Արտակարգ դեպք՝ Արարատում, գերեզմանատան մոտ վիճաբանության հետո անչափահասներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Երկու դեռահաս կրшկ են բացել Սան Դիեգոյի մզկիթում. կան զnhեր Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածք Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ» «Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 19-ի համար Կաննում Արտավազդ Փելեշյանին հանդիսատեսն ընդունեց ջերմությամբ ու երկարատև ծափահարություններով Իրանը կարող է բախվել գազի, էլեկտրաէներգիայի և բենզինի լուրջ դեֆիցիտի. իրանցի պաշտոնյա Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ


Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում սպասվող 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ միջազգային դիվանագիտական խոհանոցում սկսել են եփվել «արդարության» այնպիսի կերակուրներ, որոնց տհաճ հոտը զգում է յուրաքանչյուր սթափ հայ մարդ։ Եվրոպական պատվիրակների հանկարծակի ակտիվությունը և Բաքվում պահվող ռազմագերիների վերադարձի հարցում «աջակցելու» խոստումները սկսել են հնչել հենց այն ժամանակ, երբ գործող իշխանության վարկանիշը փրկության կարիք ունի։

Սա դասական քաղաքական տեխնոլոգիա է, որտեղ մարդկային ճակատագրերն ու մեր հայրենակիցների վերադարձի հույսը դառնում են ընտրական մանրադրամ։ Եվրոպական կառույցների այս բացահայտ միջամտությունը Հայաստանի ներքին գործերին՝ փաթեթավորված «մարդասիրական» շղարշով, ոչ այլ ինչ է, քան փորձ՝ լեգիտիմացնելու այն ապազգային կուրսը, որն այսօր իրականացվում է մեր երկրում։ Երբ գերիների հարցը շոշափվում է ոչ թե իրավական պարտադրանքի, այլ նախընտրական PR–ակցիաներ համատեքստում, դա վիրավորանք է թե՛ նահատակների հիշատակին, թե՛ անարդարության զոհ դարձած քաղբանտարկյալների ու ռազմագերիների և թե՛ ապրողներիս արժանապատվությանը։

Սուրբ Ներսես Լամբրոնացին մեզ սովորեցնում է. «Այնտեղ, որտեղ շահն է թելադրում բառերը, ճշմարտությունը դառնում է որբ»։ Այսօր մենք տեսնում ենք հենց այդ «որբացած» ճշմարտությունը։ Մեզ փորձում են համոզել, թե արտաքին աջակցությունը ժողովրդավարության համար է, մինչդեռ իրականում այն ուղղված է Եկեղեցին թիրախավորող և ազգային ինքնությունը խարխլող վարչախմբի վերարտադրությանը։ Ինչպե՞ս կարող է եվրոպացի պաշտոնյան խոսել գերիների իրավունքներից, երբ նույն պահին լռությամբ օրինականացնում է հոգևորականի դեմ իրականացվող հալածանքը հենց Հայաստանի ներսում։ Որքան էլ արտաքին ուժերը փորձեն դիվանագիտական ու ֆինանսական «ներարկումներով» կենդանության նշաններ հաղորդել մի վարչախմբի, որը վաղուց կորցրել է սեփական ժողովրդի զգալի հատվածի վստահությունը, միևնույնն է՝ պատմության ընթացքը հնարավոր չէ արգելակել։ Ապազգային և հակաեկեղեցական քաղաքականությունը Հայաստանում դատապարտված է ձախողման, քանի որ այն բախվում է մեր ազգային ինքնության հազարամյա ժայռին։ Հունիսի 7-ի ընտրությունները լինելու են ոչ թե պարզապես քվեարկության, այլ հոգևոր մաքրագործման սկիզբ, որտեղ կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու՝ հանուն ճշմարիտ արժեքների։ Իշխանությունները կարող են տիրապետել վարչական լծակներին, կարող են վայելել ներսի ու դրսի լուռ համաձայնությունը, բայց նրանք անզոր են այն ուժի դեմ, որը բխում է հավատքից և հայրենասիրությունից։ Սուրբ Գիրքը մեզ զգուշացնում է և միևնույն ժամանակ հույս տալիս. «Ամեն տունկ, որ Իմ երկնավոր Հայրը չտնկեց, պիտի արմատախիլ արվի» (Մատթ. 15։13)։ Այն ամենը, ինչ այս տարիներին փորձել են պատվաստել հայ մարդու հոգուն՝ ուրացումը, անտարբերությունը և սրբապղծությունը, հենց այդ «չտնկված» տունկերն են, որոնք անխուսափելիորեն արմատախիլ են արվելու։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դիմակայել է կայսրությունների, որոնք այսօր միայն պատմության դասագրքերում են։ Այսօրվա ժամանակավոր իշխանավորները պետք է հիշեն՝ հնարավոր չէ հաղթել մի կառույցի, որի հիմնադիրը Քրիստոսն է, և հնարավոր չէ ծնկի բերել մի ազգի, որի զարթոնքը սկսում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ։ Հունիսի 7-ին հայ մարդը քվեարկելու է ոչ թե հանուն «խոստացված» պատրանքների, այլ հանուն իր արժանապատվության, իր Եկեղեցու և իր հարատևության։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ դեպք՝ Արարատում, գերեզմանատան մոտ վիճաբանության հետո անչափահասներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցՄեր ժողովրդի արժանապատվությունն ու ազգային ինքնասիրությունը պետք է վերականգնենք՝ հանուն անվտանգ և բարգավաճ Հայաստանի. Գագիկ ԾառուկյանԲարձրացրու՛ ձայնդ ընդդեմ Հայաստանում 300.000 ադրբեջանցիների բնակեցման. տեսանյութ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողադասախոսական խումբը այցելել էր ԶՊՄԿԵրկու դեռահաս կրшկ են բացել Սան Դիեգոյի մզկիթում. կան զnhեր Ավո Ադամյանը՝ «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմում նկարահանվելու մասին Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածք Պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. Ա. ՉալաբյանՈւժեղ Հայաստանում պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքը ստանալու է 40.000 դրամ ամսավճար, 1.5 տարի ծառայության ողջ ընթացքում. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» աճող վարկանիշը մեծացնում է իշխանության ճնշումները Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ» Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը. «Փաստ» Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ» «Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ» Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ» Իշխանության համար օրենք չկա. «Փաստ» Հայաստանի տնտեսությունը վտանգավոր շրջադարձի առաջ Մենք բոլորս գտնվում ենք Հայաստանի պետականության համար բախտորոշ ընթացքի մեջ. Արտակ ԶաքարյանՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 19-ի համար Ահաբեկչական հեքիաթը որպես քարոզչական հնարք. չխաբվեք ժողովուրդ ջան. արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն ՄարուքյանՆրանք մեզնից խլում են մեր կարծիքի իրավունքը, մեր խոսքի ազատությունը, մեր հարգանքը կանանց նկատմամբ. չի հաջողվի․ «Ուժեղ Հայաստան»Ատելության կերպարը չի կարող օրինակ լինել սերնդի համար․ Աննա ԿոստանյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հրատապ ուղերձըԴիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունըԻնչ անում եմ ու պատրաստվում եմ անել, առաջին հերթին հանուն իմ և մեր բոլորի ընտանիքների խաղաղ ու արժանապատիվ ապագայի է․ Ռոման Մուրդյան Նույնիսկ տեղատարափ անձրևի տակ «Ուժեղ Հայաստանը» հանրահավաք արեց Էրեբունի վարչական շրջանում. «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՔարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան ԴումիկյանԱյս ջղաձգումները, հիստերիան կապված են այն բանի հետ, որ Փաշինյանն արձանագրել է՝ չի կարողանում հաղթել ընտրություններում. Էդմոն ՄարուքյանՓաշինյա՛ն, հերի՛ք է ստորացնես ու խայտառակես հայ ազգին. Հայե՛ր, դուք սրան արժանի չե՛ք․ «Ուժեղ Հայաստան»IDBank-ը՝ «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկերԱրի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն Մարուքյան Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանցԱտելության խոսքը, հիստերիկ անհանդուրժողականությունը կասկած չի թողնում, որ սրանք փոքրիկ ստալինիստներ են․ Կարպիս ՓաշոյանՄեր երկրին պետք է նոր առաջնորդ, և նրա անունն է Սամվել ԿարապետյանՓոփոխության շրջագայությունը ՈՒժեղ Նուբարաշենում և ՈՒժեղ Էրեբունիում․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԻ պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերի՝ ներկայացնում եմ մեր դիրքորոշումը դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ. Իվետա ՏոնոյանԱրտաքին պարտքը կրկնապատկել է, ասում է զենք եմ առելԿարապետյանի 5 տնտեսական ծրագրերը. ՎայքԷլ ցանցի զավթելը Տեղ համայնք Ինչպիսի՞ ղեկավար է պետք Տեղ համայնքՓաշինյանի սրտիկները ձեզ վերագրո՞ւմ եք Տեղ համայնք Քաջարանի հանքավայրից մինչև համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի հաջողության պատմությունըԱսում է, եթե քաղաքացին աղքատ ա, դա իր խնդիրն է . Ապարան ԱՐԱԳԱԾՈՏՆՓաշինյա՛ն, թող սա քեզ դաս լինի. «Ուժեղ Հայաստան»Հանսի Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետԿաննում Արտավազդ Փելեշյանին հանդիսատեսն ընդունեց ջերմությամբ ու երկարատև ծափահարություններով Թոշակի բարձրացումը՝ կաշա՞ռք. Հարցում
Ամենադիտված