Կրակnցներ՝ Աբովյան քաղաքում, վիրավnր կա, ավտոտնակում հայտնաբերվել է «Mercedes Maybach» Հույս ունենք, որ ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա. Լեբեդև Ինչպես կփոխվի ոսկու գինը Գազ չի լինելու հունիսի 10-ին մի շարք հասցեներում Գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Շատ փայլուն ելույթ ունեցավ և պայծառ ապագա ունի, համոզված եմ». Նարեկ Հախնազարյանը՝ «Դասական Եվրատեսիլ 2026» -ի հաղթող մասնակցի մասին Պարոնյան թատրոնում կայացավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» հոգեբանական դրամայի պրեմիերան Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Երևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն ՑԱԽԱԼ-ը hարվածել է ՀԱՄԱՍ-ի ծովային ոստիկանության գլխավոր շտաբին և Գազայում զենքի երեք խոշոր պահեստների


«Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քարոզարշավը մեկնարկել է, քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերը, փորձում ստանալ ընտրողի վստահության քվեն։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է՝ խոշոր ուժերն արդեն իսկ կատարել են հիմնական շեշտադրումները։ «ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի գլխավոր շեշտադրումը, նախընտրական հիմնական խաղաքարտը պսևդո «խաղաղությունը» ժողովրդին վաճառելն է։ Դա շարունակվում է անցած տարվա օգոստոսից, որևէ նոր, օրիգինալ բան չկա։ Փորձում են խաղաղության «կամուֆլ յաժը» վաճառել որպես իրական խաղաղություն։ Հիմնավորում են դա այսպես՝ սահմանին չեն կրակում, բենզինն ու հացահատիկը գալիս է և այլն։ Դա ներկայացնում են որպես Հայաստանի ղեկավարության դիվանագիտական հաջողություն։ Իրականում բոլորս գիտենք, որ խաղաղության մասին հիմա խոսք չկա, դա նախընտրական հրադադար է, որը հայտարարել է Ալիևը։ Վերջինս առանձնապես չի թաքցնում, որ չի էլ պատրաստվում պատերազմի գնալ, քանի որ համարում է՝ իր բոլոր հարցերը լուծել է, մնացածն էլ լուծելու է առանց պատերազմի, եթե, իհարկե, այս իշխանությունը մնա։ Ալիևը մի քանի օր առաջ, երբ խոսում էր եվրոպական դիտորդների մասին, նշել է՝ եթե Հայաստանին օգնող էիք, 2020 թվականին օգնեիք, նաև միաժամանակ ասել է՝ որևէ խնդիր չունեմ, իմ բոլոր խնդիրները լուծել եմ։ Նա «ջարդում» է Նիկոլ Փաշինյանի նախընտրական այն թեզը, որ եթե իրենք չընտրվեն, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Բացի պսևդո խաղաղությունը, «նախկինների» թեման է շահարկում, բայց հիմա արդեն «նախկիններին» միավորում է՝ որպես «եռագլուխ պատերազմի կուսակցություն»։ Կան նաև, այսպես կոչված, պսևդո՝ իբր ոչ իշխանականներ, որոնք զուտ ֆոն են իշխանության համար և հույս ունեն, որ եթե մոտենան անցողիկ շեմին, հետո իշխանությանը ձայներ կմատուցեն կոալիցիայի տեսքով։ Բայց նրանք առանձնապես մեծ շանսեր չունեն, նաև այն առումով, որ լուրջ թեզերով հանդես չեն գալիս։ Հայկական՝ իբր արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերից շատերն իմ կարծիքով ստեղծվել են Ռուսաստանում ինչ-որ մի տեղ, որովհետև արևմտյան արժեքներն ավելի վարկաբեկող կերպարներ, քան մեր որոշ արևմտամետ համարվող պերսոնաժները և քաղաքական ուժերը, չեն լինում։ Երբեմն նույնը վերաբերում է նաև պրոռուսական մանր-մունր պերսոնաժներին և ուժերին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտին՝ նշում է, որ կան չորս խոշոր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Միասնության թևեր» կուսակցությունները։ «Նրանք լիակատար շանսեր ունեն ընդհանուր հաղթանակի համար։ Եթե իշխանության կուսակցությունը իրեն ասոցացնում կամ դիրքավորում է որպես խաղաղության կուսակցություն, ընդդիմադիր ուժերը փորձում են այդ հաղթաթուղթը նրա ձեռքից վերցնել՝ ասելով, որ դա խաղաղություն չէ, այլ տարրական կապիտուլ յացիա, իսկ իրենց խաղաղությունը նոր անվտանգային համակարգի, նոր անվտանգային ճարտարապետության ստեղծումն է։ Ոչ թե խաղաղություն է հաստատվում, հետո դրա հիման վրա անվտանգություն, այլ անվտանգությունն է բերում խաղաղության։ Այնինչ, իշխանության կոնցեպտը սա է՝ խաղաղություն, հետո՝ անվտանգություն։ Խաղաղություն են մուրում, կապիտուլ յացիա ստորագրում և դրա հիման վրա փորձում ստեղծել անվտանգային նոր համակարգ։ Եթե մուրում ես խաղաղություն կապիտուլ յացիա ստորագրելուց, դրանից հետո անվտանգություն չի լինում։ Դրանից հետո մեկ կամ երկու մարդու ցանկությամբ կարող են կրակել կամ չկրակել, կարող է հրադադար լինել կամ չլինել, կարող են անունը դնել խաղաղություն կամ էլ ցանկացած բան։

Ընդդիմության կոնցեպտը, ընդդեմ նիկոլական խաղաղության, պետք է լինի ամուր, անվտանգային նոր ճարտարապետությունը՝ հիմնված լուրջ դիվանագիտության, դաշնակիցներ և գործընկերներ ձեռք բերելու, ուժեղ բանակի վրա, որը նույնպես պետք է հիմնված լինի ուժեղ դիվանագիտության և սեփական տնտեսության վրա։ Սրանք բոլորը շաղկապված են։ Եվ, բնականաբար, խաղաղություն, որը պետք է հիմնված լինի երկրի ներսում մոնոլիտ, այլ ոչ թե իրար ատող հասարակության վրա, մի մասը լինի բացառապես կապիտուլ յանտ, մյուս մասը լինի, ասենք, «ոչ մի թիզական»։ Ամեն ինչ պետք է լինի ռացիոնալիզմի հիման վրա, ազգը պետք է ունենա առնվազն երկու-երեք ազգային գաղափար։ Ընդդիմությունը՝ և՛ հավաքական, և՛ մաս-մաս, այս հարցն առաջ է քաշում։ Ամեն մեկն ունի նաև սեփական հաղթաթղթերը։ Յուրաքանչյուրն ունի իր ընտրազանգվածը, որի վրա աշխատում է։ Օրինակ՝ «Հայաստան» դաշինքի ընտրազանգվածն արմատական տրամադրված զանգվածն է, որը հույս ունի՝ նոր իշխանությունը՝ ի դեմս դաշինքի և նրա առաջնորդի, գալով իշխանության, անպատիժ չի թողնելու բոլոր այն քայլերը, որոնք կատարել է այս իշխանությունը։ Ռոբերտ Քոչարյանի ելույթներում բավականին հաճախ է հնչում այդ խոստումը, որ ոչ մի բան անպատիժ չի մնալու, ընդ որում՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, հասարակությունը նման հույսեր ունի ու հավատում է, որ նա կարող է դա անել։ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ «Ուժեղ Հայաստանի» պարագայում շեշտը նախ և առաջ դրվում է սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի վրա, որովհետև Կարապետյանի կերպարի, անցած ճանապարհի հետ էլ է դա ուղղակիորեն շաղկապվում։ Բոլորը գիտեն՝ եթե նա դա ասում է, ուրեմն կարող է անել, ռեսուրսների պակաս չի լինելու։ Նա նաև առաջ է տանում անվտանգային համակարգ ունենալու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով իր կապերը գրեթե բոլոր համաշխարհային ուժային կենտրոնների հետ։ Պատահական չէ, որ իր շրջապատում այսօր տեսնում ենք ոչ միայն կամ ոչ թե այդքան ռուսական ֆիգուրներ, որքան արևմտյան հայտնի և՛ լոբբիստական, և՛ իրավական, և՛ ռազմական գործիչներ։ Նա ցույց է տալիս իր արտաքին կապերի ամբողջ պալիտրան, աշխարհագրությունը։ Այն պատկերացումները, որ նա միայն ռուսական դաշտի հետ է կապված, առնվազն պրիմիտիվ մտածելակերպ է։ Գագիկ Ծառուկյանը շատ հստակ պատկերացնում է իր ընտրազանգվածը՝ լինի դա մարզերում, թե համայնքային կենտրոններում, և փորձում է շատ թիրախային աշխատել ընտրողների հետ։ Գիտի՝ ուր է գնում, որտեղ է իր ընտրազանգվածը, մնում է միայն արձանագրել այդ հնարավոր ձայներն իր օգտին, հիշեցնել իր մասին։ Առաջին օրերին ինձ մոտ տպավորություն էր, որ երբ նա ինչոր տեղ այցելում է, ինչ-որ մեսիջներ տալիս, շատ լավ գիտի իր ընտրողին, և աշխատում է հենց այդ ընտրողի վրա։ «Միասնության թևերը» փորձում է իր համար էքսկլ յուզիվ համարվող լիբերալ, մի քիչ ազատական երիտասարդությունից բացի, նաև որոշակի այլ ձայների վրա աշխատել։ Կարծում եմ՝ էլի թիրախային են աշխատում, նաև որոշ մարզերում ունեն կառույցներ, որտեղ ունեն այս կամ այն չափի կապեր»,-նկատում է քաղաքագետը։

Հիշեցնում է՝ քարոզարշավը դեռ նոր է թափ հավաքում։ «Քարոզարշավի կեսերին այն գյուղերում, համայնքներում, մարզերում, որտեղ համարվում է, որ վախի մթնոլորտի կամ անտեղյակության ազդեցության տակ միայն Նիկոլ Նիկոլ Փաշինյանին են «ճանաչում», իրավիճակը փոխվելու է, սառույցը կոտրվելու է, վախի մթնոլորտը «հալվելու» է։ Քարոզարշավի երկրորդ մասը շատ ավելի անբարենպաստ պայմաններում է անցնելու իշխանության համար, մոտավորապես այնպես, ինչպես հիմա Երևանում է անցնում»։

Զրույցի ավարտին անդրադառնում ենք ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությանը։ «Սոցիոլոգիական այն հարցումները, որոնք հրապարակվել են և ներքին օգտագործման համար են, ցույց են տալիս, որ ընտրողները, կարծես թե, բավականին լուրջ հետաքրքրություն ունեն այս ընտրությունների հանդեպ։ Առնվազն բոլոր սոցհարցումներով մարդկանց 55 տոկոսը նպատակ ունի անպայման մասնակցել ընտրություններին, իսկ հինգ տոկոսից ավելին՝ ավելի շուտ նպատակ ունի մասնակցելու ընտրություններին։ Եթե ինչ-որ քաղաքական ուժի էլեկտորալ ռեյտինգը հարցումների արդյունքում շատ բարձր է, շատ ավելի կարևոր է, որ մարդիկ մասնակցեն ընտրություններին։ Այսինքն՝ քո էլեկտորալ ռեյտինգը կարող է բարձր լինել, բայց մարդիկ տարբեր պատճառներով՝ իրենց անպատասխանատվության, ալարկոտության, «ամեն ինչը որոշված է» պատճառաբանությամբ, չգնան ընտրության։ Մինչդեռ բոլոր սոցիոլոգները, քաղաքական վերլուծաբաններն ասում են, որ իշխանությունը սովորաբար ունի գուցե ոչ շատ մեծաթիվ, բայց կարգապահ և շատ վերահսկելի ընտրազանգված, որին տանում են ընտրության մեքենաներով, վարչական ռեսուրսով, որոնց պարտադրում են, որ գնան ընտրատեղամաս, այսինքն՝ իշխանության ընտրազանգվածի մասնակցությունը բավականին բարձր է, բայց այդ ընտրազանգվածը բավականին սահմանափակ է և բավարար չէ, որ իշխանությունը կարողանա բացարձակ հաղթանակ գրանցել ընտրություններում։ Նա կարող է հավաքել, ասենք՝ 25, 30 տոկոս ձայն, բայց ոչ ավելի։ Եթե մասնակցության քանակը բարձր է, ապա այդ 25-30 տոկոսը նվազում, դառնում է, ասենք՝ 20 տոկոս ընդհանուր մեծ մասնակցության պարագայում։ Եթե մասնակցությունը մեծ է, իշխանության՝ վերարտադրվելու շանսերը շատ փոքրանում են: Եթե, օրինակ՝ մասնակցությունը մոտ 60 տոկոս լինի, 1,5 միլիոն մարդ մասնակցի ընտրություններին, իշխանությունը որևէ շանս չի ունենա նույնիսկ իր կարգապահ, հստակ ընտրազանգվածով մրցունակ լինել։ Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Դա օրենքն է ասում, ոչ թե ես։ Բարձր մասնակցության դեպքում ընտրողները «կկոտրեն» իշխանության շանսերը»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներՀունիսի 10-ին, 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներԲախվել են 2 «Toyota Camry»-ները․ 1 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոցՀարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանԻշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացվածԲաց մի թողեք այսօրվա գեղեցիկ աստղագիտական երևույթըԱրտակարգ դեպք. 2-ամյա աղջնակի են տեղափոխել «Մուրացան» բկՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն ավելացել էՎերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երեւանում և մարզերումՎթար է. հունիսի 10/11-ին 24 ժամ ջուր չի լինելուՊատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանՀայաստան-Մոլդովա․ հայտնի են մեկնարկային կազմերըՄնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցՀիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանԱռաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտՆախատեսվում է խստացնել օտարերկրացիների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգըՀաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է օտարերկրացիՄիսը՝ 4200, պանիրը՝ 2500 դրամ. մթերքների գները՝ շուկայումՈղբերգական դեպք «ՎԱԶ-2107»-ը ճոպանուղու ճանապարհին բախվել է «Toyota»-ի, զոհ կաԸնդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի, ձևակերպի անելիքներն ու հետևողականորեն առաջ շարժվի. ԱբրահամյանՎերցնել, թե չվերցնել մանդատները․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունըԿրակոցներ ԱՄՆ ավիակիրի վրա, մեկ նավաստի է զոհվել. ԶԼՄՄենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր ԴանիելյանԶինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի 2026թ․ ՀՀ ԱԺ համապետական ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ. Էդմոն ՄարուքյանԿրակnցներ՝ Աբովյան քաղաքում, վիրավnր կա, ավտոտնակում հայտնաբերվել է «Mercedes Maybach»Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով․ Տոնոյան Հույս ունենք, որ ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա. Լեբեդև Հետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն ՄարուքյանԻնչպես կփոխվի ոսկու գինը Գազ չի լինելու հունիսի 10-ին մի շարք հասցեներում Գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՀՃԿ ղեկավար, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանի հայտարարությունը«Շատ փայլուն ելույթ ունեցավ և պայծառ ապագա ունի, համոզված եմ». Նարեկ Հախնազարյանը՝ «Դասական Եվրատեսիլ 2026» -ի հաղթող մասնակցի մասին Պարոնյան թատրոնում կայացավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» հոգեբանական դրամայի պրեմիերան Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Երևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն ԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկըՑԱԽԱԼ-ը hարվածել է ՀԱՄԱՍ-ի ծովային ոստիկանության գլխավոր շտաբին և Գազայում զենքի երեք խոշոր պահեստների
Ամենադիտված