Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներ ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ոստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ


Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 2-ի համար

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ: Առավել վճռական եղեք: Այսօր կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, եթե հնարամտություն դրսևորեք: Ծագած բոլոր խնդիրներին լուծումներ կգտնեք: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Նշանի շատ ներկայացուցիչներ եկամուտի նոր աղբյուր կգտնեն:


Հրաշալի օր է սիրելիների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրությունների, ընկերական հանդիպումների համար: Անգամ, եթե շատ զբաղված եք, ուշադիր եղեք ձեզ համար թանկ մարդկանց նկատմամբ: Կենսական ներուժը ցածր է, օրվա վերջում հոգնածություն կզգաք:

Ցուլ: Աշխատելու համար բարենպաստ օր է: Հնարավոր են որոշ մասնագիտական հաջողություններ:Կկարողանաք համոզիչ հաղթանակ տանել մրցակիցների և հակառակորդների նկատմամբ: Ձեր գործնական հմտություններն աննկատ չեն մնա: Ճիշտ վարքագիծ դրսևորելու դեպքում՝ հետաքրքիր առաջարկներ կստանաք այն մարդկանցից, ում հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:

Մտերիմների հետ հարաբերությունները լավ կդասավորվեն, եթե հին խնդիրներ չքննարկեք, անցյալի բարդ իրավիճակներ չվերհիշեք: Նպատակահարմար օր է զվարճալի ուղևորությունների, ճանաչողական էքսկուրսիաների համար:

Երկվորյակ: Հետաքրքիր իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Սեփական համառության և համախոհների աջակցության շնորհիվ՝ կկարողանաք հաղթահարել բոլոր խոչընդոտները: Փորձեք չխախտել ավանդույթները և գործել ընդունված կարգերի համաձայն: Այսօր օրիգինալ երևալ և ուշադրություն գրավել չարժե: Իմիջի փոփոխությունները ցանկալի չեն:

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, սակայն  դժվար թե հարաբերությունները լուրջ զարգացում ստանան: Հստակ գիտակցում եք այդ ամենը և երևակայությանը տուրք չեք տալիս: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Ֆինանսական հարցերի շուրջ վեճեր: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց:

Խեցգետին: Կարող են խնդիրներ ծագել այն պատճառով, որ հակված եք հարցերը բարդացնել և միայն վատը տեսնել: Ցանկացած մեկնաբանության տակ ենթատեքստ եք փնտրում: Զգուշացեք ձեզ շրջապատող կանանցից: Անգամ եթե վերջիններս լավ են տրամադրված, միևնույն է, կարող են լուրջ վնաս հասցնել ձեզ:

Նպատակահարմար օր է ինքնուրույն աշխատելու, ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Ամենաբարդ խնդիրներից անգամ հեշտությամբ գլուխ կհանեք: Գումարային հարցերում զգույշ եղեք, որոշ ֆինանսական գործեր կարող են ձգձգվել:

Առյուծ: Հին հարցերը չպարզաբանած ՝ նոր խնդիրներ եք ստեղծում: Մեկ այլ ուղղությամբ կենտրոնացրեք ուժերը և օրն ավելի լավ ընթացք կստանա: Ուշադրություն դարձրեք ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններին:Կարելի է դրական փոփոխությունների հասնել ՝ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելով:

Անձնական հարաբերություններն անսպասելի զարգացում կստանան, ինչը հաճելիորեն կզարմացնի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կգիտակցեն, որ պատրաստ են լուրջ քայլերի և նախաձեռնությունն իրենց ձեռքը կվերցնեն:

 

Կույս: Ֆինանսական  կարևոր հարցերում մեծ ուշադրություն և կենտրոնացում կպահնջվի այն Կույսերից, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում: Մի ծուլացեք և ստուգեք այն բոլոր փաստաթղթերը, որոնց տակ ձեր ստորագրությունն եք դնում: Հարմար օր է բանակցությունների, նաև որոշ հարցեր քննարկելու համար, սակայն այսօր վերջնական որոշումներ կայացնել չարժե:

Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է:  Նշանի շատ ներկայացուցիչներ անսովոր խնդիրների առջև կկանգնեն: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Նրանք, ովքեր միայնակ են, կեսօրին կարող են նոր ծանոթություններ հաստատել:

Կշեռք: Հաճելի ու թեթև օր է սպասվում: Խնդիրներ չեն ծագի, եթե ինքներդ չստեղծեք դրանք: Կարող եք տուրք տալ երևակայությանը և  հարցերին հետաքրքիր մոտեցումներ տալ:Կհաջողվի լեզու գտնել նրանց հետ, ովքեր ձեզ այնքան էլ չեն համակրում:

Անձնական հարցերում ապավինեք ներքին ձայնին, այն այսօր չի հիասթափեցնի: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, միմյանց կհասկանաք և փոխզիջումների կգնաք: Նոր ծանոթությունները ցանկալի չեն, դրանք ձեզնից շատ ժամանակ կխլեն:

Կարիճ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե օրվա առաջին կեսին հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն, ապա երկրորդ կեսը հարթ կընթանա: Նպատակահարմար օր է գործնական հանդիպումների, բանակցությունների համար: Հրաշալի օր է միջազգային կազմակերպություններում ձեր ուժերը փորձելու, օտարերկրացիների հետ համագործակցելու համար:

 

Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, սիրային արկածներ: Այսօր շատերի գլուխը կպտտեցնեք, սակայն ձեր սեփականը երբեք չեք կորցնի : Նշանի շատ ներկայացուցիչներ հաճելի անակնկալներ կմատուցեն սիրելիներին և մեծ բավականություն կստանան:

Աղեղնավոր: Անծանոթ մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունն այսօր ձեր օգտին չէ: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զգուշավոր լինել և բանակցություններ կամ գործարքներ չնախաձեռնել: Կոմերցիոն գործարքներից ստացված շահույթը շատ կասկածելի կլինի, սակայն ձեր երևակայությունը և ոչ ստանդարտ մոտեցումներ գտնելու ունակությունը՝ կօգնեն դուրս գալ, ֆինանսական տեսանկյունից , վտանգավոր իրավիճակներից:

Այսօր չարժե հանդես գալ գործնական առաջարկներով: Նաև ցանկալի չէ այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կարող են գլոբալ փոփոխությունների հանգեցնել: Խելամիտ եղեք ոչ միայն գործնական, այլ նաև անձնական հարաբերություններում: Նախքան որևէ նոր վայր տեղափոխվելը, վերանորոգման աշխատանքներ ձեռնարկելը, խորհուրդ է տրվում մի լավ ծանրութեթև անել:

Այծեղջյուր: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկություններ: Առանց հապաղելու ընդունեք դրանք, եթե ցանկանում եք ձեր բոլոր մտահաղացումներն իրագործեու հնարավորություն ստանալ: Գործունեության ոլորտը կընդլայնվի, կստանձնեք նոր պարտականություններ: Մեծ խանդավառությամբ կտրվեք աշխատանքին: Հնարավոր է ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:

Հրաշալի օր է արվեստի գործեր, հնաոճ իրեր,զարդեր ձեռք բերելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ուշադրություն կդարձնեք միայն այն իրերին , որոնք իրոք հիացմունքի են արժանի:

Ջրհոս: Օրն առավել  լավ կդասավորվի նրանց համար, ովքեր զբաղված են մեծամասշտաբ, բարդ գործերով: Ձեր իրավացիության հարցում լիովին վստահ եք, անիմաստ ժամանակ չեք վատնում կասկածների, անհանգստության վրա: Ճիշտ պահին ճիշտ որոշում կկայացնեք: Այսօր շատերը կհինանան ձեզնով և կհետևեն ձեր օրինակին:

Ամբողջովին աշխատանքին տրվել չարժե, քանզի սիրելիներն այսօր  ձեր ուշադրության կարիքը շատ ունեն: Խուսափեք գերհոգնածությունից, այն կարող է վատ ազդել ձեր ինքնազգացողության վրա:

Ձկներ: Անհանգստանալու պատճառ չկա: Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են, օրը բարեհաջող կդասավորվի: Ստացված արդյունքները կարդարացնեն ձեր սպասելիքները: Հնարավոր է գործնական հեռանկարային առաջարկներ ստանաք: Հարմար օր է  գործընկերների , գործատուների հետ շփվելու, նոր աշխատանքի անցնելու համար:

Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Իրադարձությունները միայն կուրախացնեն, հնարավոր են որոշ դրական փոփոխություններ: Մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու համար անկեղծ և բնական եղեք:

Հետևեք մեզ՝ այստեղ

Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներԻրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան
Ամենադիտված