Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ Ուղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանը Հունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին գազ չի լինելու Այսօր Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Սամվել Կարապետյանի հանդիպումը եզդիական համայնքի հետ «Ուժեղ Հայաստանի» հայտնվելը խառնեց իշխանության բոլոր հաշվարկները․ Ավետիք Չալաբյան Ահազանգեր ընտրություններից առաջ․ քաղաքացիները հայտնաբերում են իրենց հասցեներում գրանցված անհայտ անձանց


Այս ջղաձգումները, հիստերիան կապված են այն բանի հետ, որ Փաշինյանն արձանագրել է՝ չի կարողանում հաղթել ընտրություններում. Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը իր տելեգրամյան էջում գրում է․

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը

– Պարո՛ն Մարուքյան, համացանցում հայտնվել է դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութ, որում Արցախի բարբառով սպառնում են Նիկոլ Փաշինյանին: Իշխանության ներկայացուցիչներն արդեն արձագանքել են այդ տեսանյութին, Փաշինյանը ուղիղ մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին ու Սերժ Սարգսյանին՝ խոստանալով պատժել նրանց: Ի՞նչ գնահատական կտաք տեղի ունեցողին:

– Ինձ դա հիշեցրեց մի ռեպորտաժ, որտեղ վերջին ութ տարվա ընթացքում չորս-հինգ ահաբեկչական ակտի մասին բացահայտում է եղել, դրանցից ոչ մեկով դատավճիռ չկա, ովքեր բռնված էին, բոլորն ազատված են: Վերջին ահաբեկչական ակտը, կեղծիք, որ սարքել էին, Բագրատ Սրբազանի գործն էր, ու միայն ինքն է հիմա կալանքի տակ: Այսինքն՝ ահաբեկչական ակտի բոլոր գործերով մարդիկ ազատության մեջ են: Այս մյուսը, ես կարծում եմ, քարոզչական հնարք է, չեմ հավատում, որ ինչ-որ ահաբեկչական խումբ կա, որ ուզում է ինչ-որ բան անել, ես դա վիճարկում եմ: 

Այս ջղաձգումները, հիստերիան կապված են այն բանի հետ, որ Փաշինյանը ընտրարշավի 11-րդ օրն արձանագրել է, որ ինքը չի կարողանում հաղթել ընտրություններում: Այս պարագայում նա պետք է սրի իրավիճակը, բաժանի սևերի ու սպիտակների, արցախցիների-հայաստանցիների, օլիգարխների-աղքատների, պատերազմի-խաղաղության: Այս բաժանումներով, նարատիվներով փորձելու է որոշակի ձայն կոնսոլիդացնել, բայց չի ստացվելու, չի լինելու, նա արդեն պարտված է: Եթե մարդիկ գնան տեղամաս, քվեարկեն, արդար ընտրություններով ինքն ընտրվելու շանս չունի, հետո ինչ կլինի՝ ես չեմ կարող ասել, այս պահին իրավիճակը սա է, նա արդար ընտրություններով վերընտրվելու շանս չունի: 

– Տեսանյութում ռուսերենից թարգմանությունը, ֆրանսերեն լուսագրերը, Արցախի բարբառը պատահականություննե՞ր են: 

– Չեմ կարող ասել, չեմ էլ խորացել, թե դա ինչ էր, որովհետև լուրջ չեմ ընդունել, բայց ատելություն է սերմանվում արցախահայության նկատմամբ, դա անթույլատրելի է: Ընտրությունները հունիսի 8-ին ավարտվելու են, բայց այն, ինչ արվում է, դեռ երկար նստվածք է տալու: 

– Փաշինյանի խոսույթը հատկապես վերջին օրերի քարոզարշավի ընթացքում՝ մարդկանց բռնելու, թալանը վերադարձնելու և այլն, ինչպե՞ս եք գնահատում, ինչո՞ւ կրկին որոշեց անդրադառնալ նախկիններին պատժելու թեմային:

– Սովորական թատրոն է, նույն բանը ես տեսել եմ 2021 թվականի ընտրությունների ժամանակ, ում սպառնում էր, հետո բոլորով պառլամենտում իրար հետ աշխատում էին, տենդերներ էին անում, իրար հետ գործուղումներ էին գնում, ոչ մի խնդիր չունեն իրար հետ, հասարակ ժողովուրդն է տուժում այս ամեն ինչից: 

Իսկ քաղաքացիների հետ նրա պահվածքը ցույց է տալիս, որ Երևան քաղաքում Փաշինյանի գործերը շատ վատ են, ինչքան ինքը մայրաքաղաքում քարոզարշավ անի, նման խնդիրներ է ունենալու, այստեղ նրա քարոզարշավը տոտալ տապալված է: Երևանում կարող է մի 20 տոկոս ձայն ունի, բայց դա բավարար չէ վերընտրվելու համար, ինքը հասկացել է, որ մեծ խնդիր ունի: Երևանի բնակչությունը եթե գնա ընտրության, նա վերընտրվելու բացարձակ ձև չունի: Հիմա մենք շեշտադրումը փոխում ենք, շեշտադրումը կատարում ենք ընտրություններին մասնակցելու վրա՝ «Արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա», սա է մեր նոր կարգախոսը, այս ճանապարհով օրվա իշխանությունը ջախջախվելու է: Մասնակցությունը եթե շատ եղավ, նա չի ընտրվելու:

– Իսկ ինչպե՞ս եք մարդկանց համոզելու, որ գնան ընտրատեղամաս, պարո՛ն Մարուքյան:

– Մեր քարոզարշավով, շեշտադրումներով ամեն կերպ փորձում ենք համոզել, չենք էլ ասում՝ արի մեզ ընտրի, զուտ ասում ենք՝ արի ընտրության: Ինչքան շատ մարդ գա ընտրատեղամաս, այնքան իշխանության ունեցած քվեների տոկոսը նվազելու է: Ձայների փոշիացման, դրսից աջակցություն ունենալու մասին խոսակցությունները արվում են, որ մարդկանց դեմոտիվացնեն, ամեն ինչ անում են, որ մարդկանց համոզեն, թե Փաշինյանը ընտրված է, չգնան ընտրության: Նման բան չկա, եթե մարդիկ գնան ընտրության, նա ուղղակի չի ընտրվելու:

Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՀունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին գազ չի լինելու Այսօր Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՀունիսի 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 15-ին և 18-ին լույս չի լինելուՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկըՀունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին գազ չի լինելուԿոտայքի մարզում «Kia Forte»-ում հրդեհ է բռնկվել. վարորդն ու քաղաքացիները մարել են կրակըԱնձնական տվյալներ, ներառականություն և բուլինգի կանխարգելում․ ՄԻՊ խորհրդի նիստի օրակարգը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԱրտակարգ դեպք՝ Երևանում. Արամի փողոցում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել ու տապալվել էԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Ստեփանավանում կարկուտից գառնարածը վնասվածքեր է ստացել, 60 գառնուկ uատկել էԵրկրաշարժ է գրանցվել ՀայաստանումԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրելՀայաստան-Ղազախստան՝ 1:1Խոշոր վթար Երևանում. Ցուցանակը կոտրվել է, իսկ երկաթե էլեկտրասյունը՝ տապալվելԱրտակարգ դեպք` Արարատի մարզումՍրտաբանը խոսել է առիթմիայի իրական վտանգի մասինՆոր թվային լուծում` տրանսպորտային համակարգումԵրևանում սպասվում են հորդառատ անձրևներ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըԵրբեք թույլ չենք տա, որ կլիմայի պաշտպանությունը և արդյունաբերությունը դառնան հակադիր․ Գերմանիայի կանցլերՎթար է. գրեթե 38 ժամ ջուր չի լինիԼիբանանի հարավում հրեական բանակը հարվածել է «Հըզբոլլահ»-ի թիրախներինԱրտակարգ իրավիճակ՝ Ստեփանավանում, մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է արելՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
Ամենադիտված