Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով HandArt-ում կայացավ «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման առաջնախաղը Շտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վարորդական իրավունքից զրկված անձանց ի՞նչ է սպասվում Տրանսպորտում խուլիգանության դեպքով 55-ամյա կին է ձերբակալվել (տեսանյութ) Անվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա Սողոմոնյան ԵՄ ԱԳ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել ՀՀ-ի դիմակայունությունն ու տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս Իրանի հետ hակամարտությունը երկրորդ պլան է մղվում, ԱՄՆ-ը այժմ կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա. Թրամփ Թրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորումը Թրամփը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Զենելսկու հետ


Հայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ

Քաղաքականություն

2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններն արդեն անվանում են հանրաքվե՝ Հայաստանի արտաքին քաղաքական ապագա ուղու վերաբերյալ։ Գործող իշխանությունը եվրաինտեգրումը ներկայացնում է որպես զարգացման այլընտրանք չունեցող ճանապարհ, մինչդեռ ընդդիմախոսները զգուշացնում են, որ նման քաղաքականությունը կարող է հանգեցնել ավանդական տնտեսական շուկաների կորստի և լուրջ ցնցումների հայկական տնտեսության համար։

Վերջին տարիներին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը զգալիորեն կրճատվել է, սակայն ռուսական շուկան շարունակում է մնալ հայկական կոնյակի, մրգերի, գյուղատնտեսական և վերամշակված արտադրանքի հիմնական սպառողը։ Այս ֆոնին երկրում ուժեղացել են գնաճային գործընթացները, թանկացել է կյանքը, իսկ երիտասարդների շրջանում գործազրկությունը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա։

Հասարակական-քաղաքական քննարկումների կենտրոնական թեմաներից է դարձել նաև իշխանությունների քաղաքականությունը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում եկեղեցական կառավարման փոփոխություններին վերաբերող դրույթները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և մի շարք իրավաբանների կողմից գնահատվում են որպես քայլեր, որոնք կարող են վտանգել Եկեղեցու ինքնավարությունն ու խախտել պետության և ազգային-հոգևոր կառույցների միջև պատմական հավասարակշռությունը։

Հասարակության զգալի մասի համար առաջիկա ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն, այլ տնտեսական կայունության, ազգային ինքնության և պետական ինքնիշխանության պահպանման հարց։

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը շեշտում է, որ խոսքը հերթական ընտրությունների մասին չէ, այլ երկրի ճակատագրական ընտրության։

«Սա ընտրություն է՝ Երրորդ Հանրապետության արժեքները պահպանելու և Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու միջև։ Սա ընտրություն է հայկական ինքնությունը պաշտպանելու և թուրք-ադրբեջանական քաղաքական օրակարգում աստիճանաբար տարրալուծվելու միջև։ Սա ընտրություն է՝ Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերը պահպանելու և աշխարհիկ իշխանության կողմից Եկեղեցին իրեն ենթարկելու փորձերի միջև։

Փաստացի սա հանրաքվե է՝ մեր ազգային սրբություններին ու խորհրդանիշներին՝ Եռաբլուրին, Ծիծեռնակաբերդին, Սարդարապատի ոգուն հավատարիմ մնալու և Հայաստանի ապագան Իլհամ Ալիևի շահերի տրամաբանությամբ կառուցելու միջև։ Ամեն ինչ հստակ է․ սա պարզապես տնտեսական կամ քաղաքական ընտրություն չէ, սա քաղաքակրթական ընտրություն է։

Մենք կոչ ենք անում քաղաքացիներին ակտիվ մասնակցել ընտրություններին և ձայն չտալ Նիկոլ Փաշինյանի թիմին, քանի որ այս իշխանության օգտին տրված ձայնը, ըստ էության, ձայն է Իլհամ Ալիևի շահերի օգտին», — հայտարարել է Շարմազանովը։

Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը մեզ հետ զրույցում նշել է, որ թեև հունիսի 7-ի ընտրությունները ձևականորեն հանրաքվե չեն, սակայն բովանդակային առումով շատերի կողմից ընկալվում են որպես քվեարկություն Հայաստանի ապագա աշխարհաքաղաքական ուղղության վերաբերյալ։

«Գործող իշխանությունները հետևողականորեն խորացնում են հարաբերությունները Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների հետ՝ փորձելով Հայաստանը ներառել արևմտյան քաղաքական և անվտանգության համակարգում։ Սակայն Հայաստանը տասնամյակներ շարունակ ինտեգրված է եղել այլ ռազմաքաղաքական և տնտեսական մեխանիզմների մեջ։ Երկիրն ունի ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ հիմնված 1992, 1995 և 1997 թվականների պայմանագրերի վրա, ինչպես նաև հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ», — նշել է Նահապետյանը։

Խոսելով արտաքին քաղաքական կտրուկ փոփոխության հնարավոր հետևանքների մասին՝ փորձագետը ընդգծում է, որ հայկական տնտեսության առանցքային ոլորտները սերտորեն կապված են հենց ռուսական շուկայի հետ։ Գյուղատնտեսական արտահանման մեծ մասը ուղղվում է Ռուսաստան, իսկ ալկոհոլային և վերամշակված արտադրանքի հիմնական շուկան ևս ռուսական ուղղությունն է։ Միևնույն ժամանակ, եվրոպական երկրների հետ տնտեսական հարաբերությունների ծավալները դեռ զգալիորեն զիջում են Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների հետ առկա կապերին։

«Երկար տարիներ Հայաստանը օգտվել է մի շարք տնտեսական և էներգետիկ արտոնություններից՝ կապված գազի արտոնյալ գնի, երկաթուղային ենթակառուցվածքների, ատոմակայանի սպասարկման և վառելիքի մատակարարումների հետ։ Ներկայիս քաղաքական կուրսի քննադատների կարծիքով՝ եվրոպական ինտեգրման խորացման և ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու դեպքում երկիրը կարող է կորցնել այդ արտոնյալ պայմանները։ Դա կարող է ծանր հետևանքներ ունենալ գյուղատնտեսության, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև շարքային քաղաքացիների համար։

Լուրջ մտահոգություններ կան նաև էներգետիկ անվտանգության հարցում։ Ռուսական գազից կախվածության պայմաններում հարաբերությունների վատթարացումը կարող է ռիսկեր ստեղծել կայուն մատակարարումների համար։ Միաժամանակ Իրանից ներկրվող գազի ծավալները սահմանափակ են, ինչը նշանակում է, որ ապագայում կարող է մեծանալ ադրբեջանական գազի դերը՝ ստեղծելով Հայաստանի համար նոր քաղաքական և ռազմավարական ռիսկեր», — ընդգծել է Նահապետյանը։

Մի շարք քաղաքական գործիչների և փորձագետների կարծիքով՝ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները լինելու են ոչ միայն նոր իշխանության ձևավորման պայքար, այլև Հայաստանի հետագա աշխարհաքաղաքական ուղու որոշիչ ընտրություն։

Հունիսի 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԵս Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնեմ Կոնգրեսին․ ԹրամփՀունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է ԵրևանՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն վաղըՈղբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս ենՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՍպիտակ տանը պարահանդեսային դահլիճի կառուցման ծախսերի ավելի քան կեսը նախատեսվում է ծածկել հարկատուների հաշվին. WPՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԲժիշկը նշել է երեք ախտանիշ, որոնց պարագայում պետք է ամբողջությամբ հրաժարվել սուրճիցԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՁայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՍարսափելի ավտովթար Բաղրամյան փողոցում` «Գնթունիկի» մոտ, կան վիրավորներԲաքվի վերաքննիչ դատարանը քննում է Արայիկ Հարությունյանի և Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների բողոքներըԿիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության փոփոխությունԴեմբելեն պաշտպանել է ՄբապեինՎթարի մասնակիցները 15 րոպեում երթևեկելի հատվածը չազատելու դեպքում կտուգանվեն. օրինագիծՀունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանՍերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով HandArt-ում կայացավ «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման առաջնախաղը ԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն Մանվելյան«Դիլիջան» ազգային պարկի կենտրոնում լույս աշխարհ են եկել եղջերուի նոր ձագերՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՇտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վարորդական իրավունքից զրկված անձանց ի՞նչ է սպասվում Տրանսպորտում խուլիգանության դեպքով 55-ամյա կին է ձերբակալվել (տեսանյութ) Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանԵՄ ԱԳ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել ՀՀ-ի դիմակայունությունն ու տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս Իրանի հետ hակամարտությունը երկրորդ պլան է մղվում, ԱՄՆ-ը այժմ կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա. Թրամփ Թրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորումը Թրամփը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Զենելսկու հետ Իրազեկում. գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՓամբակ գետում վաղ առավոտից վերսկսել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները Իսրայելական hարձակումների հետևանքով զnhերի թիվը հասել է 3,798-ի. Լիբանանի Առողջապահության նախարարություն Ոչ-ոքիներ, դուբլ և պատմական ռեկորդ. ԱԱ-2026-ի հերթական խաղային օրվա արդյունքները
Ամենադիտված