդեն հունիսի 7-ին։ Հույս ունենանք, որ քաղաքացին կկատարի իր ընտրությունը հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածումՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Թրամփը հայտարարել է, որ այսօր Իսրայելի հարձակումը Բեյրութի վրա չպետք է տեղի ունենարՏասնյակ հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 15-ինՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինի՝ հարյուրավոր հասցեներումԻ՞նչ եղանակ է սպասվում հունիսի երկրորդ կեսինԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄահացել է դերասանուհի Ագնես Շահնազարյանի եղբայրըՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԻսպանիայում ընթացքի ժամանակ շրջվել է զբոսաշրջային ատրակցիոն-գնացքը․ 17 մարդ վնասվածքներ է ստացելԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանԿատարվել են եկեղեցականների նոր նշանակումներՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանՏավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՍկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ջրհեղեղից պաշտպանվելու համար հատուկ համակարգ են ստեղծումՄարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել էՌուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԱյսօր ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատի մարզում 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին
Ամենադիտված