Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ» «Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 19-ի համար Կաննում Արտավազդ Փելեշյանին հանդիսատեսն ընդունեց ջերմությամբ ու երկարատև ծափահարություններով Իրանը կարող է բախվել գազի, էլեկտրաէներգիայի և բենզինի լուրջ դեֆիցիտի. իրանցի պաշտոնյա Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Պոլիկլինինիկայի տնօրենը զանգել է Փաշինյանի հետ վիճած կնոջը և հրահանգել` դիմում գրել Ցանկանո՞ւմ ես այս մարդը փոխվի, միակ հնարավորությունը` Համար 3 -ն է․ Նարեկ Կարապետյան Պուտինի և Սի Ծինփինի ցանկացած շփում նպաստում է երկու երկրների հարաբերությունների ընդլայնման համար նոր ազդակի ստեղծմանը. Պեսկով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով


Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ այստեղ հաց, այստեղ պետություն, այստեղ հայրենիք: Եթե շատերը հասցրել են մոռանալ, սրանք փաշինյանական «իրական Հայաստանի» գաղափարաբանության (եթե դա կարելի է այդպես անվանել) երեք հենման կետերն են, երեք թեզերը: Այսինքն, ըստ Փաշինյանի, որտեղ հաց, այնտեղ էլ... հայրենիք: Սա՛ է փաշինյանական մոտեցման վերջնահաշիվը: Այլ կերպ ասած՝ ի՜նչ հայրենիք, կարևորը հացն է:

Այն, ինչ ասում է Փաշինյանը, հայկական երևի ամենատխուր՝ «որտեղ հաց, այնտեղ՝ կաց» ասացվածքի այլափոխված ձևն է: Բայց խորհելու և լրջորեն խորհելու նյութ է. իսկ որքանո՞վ է արդարացված կենցաղային հանգամանքներ արտացոլող ասացվածքը... պետական գաղափարախոսության վերածելու մղումը: Ու սա դեռ երևույթի միայն մի կողմն է: Փաշինյանը համարում է, որ հայրենիքը հաց ունեցող այն տարածքն է, որը տվյալ պահին պարփակված է պետության սահմաններում: Ավելի պարզ ասած՝ Փաշինյանի պատկերացմամբ՝ հայերիս հայրենիքը բացառապես ՀՀ սահմաններով պարփակված տարածքն է: Ակնհայտ է, որ բազմահազարամյա պատմություն և այդ պատմության ընթացքում զանազան վայրիվերումներ ունեցած ժողովուրդների, ազգերի ներկայիս փաստացի պետության տարածքը կարող է չհամընկնել հայրենիքի, պատմական հայրենիքի պատկերացման հետ: Առավել ևս, որ նույն այդ բազմահազարամյա պատմության ընթացքում նույն այդ հայրենիքով մեկ պատմական, մշակութային անջնջելի հետք ու ժառանգություն-վկայություններ կան, կա պատմական, գերդաստանային, եթե կուզեք՝ «գենետիկ» հիշողություն: Ու միայն հայերիս պատկերացումների մասին չէ խոսքը:

Իսկ Փաշինյանն ասում է՝ չէ, ոչ մի դեպքում Վանը, Մուշը, Կարսը, առհասարակ Արևմտյան Հայաստանը հայրենիք չեն, չեն էլ կարող լինել, մոռացեք: Մոռացեք, որ եղել է Արցախ: Ինքը (անձամբ, էլի) «Ղարաբաղյան շարժման էջը փակել է»:

Ասենք, բառացիորեն օրերս էլ մեկ այլ «գյուտ» արեց: Աշխարհագրական: Փաշինյանը հայտարարեց, թե Պրահայում 2022 թ. հոկտեմբերի 6-ին, այսինքն՝ Արցախն ուրանալու և ադրբեջանական տարածք ճանաչելու օրը և դրան զուգահեռ փոխել է, կամ փոխվել է Հայաստանի աշխարհագրությունը: Կարելի է կարծել, թե Հայաստանը «վեր է կացել» ու կտրուկ ցատկով հայտնվել Ալպերի կողքին, առնվազն՝ Կարպատների…

Այնուհանդերձ, կարևորը ոչ թե այն է, թե ինչ է պատկերացնում Փաշինյանը, այլ այն, թե դու, սիրելի հայրենակից, ինքդ ինչ ես կարծում:

Գանք Հայ առաքելական եկեղեցուն: Փաշինյանը, իրեն երևի բողոքական մեծ բարեփոխիչ երևակայելով, հանդես է գալիս մեր ազգային Եկեղեցին կազմաքանդելու դիքերից: Աշխարհիկ, ըստ որում՝ խիստ ոչ պոպուլ յար գործիչը իրեն իրավունք է վերապահում հայտարարելու, թե այդ ինքը պիտի որոշի՝ ով լինի Կաթողիկոս, ով լինի եպիսկոպոս, ով չլինի: Սա ոչ միայն սահմանադրական, օրենսդրական մի շարք նորմերի կոպտագույն խախտում է, այլև դարերով հաստատված ու գործող կարգերը խարխլելու, Եկեղեցու հիմքերը սասանելու, ըստ այնմ՝ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը առնվազն կամայական հսկողության տակ մտցնելու, եթե ոչ հիմնովին ձևախեղելու ակնհայտ նպատակադրում:

Ու էլի՝ հարցը Փաշինյանի խեղաթյուրված ընկալումները չեն, ինչպես էլ որ նա դրանք փաթեթավորի: Հարցը այն է, թե մեզանից յուրաքանչյուրը՝ առանձին-առանձին, և մենք, արդեն որպես հասարակություն, ինչ ենք կարծում այդ ամենի մասին:

Մենք ուզո՞ւմ ենք, որ մեր Եկեղեցին գոյություն ունենա, թե՞ չենք ուզում:

Ու միայն Եկեղեցին չէ: Պատմական ու մշակութային ժառանգությունն էլ: Նույն Փաշինյանն էր ասում, չէ, որ «Գառնիի տաճարը մի հռոմեական հավաբուն է…»:

Կողմնորոշվելու հարց է: Քանի՞ հոգի կա էլի, որ Գառնու տաճարն այդպիսին է համարում:

Դեռ չենք խոսում այն խեղումների մասին, որ այս տարիներին իրականացվել են հանրակրթության ոլորտում: Չենք խոսում պատմական իրողությունների մասին Փաշինյանի հայտարարությունների ու նենգախեղումների մասին: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում է անում՝ առիթ-անառիթ փորձելով կատարվածի մեղքը բարդել… հենց մեր վրա, ինչը տիպիկ ժխտողականության, թուրքական թեզերի արտահայտություն է:

Մեկ այլ հանգամանք. Փաշինյանի քաղաքական գործունեության բնութագրական կողմերից են շանտաժի դիմելը («ինձ չընտրեք, պատերազմ կլինի…», «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»), բացահայտ ստելը (Փաշինյանի ստերի մասին դիսերտացիաներ կարելի է գրել), բառային ագրեսիան, իր ընդդիմախոսներին վիրավորելը, փողոցային բառապաշարը, ձայնը գլուխը գցելը, նյարդային շարժումներ անելը, քաղաքական անպատասխանատվությունը: Առհասարակ, Փաշինյանի «աշխարհընկալմամբ»՝ ամեն ինչում միշտ մեղավոր են ուրիշները, բայց ոչ մի դեպքում ու երբեք՝ ինքը: Ինքը ոչնչի համար պատասխանատու չէ, բայց ամեն ինչից «հասկանում» է, գիտի՝ ինչպես ոչխար պահել, դպրոց կառուցել, պետություն ղեկավարել, անգլերենով մոշ աճեցնել, նույնիսկ՝ պատարագ մատուցել (մեղա՜…) և այդպես շարունակ:

Փաշինյանի համար պարտությունը հաղթանակ է, երկիրն ու ժողովրդին թշնամական հարձակման ու էքսպանսիայի ռիսկի տակ դնելը «խաղաղություն» է, թուրքական ու ադրբեջանական պահանջները կռացած կատարելը «ինքնիշխանություն» է:

Բայց ևս մեկ ու վերջին անգամ ընդգծենք. հարցը Փաշինյանն ու փաշինյանությունները չեն: Հարցն այն է, թե ինչ են կարծում, ինչպես են իրականությունն ընկալում մարդիկ:

Անկասկած, յուրաքանչյուրն ազատ է իր որոշման ու կողմնորոշման մեջ: Բայց առաջիկա ընտրությունը ճակատագրական է լինելու՝ ցանկացած պարագայում: Ուստի արժե մի քիչ ավելի երկար խորհել. իսկ ես ի՞նչ ընդհանուր բան ունեմ այս մարդու և նրա պատկերացումների, մոտեցումների հետ, նա ինձ (մեզ), իմ զավակներին, թոռներին դեպի ո՞ւր է ուզում տանել՝ Արցախն ուրանալուց ու հանձնելուց հետո, հազարավոր զինվորների մահվան մատնելուց հետո, Արարատն ուրանալուց հետո, Հայ եկեղեցու վրա հարձակվելով ու արժանավոր մարդկանց հետապնդելով:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստանի» աճող վարկանիշը մեծացնում է իշխանության ճնշումները Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ» Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը. «Փաստ» Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ» «Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ» Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ» Իշխանության համար օրենք չկա. «Փաստ» Հայաստանի տնտեսությունը վտանգավոր շրջադարձի առաջ Մենք բոլորս գտնվում ենք Հայաստանի պետականության համար բախտորոշ ընթացքի մեջ. Արտակ ԶաքարյանՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 19-ի համար Ահաբեկչական հեքիաթը որպես քարոզչական հնարք. չխաբվեք ժողովուրդ ջան. արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն ՄարուքյանՆրանք մեզնից խլում են մեր կարծիքի իրավունքը, մեր խոսքի ազատությունը, մեր հարգանքը կանանց նկատմամբ. չի հաջողվի․ «Ուժեղ Հայաստան»Ատելության կերպարը չի կարող օրինակ լինել սերնդի համար․ Աննա ԿոստանյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հրատապ ուղերձըԴիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունըԻնչ անում եմ ու պատրաստվում եմ անել, առաջին հերթին հանուն իմ և մեր բոլորի ընտանիքների խաղաղ ու արժանապատիվ ապագայի է․ Ռոման Մուրդյան Նույնիսկ տեղատարափ անձրևի տակ «Ուժեղ Հայաստանը» հանրահավաք արեց Էրեբունի վարչական շրջանում. «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՔարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան ԴումիկյանԱյս ջղաձգումները, հիստերիան կապված են այն բանի հետ, որ Փաշինյանն արձանագրել է՝ չի կարողանում հաղթել ընտրություններում. Էդմոն ՄարուքյանՓաշինյա՛ն, հերի՛ք է ստորացնես ու խայտառակես հայ ազգին. Հայե՛ր, դուք սրան արժանի չե՛ք․ «Ուժեղ Հայաստան»IDBank-ը՝ «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկերԱրի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն Մարուքյան Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանցԱտելության խոսքը, հիստերիկ անհանդուրժողականությունը կասկած չի թողնում, որ սրանք փոքրիկ ստալինիստներ են․ Կարպիս ՓաշոյանՄեր երկրին պետք է նոր առաջնորդ, և նրա անունն է Սամվել ԿարապետյանՓոփոխության շրջագայությունը ՈՒժեղ Նուբարաշենում և ՈՒժեղ Էրեբունիում․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԻ պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերի՝ ներկայացնում եմ մեր դիրքորոշումը դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ. Իվետա ՏոնոյանԱրտաքին պարտքը կրկնապատկել է, ասում է զենք եմ առելԿարապետյանի 5 տնտեսական ծրագրերը. ՎայքԷլ ցանցի զավթելը Տեղ համայնք Ինչպիսի՞ ղեկավար է պետք Տեղ համայնքՓաշինյանի սրտիկները ձեզ վերագրո՞ւմ եք Տեղ համայնք Քաջարանի հանքավայրից մինչև համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի հաջողության պատմությունըԱսում է, եթե քաղաքացին աղքատ ա, դա իր խնդիրն է . Ապարան ԱՐԱԳԱԾՈՏՆՓաշինյա՛ն, թող սա քեզ դաս լինի. «Ուժեղ Հայաստան»Հանսի Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետԿաննում Արտավազդ Փելեշյանին հանդիսատեսն ընդունեց ջերմությամբ ու երկարատև ծափահարություններով Թոշակի բարձրացումը՝ կաշա՞ռք. Հարցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք նրան. Հարցում Արտաշատում Ինչու է նյարդային Փաշինյանը. Հարցում Ինչպե՞ս հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ․ ԿԸՀ-ն պարզաբանում էՍա սադրանք է, նպատակ ունի արցախցիների հանդեպ ատելություն սերմանել. Մենուա ՍողոմոնյանՄեզ փոփոխությու´ն է պետք, իսկ դա կարող է բերել միայն Սամվել Կարապետյանը. Արմեն Մանվելյան Փաշինյանը հանձնարարել է կտրուկ ավելացնել քրգործերի թիվը Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից. Տիգրան Քոչարյան Այս մարդն ակնհայտ ցայտնոտի մեջ է. Աննա ԿոստանյանՄեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը
Ամենադիտված