Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներ ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ոստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն


ԵԱՏՄ՞, թե՞ ԵՄ. Հարցը բավական սուր է դրված

Վերլուծություն

Եվրասիական տնտեսական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն։ Այս հարցը դարձել է բավականին լուրջ կռվան Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ընդ որում՝ Ռուսաստանից հստակ պատասխան են ակնկալում Հայաստանի գործող իշխանություններից։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, թե Հայաստանը չի կարող լինել և՛ Եվրասիական տնտեսական միությունում, և՛ Եվրամիությունում։

«Ինչպես ասում են, միաժամանակ 2 հարսանիքներում պարել Հայաստանի մոտ չի ստացվի»,– նշել է Գալուզինը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ հայտարարել է, թե մայիսի վերջին Աստանայում ծրագրված ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է նաև կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Բնական է, հարցն այնքան լուրջ կարևորություն ունի, որ ռուսական կողմի պաշտոնյաներին արձագանքել են թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանը, օրինակ, հայտարարել է, թե ԵԱՏՄ երկրները չեն կարող Հայաստանին դուրս հանել միությունից, իսկ Երևանի օրակարգում, ըստ նրա, այս պահին կառույցից դուրս գալու հարց չկա։

«Հայաստանի կարգավիճակը ԵԱՏՄ-ում հստակ է, Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է։ Չկա այդպիսի բան՝ կանոնադրությամբ նախատեսված։ Դա մեր կողմից կարող է քննարկվել, եթե մենք հանկարծ մի օր որոշում կայացնենք չլինել ԵԱՏՄ անդամ։ Խոսել միշտ կարող են, մենք էլ միշտ կարող ենք մասնակցել ցանկացած թեմայով խոսակցության, բայց մեր օրակարգում այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր դրված չէ, հետևաբար այդ քննարկումը շատ սիրողական կամ փիլիսոփայական բնույթ կարող է կրել։ Եթե որևէ մեկը հարց ունի, կարող ենք քննարկել, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,– ասել է ԱԳ նախարարը։

Այսօր առավոտյան էլ լրագրողների հետ զրույցում Փաշինյանն է անդրադարձել ռուսական կողմի մտահոգություններին, նշել, թե Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի հարցը կարող է քննարկել միայն Հայաստանը։ Անդրադառնալով ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության թեմային՝ Փաշինյանը նշել է, որ միության կանոնակարգերով անդամ երկրի դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն տվյալ պետության կողմից։

«ԵԱՏՄ-ում կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ի կարգավորումներով կարող է քննարկել միայն Հայաստանը։ ԵԱՏՄ-ի անդամը միայն կարող է որոշել դուրս գալ, այլ գործընթաց չկա։ Ցանկացած հարց կարող ենք քննարկել, և ենթադրում եմ՝ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել, և մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք»,– ասել է Փաշինյանը։

Ամեն դեպքում, որքան էլ Հայաստանի գործող իշխանությունները փորձեն խուսանավել, փաստն այն է, որ այդ կառույցում Հայաստանն արդեն իսկ խնդիրների է բախվում իր վարած քաղաքականության հետևանքով։ Մասնավորապես՝ Հայաստանից ծաղիկների արտահանումը դադարեցվել է, շատ ապրանք արտահանողներ խնդիրների առջև են կանգնում։ Հայաստանին լուրջ տնտեսական հետևանքներ են սպասում, եթե շարունակի նույն տրամաբանության մեջ։

Սոնա Գալստյան

Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներԻրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ)
Ամենադիտված