Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով HandArt-ում կայացավ «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման առաջնախաղը Շտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վարորդական իրավունքից զրկված անձանց ի՞նչ է սպասվում Տրանսպորտում խուլիգանության դեպքով 55-ամյա կին է ձերբակալվել (տեսանյութ) Անվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա Սողոմոնյան ԵՄ ԱԳ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել ՀՀ-ի դիմակայունությունն ու տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս Իրանի հետ hակամարտությունը երկրորդ պլան է մղվում, ԱՄՆ-ը այժմ կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա. Թրամփ Թրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորումը Թրամփը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Զենելսկու հետ


«Մեզ նույնիսկ ՔՊ-ում են ավելի շատ վստահում». Սամվել Կարապետյանը՝ ընտրությունների վճռորոշ նշանակության մասին

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ նախընտրական վերջին օրերին քաղաքական ուժի գլխավոր խնդիրը համակիրների մոբիլիզացումն է և հատկապես Երևանի որոշ վարչական շրջաններում ընտրողների պասիվության կանխումը։

Նրա խոսքով՝ կուսակցության ներքին հարցումները ցույց են տալիս, որ ամենամեծ աջակցությունը կենտրոնացած է մայրաքաղաքի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում։ Միևնույն ժամանակ նա մտահոգություն է հայտնել, որ հենց այդ հատվածի ընտրողների շրջանում կա ընտրություններին չմասնակցելու վտանգ։

«Այն հիմնական բանը, որ տեսնում ենք մեր առանցքային ընտրողների շրջանում անցկացված հարցումներով, Արաբկիր և Կենտրոն շրջաններն են՝ քաղաքի կենտրոնական մասը: Ձեր բոլոր շրջաններում իրավիճակն իրոք շատ լավ է, բայց վտանգ կա, որ այդ շրջանների բնակիչները չեն գնա ընտրության»,- նշել է նա։

Կարապետյանի խոսքով՝ քարոզարշավի վերջին օրերին անհրաժեշտ է կենտրոնանալ երկու կարևոր ուղղությունների վրա՝ ապահովել քաղաքացիների մասնակցությունը քվեարկությանը և հանրության ուշադրությունը հրավիրել երկրի առջև կանգնած մարտահրավերների վրա։

«Ուստի այս վերջին 10 օրերին պետք է ձեզ երկու բան ասենք. առաջին՝ պետք է գնալ ընտրության, այլապես ադրբեջանցիները կընտրեն: Երկրորդ՝ անհրաժեշտ է կանգնեցնել 300 հազար ադրբեջանցիներին: Հիմա հենց այս խոսույթն է կարևոր»,- հայտարարել է նա։

Անդրադառնալով հասարակական տրամադրություններին՝ կուսակցության առաջնորդը նշել է, որ իր քաղաքական ուժի նկատմամբ վստահությունը շարունակում է աճել, այդ թվում՝ իշխանության համակիրների շրջանում։

«Տնտեսական առումով մարդիկ արդեն մեզ վստահում են: Ասել եմ, որ նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն են մեզ վստահում. պատկերացրեք՝ մեզ չորս անգամ ավելի շատ են վստահում, քան Փաշինյանին»,- ասել է Կարապետյանը։

Նա վստահություն է հայտնել, որ իր քաղաքական ուժի ծրագրերը կարող են էապես փոխել մայրաքաղաքի տեսքն ու զարգացման ընթացքը։

«Հինգ տարին մեզ բավական կլինի որակապես այլ քաղաք, տարածաշրջանի լավագույն քաղաքը ստեղծելու համար, և հայ ժողովուրդը նորից կհպարտանա իր մայրաքաղաքով»,- նշել է նա։

Կարապետյանը խոսել է նաև Երևանի սոցիալ-տնտեսական խնդիրների մասին՝ ընդգծելով, որ մայրաքաղաքի ենթակառուցվածքները երկար տարիներ չեն արդիականացվել, մինչդեռ բնակչության թիվը շարունակել է աճել։

Նրա գնահատմամբ՝ մարզերից Երևան շարունակվող ներհոսքը պայմանավորված է աշխատատեղերի և կենսապայմանների անհավասար բաշխմամբ, ինչի հետևանքով մայրաքաղաքը կանգնել է գերծանրաբեռնվածության խնդրի առաջ։

«Այսօր, եթե թվում է, թե Երևանը չի հայաթափվում, ապա դա ոչ թե այն պատճառով է, որ ծնելիությունն է աճում, այլ որովհետև մարզերն են փաստացի հայաթափվում. մարդիկ տեղափոխվում են Երևան, քանի որ այստեղ աշխատատեղեր կան և ինչ-որ կերպ գոյատևելու հնարավորություն»,- ասել է նա։

Կարապետյանի խոսքով՝ մայրաքաղաքում արդեն ակնհայտ են ենթակառուցվածքային ճգնաժամի նշանները, որոնք արտահայտվում են տրանսպորտային խնդիրներով, կոմունալ ծառայությունների խափանումներով և համակարգերի գերծանրաբեռնվածությամբ։

«Ինքներդ եք զգում, որ Երևանն արդեն շնչահեղձ է լինում. չի աշխատում և ոչ մի համակարգ, տրանսպորտը չի գործում, տեղի են ունենում հոսանքազրկումներ»,- նշել է նա։

Նա հիշեցրել է, որ քաղաքի հիմնական ենթակառուցվածքները ձևավորվել են տասնամյակներ առաջ և նախատեսված չեն ներկայիս ծանրաբեռնվածության համար։

«Մի քանի տարում քաղաքի մեջ փաստացի խցկել են Վանաձորի և Գյումրիի բնակչությունը՝ առանց որևէ ենթակառուցվածք կառուցելու: Երևանի համակարգն ընդհանուր առմամբ կառուցվել է դեռ 1960-ականներին և հիմա գերծանրաբեռնված է՝ առանց հաշվարկների»,- նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այդ իրավիճակի հետևանքներից են նաև պարբերական անջատումները և էներգամատակարարման խնդիրները։

«Էլեկտրականություն կա, գազ՝ ոչ, հետո զարմանում են, որ անջատումներ են լինում: Իսկ ուրիշ ի՞նչ սպասել, եթե հզորությունը բավարար չէ, եթե մալուխները նախատեսված չեն նման ծանրաբեռնվածության համար»,- հավելել է նա։

Ելույթի ավարտին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ վերջին տարիներին իրականացված քաղաքականության հետևանքով երկրի զարգացման տեմպերը կանգ են առել, և անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ՝ հետագա անկումը կանխելու համար։

«Այն, ինչ արեցին, բոլոր ջանքերը զրոյացրին: Եվ մեզ դեռ կարող են ավելի հետ շպրտել՝ ընդհուպ մինչև 1970-ականների մակարդակ»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը։

Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՁայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՍարսափելի ավտովթար Բաղրամյան փողոցում` «Գնթունիկի» մոտ, կան վիրավորներԲաքվի վերաքննիչ դատարանը քննում է Արայիկ Հարությունյանի և Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների բողոքներըԿիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության փոփոխությունԴեմբելեն պաշտպանել է ՄբապեինՎթարի մասնակիցները 15 րոպեում երթևեկելի հատվածը չազատելու դեպքում կտուգանվեն. օրինագիծՀունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանՍերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով HandArt-ում կայացավ «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման առաջնախաղը ԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն Մանվելյան«Դիլիջան» ազգային պարկի կենտրոնում լույս աշխարհ են եկել եղջերուի նոր ձագերՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՇտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վարորդական իրավունքից զրկված անձանց ի՞նչ է սպասվում Տրանսպորտում խուլիգանության դեպքով 55-ամյա կին է ձերբակալվել (տեսանյութ) Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանԵՄ ԱԳ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել ՀՀ-ի դիմակայունությունն ու տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս Իրանի հետ hակամարտությունը երկրորդ պլան է մղվում, ԱՄՆ-ը այժմ կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա. Թրամփ Թրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորումը Թրամփը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Զենելսկու հետ Իրազեկում. գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՓամբակ գետում վաղ առավոտից վերսկսել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները Իսրայելական hարձակումների հետևանքով զnhերի թիվը հասել է 3,798-ի. Լիբանանի Առողջապահության նախարարություն Ոչ-ոքիներ, դուբլ և պատմական ռեկորդ. ԱԱ-2026-ի հերթական խաղային օրվա արդյունքները Ուկրաինա է հասել հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը Հորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Տիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԻնչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Վենսը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փաստաթղթից Հունիսի 16-ին, 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Արման Ծառուկյանը շանս չի տա ոչ Գեյջիին, ոչ էլ Թոփուրիային․ Դմիտրի Բիկրև
Ամենադիտված